ՆԱԽԱԲԱՆ
Ստանալ հիփոթեք և գնել նոր բնակարան շատերի ցանկությունն է: Հատկապես երիտասարդ ընտանիքների համար բնակարանային հարցը առաջնահերթ է, ուստի ՀՀ Կառավարությունը, հաշվի առնելով և առաջնահերթություն տալով երիտասարդ ընտանիքների պահանջները, ընդունել է հատուկ Որոշում՝ ծրագիր:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔ»
Համաձայն Որոշման` «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան պետական ծրագիրը» ( այսուհետ ծրագիր ) նպատակաուղղված է իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության տրամադրմանը:
Հաճախ է հիփոթեք ստացող քաղաքացիների մոտ հարցեր առաջանում սույն ծրագրի պայմանների և սահմանափակումների վերաբերյալ: Մասնավորապես՝ ամենահաճախ հանդիպող հարցերից է, թե ո՞րն է համարվում «Երիտասարդ Ընտանիք» սույն ծրագրի իմաստով:
ՊԱՏԱՍԽԱՆ
Նույն Որոշումը սահմանում է « Երիտասարդ Ընտանիք » և « Երիտասարդ » տերմինները, համաձայն որի
1 ) «Երիտասարդ», նշանակում է 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիներ,
2) երիտասարդ ընտանիք` ընտանիք, որտեղ ամուսինները երիտասարդ են և վերջիններիս տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող:
Այսպսիով՝ համաձայն 2-րդ կետի երիտասարդ ընտանիքի ամուսինները պետք է լինեն «երիտասարդ», որը, համաձայն նախորդ՝ 1-ին կետի, նշանակում է 18-35 տարեկան, այսինքն՝ սույն ծրագրից օգտվելու և հիփոթեք ստանալու համար ամուսիններից յուրաքանչյուրի տարիքը չպետք է գերազանցի 35 տարեկանը: Բնականաբար տվյալ դեպքում ամուսինների տարիքի գումարը չի գերազանցի 70-ը, ինչը սահմանում է 2-րդ կետը:
ԵԶՐԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված հիփոթեքի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հիփոթեք ստանալիս և նոր բնակարան գնելիս: Խնդրում ենք նաև հիշել և նոր բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների և նորակառույցի / կառուցապատողի վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին և նորակառույցների կառուցապատողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ
Կահույք Ներմուծողների Վարկանիշը
Փնտրիր և գտիր քո պահանջներին և ոճին համապատասխան երազանքիդ կահույքը: Գնիր և վայելիր այն, հայտնիր նաև կարծիքդ:
Համակարգչային Տեխնիկա Ներմուծողների Վարկանիշը
Փնտրիր և գտիր քո պահանջներին և ոճին համապատասխան համակարգչային տեխնիկա: Գնիր և վայելիր այն, հայտնիր նաև կարծիքդ:
Էջի Ասույթը
Խելացի մարդիկ սովորում են ամեն ինչից և բոլորից, միջին մարդիկ իրենց փորձառությունից, հիմար մարդիկ արդեն ունեն բոլոր պատասխանները
— Սոկրատես
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ