ՀԻՓՈԹԵՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ / Ի՞ՆՉ Է ՀԻՓՈԹԵՔԸ
Համաձայն մասնագետների հավաստման, հիպոթեք ( հիպոտեկ ) տերմինն առաջին անգամ օգտագործվել է դեռևս Հին Հունաստանում՝ մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում։ Հին հույները հիփոթեք էին անվանում պարտատուի հանդեպ հողի վարձակալության դիմաց պարտատիրոջ պատասխանատվությունը։ Պարտատիրոջ հողամասի սահմանում դրվում էր քարասյուն, որը տեղեկացնում էր դրա վարձակալությամբ տրամադրված լինելու մասին։ Հենց այդ սյուներն էլ անվանվում էին «հիպոթեք», որը հին հունարենից թարգմանաբար նշանակում է.
- «հենարան» կամ
- «պատվանդան»։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Ներկայումս հփոթեքը հատուկ նշանակություն է ձեռք է բերել զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում։ Անշարժ գույքի գրավը մշտապես համարվել է պարտականությունների պատշաճ կատարումն ապահովող ամենավստահելի միջոցներից մեկը։
Հիպոթեքի էությունն այն է, որ վարկատուն վարկառուի կողմից ստանձնած պարտականությունների չկատարման կամ մասամբ կատարման դեպքում իրավունք ունի բռնագանձել հիպոթեքի առարկան և դրա վաճառքի գումարից վերցնել իրեն վճարման ենթակա պարտքը։
Ո՞ր Բանկից Կարող Եմ Ստանալ Մատչելի Հիփոթեք
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
- Բնակարան գնելու հիփոթեք: Նախատեսված է առաջնային կամ երկրորդային անշարժ գույքի շուկայից նոր բնակարան ( առանձնատուն ) գնելու համար,
- Վերանորոգման հիփոթեք: Նախատեսված է անշարժ գույքի վերանորոգման համար,
- Բիզնես հիփոթեք: Նախատեսված է բիզնես նպատակով նոր արտադրական կամ առևտրային տարածքներ գնելու նպատակով:
ԱՐԺԵ՞ ՀԻՓՈԹԵՔ ՎԵՐՑՆԵԼ
Ֆինանսական փորձագետները խորհուրդ են տալիս չվերցնել հիփոթեքը, եթե ապառիկը կազմում է աշխատավարձի կեսից ավելին։ Հիփոթեքը երկարաժամկետ է և եթե արդեն դժվար է մարել վարկը, ապա մի քանի տարի հետո էլ ավելի դժվար կլինի։ Գնաճի պատճառով շրջակա ամեն ինչի գները կբարձրանան, իսկ վարկը մարելով հնարավոր չի լինի պահպանել սովորական ապրելակերպը։
ՀԻՓՈԹԵՔԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կանխավճարի համար անհրաժեշտ է գումար կուտակել,
- Վարկի տոկոսների հաշվին գույքի արժեքը գրեթե կրկնապատկվում է,
- Բնակարանի օգտագործման սահմանափակում` մինչև վարկի մարումը, վարկառուն իրավունք չունի վերակառուցել, վաճառել կամ նվիրաբերել իր գույքը առանց բանկի թույլտվության,
- Հիփոթեք ստանալիս հաճախ լինում են դժվարություններ,
- Հիփոթեքը պահանջում է ֆինանսական կարգապահություն և կազմակերպվածություն:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Դուք կարող եք անմիջապես գնել ձեր սեփական տունը և չսպասել տարիներ շարունակ,
- Հիփոթեքային վարկ կարելի է ստանալ երկարաժամկետ ժամկետով, ինչը թույլ է տալիս նվազեցնել ամսական վճարի չափը,
- Հաճախ հանդիպում են հատուկ վարկավորման ծրագրեր, որոնք թույլ են տալիս գումար խնայել,
- Հիփոթեքը նաև ներդրումների և գնաճի ապահովության միջոց է,
- Հաճախ հիփոթեքի վճարումը համարժեք է կամ մի փոքր ավելի, քան բնակարան վարձելիս, բայց դուք վճարում եք ձեր սեփական տան համար, ոչ թե ուրիշի,
- Եկամուտների աճի դեպքում վաղաժամկետ մարման հնարավորությունը,
- Ապառիկ գնելով բնակարան՝ մասամբ խնայում եք սեփական և փոխառու միջոցները։ Լավ բնակարանը տարիների ընթացքում գրեթե չի կորցնում իր սկզբնական արժեքը և հնարավոր է վաճառել ավելի բարձր գումարով։
Գովազդ կայքում
Պաստառ
Ներկ
Լամինատ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ ՀԻՓՈԹԵՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Ընդհանուր առմամբ, օրենսդրական ոչ մի սահմանափակում չկա հիփոթեք ստանալու հայտ ներկայացնելու համար: Այնուամենայնիվ, բանկերը և վարկային կազմակերպությունները սահմանում են մի շարք սահմանափակումներ կապված.
- հիփոթեք ստանալու հայտատուի տարիքի հետ, որը սովորապար սահմանափակվում է 55-ից 60 տարեկան,
- հայտատուի եկամուտների հետ:
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ՀԻՓՈԹԵՔ ՍՏԱՆԱԼԻՍ
Հիփոթեքը, ընդհանուր առմամբ, ֆինանսական հասկացություն է և հիփոթեք ստանալիս կան մի քանի կարևոր հարցեր, որոնք պետք է նկատի ունենալ նախքան հիփոթեք ստանալը.
- հիփոթեքի տոկոսադրույքը ամենակարևորն է, որ պետք է հաշվի առնել: Նախապես ճշտեք նաև հիփոթեքի տոկոսադրույքի լողացող և հաստատուն լինելու հանգամանքը,
- հիփոթեքի ժամկետը մյուս կարևոր կետն է, որը պետք է հաշվի առնեք: Երկար ժամկետ ունեցող հիփոթեքը կնվազեցնի ձեր ամսական վճարումները, բայց միևնույն ժամանակ կլինի թանկ,
- առհասարակ, ստուգեք հիփոթեքային պայմանագրի բոլոր կետերը: Անհրաժեշտության դեպքում ձեր հարցերը քննարկեք իրավաբանի հետ:
ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝ ՈՐՏԵ՞Ղ ԴԻՄԵԼ
TOP 10 ԲԱՆԿԵՐ
TOP 10 ՈՒՎԿ — ՆԵՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք տեղեկացված եք հիփոթեքի, դրա առավելությունների և թերությունների մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հիփոթեք ստանալիս և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և հիփոթեք ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի և վարկային կազմակերպությունների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն և բարձրացնել ծառայությունների որակը:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ հիփոթեք ստանալու հարցում, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Բանկերի Վարկանիշը
Ֆինանսական Խորհրդատուների Վարկանիշը
Էջի Ասույթը
Ավելի լավ է լինել միայնակ, քան վատ շրջապատում
— Ջորջ Վաշինգտոն՝ ամերիկայի առաջին նախագահ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: