ՆԱԽԱԲԱՆ
Անշուշտ, ունենալ նոր գեղեցիկ և հարմարավետ բնակարան բոլոր ընտանիքների ձգտումն ու երազանքն է, հատկապես երբ այն գտնվում է նորակառույց շենքում: Հարկային օրենսգրքի եկամտային հարկում փոփոխություններ կատարելուց հետո ՀՀ –ում ավելացել է նորակառույցում բնակարանների պահանջարկը: Այնուամենայնիվ նախքան նորակառույցում բնակարան գնելու հարցը քննարկելը վարկառուները պետք է իմանան որոշ.
- իրավաբանական տերմիններ,
- օրենքներ,
- օրենսդրական ակտեր,
- հաշվի առնեն որոշ կենցաղային հարցեր:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Ցանկացած վարկի, այդ թվում հիպոթեքի տոկոսները համարվում են վարկառուի դրամական միջոցների արտահոսքը և տոկոսադրույքից է կախված այդ արտահոսքի գումարային մեծությունը: Հարկային օրենսգիրքը նախատեսում է հնարավուրություն, որ ՀՀ քաղաքացիները մարեն հիփոթեքը առանց տոկոսներ վճարելու: Հարկային օրենսգրքում նախատեսված է եկամտային հարկի հաշվին հիփոթեքի տոկոսների վճարման նման հնարավորություն, համաձայն որի.
Պետությունը կվերադարձնի եկամտահարկը տոկոսների վճարման նպատակով, սակայն միայն այն դեպքում, եթե դուք ձեռք եք բերում բնակարանն անմիջապես կառուցապատողից: Հիպոթեքային վարկի տոկոսները հնարավոր է չվճարել եթե դուք ունեք աշխատանք և վճարում եք եկամտային հարկ: Տվյալ դեպքում ձեր վճարված եկամտային հարկը կարող է հաշվանցվել հիպոթեքի տոկոսների հետ: Այլ բառերով ասած՝ պետությունը ձեր փոխարեն կվճարի հիպոթեքի տոկոսները:
Միաժամանակ, հարկ է նշել, որ 2018 թ.–ի հունվարի 1–ին ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի համաձայն, ներդրվում են սահմանափակումներ եկամտային հարկի հաշվին հիփոթեքային վարկի մարման հարցում։
Մասնավորապես, տոկոսները չեն փոխհատուցվի.
- 55 մլն դրամից ավել գործարքի դեպքում, ինչպես նաև այդ ծրագրով,
- երկրորդային շուկայում բնակարան գնելու դեպքում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օրենքից կատարված մեջբերումները և հղումները վերաբերվում են
են առ 30,08,2022 թվ-ի դրությամբ գործող օրենսդրությանը:
ԵԶՐԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված հիփոթեքի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հիփոթեք ստանալիս և նոր բնակարան գնելիս: Խնդրում ենք նաև հիշել և նոր բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների և նորակառույցի / կառուցապատողի վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին և նորակառույցների կառուցապատողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Շինարարական Ընկերությունների Վարկանիշը
Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը
Էջի Ասույթը
Դուք միայն մեկ անգամ եք ապրում, բայց եթե ճիշտ եք ապրում, մեկ անգամը բավարար է
— Մեյե Ուեսթ՝ Ամերիկյան Դերասանուհի
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ