Որքա՞ն Է Հիփոթեքի Տոկոսը
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը շատ երիտասարդ ընտանիքների երազանքն է իրականություն դարձրել: Հետհեղափոխական ժամանակաշրջանում, 2018 թվ.-ի սեպտեմբերի 15-ին ՀՀ Կառավարության Որոշմամբ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեց երիտասարդ ընտանիքների համար և նրանք հնարավորություն ստացան ավելի ցածր հիփոթեքային տոկոսով բնակարան գնել:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում առավելագույն հիփոթեքային տոկոսը կարող է լինել 9,5 տոկոս, ընդ որում մարզերում ապրող բնակիչների համար կսուբսիդավորվի 4 տոկոս, այսինքն այսուհետ մարզերի բնակիչները վերոհիշյալ ծրագրի շրջանակներում կվճարեն 5,5 տոկոս հիփոթեքային վարկ:
Նշենք որ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում 9,5 տոկոսը նախատեսված է որպես առավելագույն տոկոս: Շատ բանկեր իրենց հաճախորդներին, որոնք նախկինում ունեցել են դրական հիփոթեքային և/կամ վարկային պատմություն պատրաստ են տրամադրել հիփոթեք վարկ մինչ 0,9-1,0 տոկոս զեղչով, այնպես, որ տեսականորեն ստացվում է, որ ՀՀ մարզերի քաղաքացիները սույն ծրագրի շրջանակներում կարող են հիփոթեք ստանալ անգամ 4,5 տարեկան տոկոսադրույքով:
Եզրակացություն
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված հիփոթեքի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հիփոթեք ստանալիս և նոր բնակարան գնելիս: Խնդրում ենք նաև հիշել և նոր բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը հիփոթեքային ծրագրի, բանկերի, վարկային կազմակերպությունների և նորակառույցի / կառուցապատողի վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին և նորակառույցների կառուցապատողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույք Ներմուծողների Վարկանիշը
Համակարգչային Տեխնիկա Ներմուծողների Վարկանիշը
Էջի Ասույթը
Եթե մարդիկ կասկածում են, թե որքան հեռու կարող եք գնալ. այնքան առաջ գնացեք, որ այլևս չլսեք նրանց
— Michele Ruiz՝ BiasSync-ի Համահիմնադիր, լրագրող