ՆԱԽԱԲԱՆ
HIFU-ն ( High Intensity Focused Ultrasound ) բարձր ինտենսիվության կենտրոնացված ուլտրաձայն է մաշկի ձգման ( լիֆթինգի ) համար: Ամերիկայում մշակված HIFU սարքը առաջացնում է ուլտրաձայնային իմպուլսներ, որոնք ներթափանցում են դեմքի մակերեսային մկանային ապոնևրոտիկ համակարգ ( անգլերեն՝ Superficial Musculo-Aponeurotic System — SMAS ): Պարզ ասած՝ SMAS-ը համակարգ է, որը պահպանում է դեմքի հստակ օվալը: SMAS լիֆթինգը խթանում է բնական կոլագենի արտադրությունը և չունի տարիքային սահմանափակումներ: Նոր կոլագենի մատրիցայի ձևավորման գործընթացը շարունակվում է 1-6 ամիս։ Արդյունքը պահպանվում է ավելի քան մեկ տարի:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ HIFU ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ SMAS ԼԻՖԹԻՆԳԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
- Դեմքի ուրվագծերի հստակության կորուստ,
- այտերի և շուրթերի անկյունների կախվածություն,
- վերին կոպերի պտոզ և հոնքերի կախվածություն,
- կզակի, պարանոցի փափուկ հյուսվածքների կախվածություն,
- տարիքային փոփոխություններ՝ կապված պտոզի հետ ( փափուկ հյուսվածքների կախվածություն ):
ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ
- Արյան հիվանդություններ,
- ակտիվ հերպես,
- աուտոիմուն հիվանդություններ,
- շաքարային դիաբետ,
- էպիլեպսիա,
- սրտի ռիթմավարներ և էլեկտրոնային իմպլանտներ,
- մետաղական իմպլանտներ դեմքի հատվածում, բացառությամբ ատամնաբուժական իմպլանտների,
- հղիություն,
- կերակրում,
- բաց վերքեր,
- վնասված մաշկ,
- դեմքի և պարանոցի վրա պզուկների առկայություն,
- ուռուցքաբանական կամ ծանր էնդոկրին հիվանդություններ,
- ակտիվ համակարգային կամ տեղային մաշկային հիվանդություններ, որոնց դեպքում մաշկի վերականգնման գործընթացը խաթարված է:
ՈՐՔԱ՞Ն ԱՐԱԳ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
HIFU պրոցեդուրան անմիջապես արդյունք չի տալիս: Նոր կոլագենի մատրիցայի ձևավորումը տևում է 2-6 ամիս։
Սովորաբար արդյունքները կարելի է տեսնել առաջին սեանսից հետո, սակայն լավագույն արդյունքների համար կարող է պահանջվել կրկնակի սեանսներ:
Արդյունքները տարբերվում են անձից անձ: Որպես կանոն՝ յուրաքանչյուր 18 ամիսը մեկ պրոցեդուրան բավարար է, եթե դեմքի ուրվագծերի խիստ փոփոխություններ չկա: Ավելի լավ արդյունքների հասնելու համար HIFU-ն կարող է համակցվել այլ կոսմետիկ կամ էսթետիկ պրոցեդուրաների հետ:
Օրինակ.
- կրկնվող ներարկումներ,
- բիոռևիտալիզացիա,
- պլազմոթերապիա PRP կամ PRF,
- մեզոթերապիա:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10 ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
«+ ԸՆՏՐԵԼ» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և ԱՎԵԼԱՑՐԵՔ ձեր հաճախորդների քանակը: Իմանալ ինչպես …
ՆԱԽՔԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Խնդրում ենք խուսափել կոպիտ քիմիական պիլինգից՝ պրոցեդուրայից 4 շաբաթ առաջ և միկրոդերմաբրազիայից՝ 2 շաբաթ առաջ:
Բուժումից 5 օր առաջ և հետո խուսափեք մաշկի խնամքի ակտիվ միջոցներից, ինչպիսիք են վիտամին A, վիտամին C և AHA պարունակող պիլինգային միջոցները:
Եթե կրկնակի ներարկումներ են արվել, ապա HIFU պրոցեդուրան սկսելուց առաջ պետք է լինի առնվազն 4 ամիս ընդմիջում: Խորհրդակցության ընթացքում կբացահայտվեն լրացուցիչ ասպեկտներ։
ԽՆԱՄՔԸ ՊՐՈՑԵԴՈՒՐԱՅԻՑ ՀԵՏՈ
- Խուսափեք ծայրահեղ ցրտից և շոգից,
- պրոցեդուրայի օրը չի կարելի դեմքը լվանալ տաք ջրով,
- պրոցեդուրայից հետո երկու օր պետք է խուսափել շոգեբաղնիք այցելելուց և ավելորդ քրտնարտադրությունից և մեկ շաբաթ չանել մաշկի պիլինգ պրոցեդուրաներ,
- խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից,
- խուսափեք հակամակարդիչներ ընդունելուց, քանի որ դրանք կարող են դանդաղեցնել ձեր մաշկի վերականգնումը,
- օգտագործեք արևապաշտպան քսուք,
- շատ ջուր խմեք,
- մաշկը մաքրելու համար օգտագործեք դեմքի մաքրող միջոց առանց հոտի,
- կիրառեք նուրբ խոնավեցնող միջոց կամ դիմակ ձեր մաշկին,
- առնվազն 14 օր կամ մինչև այտուցը կամ կապտուկը չվերանա, մի ենթարկվեք բոտոքսի կամ ֆիլլերով պրոցեդուրաների,
- փորձեք բավականաչափ քնել մոտ 6-8 շաբաթ,
- առաջին 2 օրվա ընթացքում խորհուրդ է տրվում չխմել ալկոհոլ։
ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Գործընթացից հետո կարմրություն, որը տևում է մի քանի ժամ,
- այտուց, որը կարող է պահպանվել մի քանի օր,
- մաշկի զգայունության նվազում,
- կարող է առաջանալ պիգմենտացիա,
- փոքր հեմատոմաներ,
- նյարդային վերջավորությունները կարող են զգայուն լինել,
- ճարպի շերտի կրճատում,
- արդյունքի բացակայություն,
- մաշկի այրումի և քորի զգացողություն, որը կարող է տևել մի քանի շաբաթ,
- գլխացավ,
- ցավ բուժվող տարածքում:
Շատերին հետաքրքրում է նաև «ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ ԹԵ՞ ՊԼԱԶՄՈԹԵՐԱՊԻԱ — Ո՞ՐՆ ԸՆՏՐԵԼ» հոդվածը
Ժամանակակից կոսմետոլոգիան հաճախորդներին առաջարկում է երկու տեսակի բարձր արդյունավետ պրոցեդուրաներ՝ պլազմոթերապիա և մեզոթերապիա։ Երկու դեպքում էլ խոսքը ներարկման տեխնիկայի մասին է, երբ մարդու մաշկի տակ ներարկվում են …
Ի ԴԵՊ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ և մանրամասն եք տեղեկացված HIFU ուլտրաձայնային լիֆթինգի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Միաժամանակ խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան պրոցեդուրաներ ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը ծառայություն մատուցող ընկերության վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի կենտրոններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե իհարկե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
ՄԵՐՍՄԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Էջի Ասույթը
Չկա ոչ մի բան, որն ավելի ուղիղ ճանապարհ է բացում դեպի հոգի, քան գեղեցկությունը
— Ջոզեֆ Ադիսոն՝ անգլիացի դրամատուրգ, քաղաքագետ և պոետ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: