

Հոդվածի Հեղինակ՝ Արմեն Մարկոսյան
Հեռախոս, Viber +374 93 53 26 14
- Հաշվապահության և ֆինանսների դոցենտ,
- Գերմանիայի Դաշնության ֆինանսիստների և մարքեթինգի ասոցացիաների անդամ,
- 1C և SAP ( System Applications and Products ) հաշվապահական ծրագրերի գիտակ:
ՆԱԽԱԲԱՆ
Ցանկացած բիզնես կազմակերպելիս անհրաժեշտ է որոշել, թե ինչպես է վարվելու ընկերությունում հաշվապահական հաշվառումը։ Եթե նախկինում սեփականատերերը ընտրում էին լրիվ դրույքով ներքին հաշվապահություն, ապա այժմ հաշվապահությունը կազմակերպելու ավելի շատ տարբերակներ կան: Ընկեությունը կարող է ունենալ ներքին հաշվապահական բաժին ( հաշվապահություն ) կամ կարող է պայմանագիր կնքել հաշվապահական ընկերության հետ: Երկու տարբերակներն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Եկեք մանրամասն քննարկենք ինչպես ներքին հաշվապահության, այնպես էլ հաշվապահական հաշվառման աութսորսինգի առավելություններն ու թերությունները:

ՍԵՓԱԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Ներքին հաշվապահությունը հիմնականում հարմար է այն պատճառով, որ այն գտնվում է ղեկավարության մոտ: Սակայն շատ հաճախ այն կեղծ տպավորություն է ստեղծում վերջինիս մոտ, որ հաշվապահական հաշվառման գործընթացները վերահսկվում են,
- սեփական ներքին հաշվապահությունը ավելի վստահելի է, քան մեկ այլ ընկերության ներկայացուցիչը կամ ընկերությունը,
- ենթադրվում է, որ լրիվ դրույքով հաշվապահը չի բացահայտի առևտրային գաղտնիք կազմող տեղեկատվությունը:
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղեկավարությունը անընդհատ պետք է «մատը զարկերակին» պահի հաշվապահական գործընթացները վերահսկելու համար, լուծելու կազմակերպչական ու կառավարման բազմաթիվ խնդիրներ և այլն:
- Ղեկավարությունը պետք է մշտապես կապի մեջ լինի հաշվապահի հետ և վերահսկի նրա աշխատանքի որակը,
- ղեկավարությունը ժամանակ և միջոցներ կծախսի փոխարինող հաշվապահական անձնակազմ փնտրելու համար՝ հաշվապահի ( հաշվապահների ) աշխատանքից ազատվելու դեպքում,
- ղեկավարությունը հաճախ չի կարող օբյեկտիվորեն գնահատել հաշվապահի որակավորումը աշխատանքի ընդունելիս ( եթե գլխավոր տնօրենը չունի հաշվապահական կրթություն և փորձ ),
- անհրաժեշտ է լուծել հաշվապահի աշխատավայրի կազմակերպման, համակարգչային սարքավորումների, ծրագրերի, սեմինարների մասնակցության վճարման, մասնագիտական գրականության բաժանորդագրման հետ կապված հարցեր,
- հաշվապահի ( հաշվապահների ) համար կվճարի աշպատավարձ, հիվանդությնա նպաստ, արձակուրդային գումար, վերջնահաշվարկ, ինչպես նաև՝ հարկեր,
- ղեկավարությունը կարիք ուն մոտիվացնելու հաշվապահներին աշխատանքի նկատմամբ ճիշտ վերաբերմունքի համար,
- բացի կազմակերպչական և կառավարման խնդիրներից, որոնք պետք է լուծվեն, եթե կա լրիվ դրույքով հաշվապահական հաշվառման բաժին, կան նաև ուրիշ այլ խնդիրներ, որոնք ուղղակիորեն ազդում են ընկերության ֆինանսական արդյունքի վրա: Օրինակ, սեփական հաշվապահական բաժինը ֆինանսական պատասխանատվություն չի կրում հաշվապահական հաշվառման սխալների համար, հետևաբար, հնարավոր տուգանքները, տույժերը և այլն ընկնելու են ընկերության ուսերին. Իսկ հարկերի հաշվառման և վճարման ճշտության համար վերջնական պատասխանատվությունը կրում է գլխավոր տնօրենը:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՌԱՋԱՐԿՈՂ
TOP 10
ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ներկայումս ավելի ու ավելի շատ ձեռնարկատերեր են հասկանում, որ ապագան կայանում է կառավարման առաջադեմ տեխնոլոգիաների և իրենց հիմնական գործունեության վրա կենտրոնանալու մեջ, և այս տեսանկյունից կառավարման ընդհանուր միտումներից է հաշվապահական հաշվառման աութսորսինգը: Ավելի ու ավելի շատ ղեկավարներ նախընտրում են իրենց հաշվապահական և հարկային հաշվառումը վստահել երրորդ կողմի մասնագիտացված կազմակերպություններին:
Հաշվապահական հաշվառման աութսորսինգի առավելություններից են.
- Ղեկավարութան ուշադրության կենտրոնում չէ այլևս հաշվառման բաժինը ղեկավարելու համար նախատեսված բոլոր կադրային և կազմակերպչական խնդիրները: Հաշվապահի տրամադրության կամ ցանկությունների մասին անհանգստանալու կարիք չկա, քանի որ ընկերությանը սպասարկելու է ոչ թե մեկ հաշվապահ, այլ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող աշխատակիցների թիմ ( հաշվապահներ, հարկային խորհրդատուներ, իրավաբաններ, կադրերի ծառայողներ, աշխատավարձի աշխատողներ և այլն ),
- աութսորսինգ իրականցնող հաշվապահի պրոֆեսիոնալիզմը երաշխավորվում է աութսորսինգ իրականացնող ընկերության կողմից, քանի որ յուրաքանչյուր աշխատող աշխատանքի ընդունվելիս անցնում է խիստ ընտրության գործընթաց, ամեն տարի բարձրացնում է իր որակավորումը և անցնում սերտիֆիկացում,
- հաշվապահական ընկերությունը վերահսկում է հաշվապահական հաշվառման որակը,
- աութսորսինգ կազմակերպող ընկերությունը ֆինանսական պատասխանատվություն է կրում հաշվապահի մեղքով կիրառվող հնարավոր պատժամիջոցների ( տուգանքներ, տույժեր ) համար,
- հարկային և այլ կարգավորող մարմինների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն աութսորսինգ ընկերության կողմից,
- դուք չեք վճարի աշխատողի ժամանակի համար, այլ չափելի, օգտակար արդյունքի համար,
- ընդհանուր առմամբ՝ ամենակարևոր առավելությունը ձեր հիմնական բիզնեսի վրա կենտրոնանալու և բիզնես գործընթացներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու հնարավորությունն է, որոնք ուղղակիորեն ազդում են շահույթի վրա:

- Հաշվապահական հաշվառման աութսորսինգի թերությունները հիմնականում կապված են այն բանի հետ, որ կազմակերպության ղեկավարը պետք է ընտելանա այն փաստին, որ հաշվապահական հաշվառման բաժինը աշխատում է հեռակա կարգով, և խնդիրը լուծելու համար դուք չեք կարող պարզապես հաշվապահին կանչել ձեր գրասենյակ:
ԱՄՓՈՓՈՒՄ
Մանրամասն ուսումնասիրելով ինչպես հաշվապահական աութսորսինգի, այնպես էլ ներքին հաշվապահության բոլոր դրական ու բացասական կողմերը՝ կարող ենք անել հետևյալ եզրակացությունը. եթե ընկերությունը առաջադիմական է և արագ զարգանում է, ապա աութսորսինգը, անշուշտ, հարմար է:
Շատերին հետաքրքրում է նաև «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԵՐԸ» հոդվածը

Վաղ թե ուշ յուրաքանչյուր ձեռնարկատեր բախվում է իր բիզնեսի համար հաշվապահական և հարկային հաշվառում վարելու անհրաժեշտությանը: Եվ ընկերության հետագա հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքան գրագետ են կառուցված հաշվապահական հաշվառման գործընթացները:
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
Ի ԴԵՊ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ և մանրամասն եք տեղեկացված հաշվապահական ընկերություն ընտրելու առավելությունների և թերությունների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Միաժամանակ խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան հաշվապահական ծառայություններ ընտրելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը հաշվապահական ընկերության վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք հաշվապահական ընկերություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե իհարկե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ`

Բանկերի Վարկանիշը
Հաշվապահական Կազմակերպությունների Վարկանիշը

Էջի Ասույթը

Հաշվապահական հաշվառումը միայն շահույթն ու վնասը չէ: Դա ընկերության ֆինանսական հոգին կերտելու մասին է
— Անհայտ ՀԵղինակ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ( ԱՐԵՎԱՅԻՆ ՊԱՆԵԼՆԵՐ, ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ) / ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՈՒՏԸ ԵՎ ՎՆԱՍԸ
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ( ՖԻՆԱՆՍԻՍՏ ) / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԵՎ ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ / ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԱՎԱՌՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ / ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ 5 ՄԵԹՈԴՆԵՐ / Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ )
- ՖԻՆԱՆՍԻՍՏ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: