ԻՆՉՈՒ՞ ԸՆՏՐԵԼ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայումս հաշվապահի մասնագիտությունը մեծ տարածում ունի։ Նորություն չէ, որ հաշվապահ պահանջվում է ցանկացած կազմակերպությունում՝ առևտրային կամ արդյունաբերական, բյուջետային, բժշկական կամ շինարարական։ Շատերը կարծում են, որ այս մասնագիտությանը տիրապետելը դժվար է և չեն սխալվում: Բայց ամեն ինչ հնարավոր է, հատկապես, եթե դասընթացներ ես անցնում գրագետ մասնագետի ղեկավարությամբ: Այնուամենայնիվ, կան մի շարք օբյեկտիվ գործոններ, որոնք էապես ազդում են վերապատրաստման որակի վրա:
Ինչպե՞ս ընտրել հաշվապահական դասընթացներ սկսնակ հաշվապահների համար, ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել, արդյո՞ք գինը որոշիչ գործոն է: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր մարդ ընտրում է դասընթացներ՝ ելնելով իր փորձից և պահանւներից: Սույն հոդվածում մենք կքննարկենք սկսնակների համար հաշվապահական դասընթացներ ընտրելու չափորոշիչները, իսկ դուք կստանաք վերոհիշյալ հարցերի պատասխանները։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԸՆՏՐԵԼԻՍ
1․ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄԸ
Նախքան հաշվապահական հաշվառման դասընթացին գրանցվելը՝ ուսումնասիրեք, թե ինչում է մասնագիտացված ուսումնական կենտրոնը: Եթե կենտրոնը բացի հաշվապահությունից առաջարկում է վարսահարդարման, մատնահարդարման, պեդիկյուրի, մերսման և այլնի դասընթացներ, արժե մտածել այս կենտրոնում հաշվապահական դասընթաց անցնելու մասին: Ամենայն հավանականությամբ նման կենտրոնը գրավում է «տեսական» ուսուցիչներին, ովքեր դժվար թե գործնական փորձ ունենան, ինչը նշանակում է, որ նրանք դժվար թե կարողանան սովորեցնել ձեզ, թե ինչպես պատրաստել իրական հաշվեկշիռ, հարկային հաշվետվություն և ներկայացնել դրանք հարկային մարմիններին: Ընտրեք կրթական կազմակերպություններ, որոնք մասնագիտացած են հաշվապահների պատրաստման մեջ: Նեղ մասնագիտացումը թույլ է տալիս նրանց աշխատել այս ոլորտի լավագույն ուսուցիչների և մասնագետների հետ։
2․ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Կազմակերպիչից ճշտեք դասընթացների տևողությունը և դասասենյակային ժամերի քանակը: 40 ժամում անհնար է տիրապետել հաշվապահական հաշվառմանը, նույնիսկ դրա հիմքերին։ Նման դասընթացներից հետո ուսանողները չեն կարող ինքնուրույն հաշվառում վարել, նույնիսկ փոքր ձեռնարկություններում։ Հաշվապահական հաշվառման դասաժամերի քանակը, մեր գնահատմամբ, պետք է լինի առնվազն 80 -100 ժամ։
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՌԱՋԱՐԿՈՂ
TOP 10
ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
3․ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Դասընթացի օպտիմալ համակարգը համարվում է «պարզից բարդ»: Նման թրեյնինգը թույլ է տալիս ոչ թե սովորել, այլ հասկանալ հաշվապահական հաշվառման սկզբունքներն ու օրենքները, և արդյունքում՝ գրագետ կիրառել ձեր գիտելիքները գործնականում: Բացի այդ կարևոր է, որ լսարանում կիրառվի «խաչաձև» և ավելի բարդ օրինակներ: Դրա օգտագործումը թույլ է տալիս մշակել բոլոր ոլորտների հաշվառումը՝ սկսած առաջնային փաստաթղթերի պատրաստումից և վերջացրած հաշվետվությունների կազմմամբ:
4. ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
Դասընթացներ ընտրելիս ամենակարևորը ուսուցիչն է։ Նրանից է կախված, թե դասավանդման ինչ մեթոդիկա կկիրառվի, ինչպես կկառուցվեն դասերը և ինչ ուսումնական նյութեր կլինեն։ Ցանկալի է, որ ուսուցիչը ունենա դասավանդման զգալի փորձ և գործնական փորձ՝ որպես հաշվապահ, իսկ ավելի լավ է՝ գլխավոր հաշվապահ: Այնուհետև ձեր հաշվապահական դասընթացներն ավելի ինտենսիվ կլինեն, և դուք իսկապես գործնական հմտություններ ձեռք կբերեք որպես հաշվապահ աշխատելու համար:
5․ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՖՈՐՄԱՏԸ
Կան դասընթացների տարբեր ֆորմատներ: Ոմանք ավելի հարմար են համարում խմբային դասընթացները, ոմանք նախընտրում են անհատական, իսկ ոմանք էլ՝ հեռավար: Ուսուցման ամենաարդյունավետ միջոցը մասնագետի հետ անհատական պարապմունքներն են։ Սակայն նման ուսուցման արժեքը 2-2,5 անգամ ավելի բարձր կլինի, քան խմբակային պարապմունքները: Հեռավար հաշվապահական դասընթացները գնալով ավելի տարածված են դառնում: Ինտերնետի շնորհիվ հեռավոր շրջանների ուսանողները կարող են սովորել առաջատար կենտրոններում՝ բացի այդ, այս մեթոդը շատ ավելի էժան է։
6․ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ
Նախապես տեղեկացեք, թե ինչ փաստաթուղթ եք ստանալու դասընթացի ավարտից հետո: Սովորաբար խորացված դասընթացներն ավարտելուց հետո տրվում է սահմանված ձևի ուսուցման վկայական: Հենց այս կարգի փաստաթուղթն է աշխատաշուկայում նշանակալից և պահանջված։
7․ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳԻՆԸ
Բոլոր բաղադրիչներն ուսումնասիրելուց հետո կարող եք համեմատել դասընթացների գները։ Դասընթացի արժեքը պետք է հարմար լինի ձեզ համար: Համեմատության համար փնտրեք նմանատիպ դասընթացներ համացանցում և համոզվեք, որ գինը «շուկայական» է, բայց անպայման հաշվի առեք այն գործոնները, որոնք մենք արդեն քննարկել ենք:
ԱՄՓՈՓՈՒՄ
Հաշվապահի մասնագիտությունը համարվում է ամենապահանջվածներից մեկը, քանզի յուրաքանչյուր կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր պարտավոր է օրենքով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում։ Բարձրակարգ հաշվապահ դառնալը այդքան էլ դյուրին խնդիր չէ, բայց ճանապարհը շատ ավելի հեշտ է, եթե ընտրեք առաջատար և հաշվապահաան դասընթացներում մասնագիտացված կենտրոն։
Ի ԴԵՊ ․․․
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ և մանրամասն եք տեղեկացված սկսնակների համար հաշվապահական դասընթաց ընտրելու վերաբերյալ և համոզված ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Միաժամանակ խնդրում ենք նաև հիշել և ձեր դասընթացը հաջող ավարտելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը դասընթացներ կազմակերպող ընկերությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online-ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք հաշվապահական ու ֆինանսական դասընթացներ առաջարկող ընկերություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե իհարկե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Դասընթացների ( Ուսումնական Կենտրոնների ) Վարկանիշը
Օտար Լեզուների Կենտրոնների Վարկանիշը
Էջի Ասույթը
Հաշվապահությունը քաոսը պարզության, իսկ շփոթությունը ֆինանսական իմաստության վերածելու արվեստն է
— Մայքլ Քարթեր՝ ֆինանսական խորհրդատու
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ 10 ԿԱՆՈՆ / ԸՆՏՐԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
- ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ / Ի՞ՆՉ Է ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԸ
- ԴԻԶԱՅՆ / ԴԻԶԱՅՆԻ 10 ԳԼԽԱՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ / ԴԻԶԱՅՆԻ ԷՔՍՊՐԵՍ ԴԱՍԸՆԹԱՑ
- ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ / ԱՐԺԵ՞ ՍՈՎՈՐԵԼ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ — ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
- JAVASCRIPT ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԼԵԶՈՒ / ԱՐԺԵ՞ ՍՈՎՈՐԵԼ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ JAVASCRIPT ԼԵԶՈՒՆ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: