ՈՐՈՇԵՔ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ
Մինչ դուք մտածում եք հաշվապահական և ֆինանսական ծառայությունից օգտվելու մասին, հնարավոր է ձեր մոտ առաջանան ամենտարբեր հարցեր.
- փնտրու՞մ եք ամբողջական ֆինանսական ծառայության աութսորսինգ, թե՞ ձեզ հարկավոր է ստանալ միայն հատուկ խնդիրների լուծումներ,
- գաղտնիության կամ անվտանգության ինչպիսի՞ միջոցառումներ է պահանջում ձեր բիզնեսը ( կախված գործառնություններից, տեղեկատվությունից և տվյալների բազայից ),
- ձեզ հարկավոր է ստանալ բարձրակարգ հաշվապահական հաշվառման ( այդ թվում՝ հարկային հաշվառման ) ծառայություն, թե՞ ձեզ հարկավոր են խորհրդատվական ծառայություններ:
Այս բոլորը գործոններ են, որոնք դուք պետք է հաշվի առնեք, նախքան կսկսեք ուսումնասիրել բոլոր մատչելի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները: Նշեք ձեր բիզնեսի կարիքները և միշտ հաշվի առեք դրանք, երբ փնտրում եք կատարյալ աութսորսինգի ծառայություն:
Բացի այս ամենը, դուք պետք է որոշակի պատկերացում ունենաք նաև հաշվապահական և ֆինանսական այնպիսի ոլորտների մասին, ինչպիսիք են.
- hարկային հաշվապահությունը,
- հաշվապահական հաշվառումը,
- կառավարչական հաշվապահությունը,
- աշխատավարձի և կադրերի հաշվառումը,
- ֆինանսական ղեկավարման ( ֆինանսական տնօրենի ) բնագավառը,
- ֆինանսական վերլուծությունները,
- ֆինանսական կանխատեսումները,
- ներդրումային վերլուծությունը և այլն:
Թվարկված ոլորտների մասին գիտելիքները ձեզ կօգնեն ավելի հեշտ ընտրել հաշվապահական ծառայություն և ավելի հեշտ կառավարել ձեր բիզնեսը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ՈՐՈՇԵՔ ՁԵՐ ԲՅՈՒՋԵՆ
Հավանաբար դեռ չեք կարողանա ճշգրիտ հաշվարկել ձեր աութսորսինգի ծախսերը, բայց կարող եք մոտավոր գնահատական տալ: Ձեր աութսորսինգի բյուջեն գնահատելիս հաշվի առեք այնպիսի գործոններ, ինչպիսիք են.
- որքա՞ն կարող է ձեր կազմակերպությունը թույլ տալ ծախսել աութսորսինգի համար,
- ձեր կազմակերպության կարիքների ճշգրիտ ցուցակը,
- այն արժեքը (օգուտները), որը ձեր կազմակերպությանը կբերի աութսորսինգի ծառայությունը:
Այս ամենից հետո դուք կկարողանաք մոտավոր պատկերացում կազմել ձեր ծախսերի վերաբերյալ:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՍՈՒՅՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ
Հաշվապահական կամ ֆինանսական աութսորսինգի ընտրության համար փորձեք պատասխանել ստորև թվարկված հարցերին: Այդ հարցերը և նրանց պատասխանները ձեզ կօգնեն ճիշտ ընտրություն կատարել: Ճիշտ հաշվապահական ծառայություն ընտրելը կարևոր է ձեր բիզնես գործառույթների և ընկերության զարգացման հարցում.
- որքա՞ն գումար կարող եք հատկացնել բարձրակարգ հաշվապահական ծառայություն ստանալու համար և
- կոնկրետ ի՞նչ ծառայություններ են պետք ձեր ընկերությանը:
ACER ՆՈԹԲՈՒՔ
LENOVO ՆՈԹԲՈՒՔ
HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ՍՏՈՒԳԵՔ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ( ՎԱՐԿԱՆԻՇԸ, RATING-ը )
Ստուգեք հաշվապահական ծառայությունների հեղինակությունը՝ նայելով հաճախորդի ԿԱՐԾԻՔՆԵՐԸ և ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ: Հետևեք հաճախորդների ցուցմունքներին, որոնց համար նախկինում աշխատել է աութսորսինգ ծառայություններ մատուցող ընկերությունը: Նաև ուշադրություն դարձրեք այն բիզնեսներին, որոնք ունեն նույն ֆինանսական ծառայության կարիքները կամ ձեր նման ոլորտներ: Կարդացեք, թե ինչ են ասում իրենց նախկին հաճախորդները ծառայության որակի մասին և օգտագործեք այդ տպավորությունները և կարծիքները ճիշտ ընտորություն կատարելու համար:
Սույն՝ wwwBizRatings.online կայքում դուք կարող եք գտնել դրական և բացասական, անկախ և անաչառ կարծիքներ բոլոր ընկերությունների մասին, ինչպես նաև կարող եք գտնել բարձր A++ վարկանիշ ունեցող հաշվապահական և ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունների ցանկը:
ՁԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ձեր ընկերությունն ունի աճի և զարգացման իր տեսլականն ու առաքելությունը, այդ իսկ պատճառով ամենալավ տարբերակն է ընտրել արհեստավարժ (պրոֆեսիոնալ) հաշվապահական ծառայություն, որը համապատասխան է ձեր տեսլականին և առաքելությանը: Լավագույն ֆինանսական ծառայություններ մատուցողները շահագրգռված են ֆինանսական լուծումներ և աջակցություն ապահովել այդ հարցում:
ԻՆՉԻ՞ ՎՐԱ ՈՒՇԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ
Հաշվապահական ծառայություններ ընտրելուց հետո, կարևոր է ուշադրություն դարձնել սպասարկման որակի և հնարավոր առաջացած խնդիրների վրա: Պետք է ուշադրություն դարձնել այնպիսի գործոնների, ինչպիսիք են.
- Համատեղելիություն և հաղորդակցություն: Որքա՞ն լավ է աշխատում աութսորսինգ ընկերությունը ձեր անձնակազմի հետ: Կապի մեջ կա՞ն բացեր կամ խոչընդոտներ, որոնք կարող են բացասաբար ազդել ձեր բիզնեսի գործունեության վրա:
- Արդյունավետություն: Որքա՞ն արդյունավետ է աութսորսինգի ենթարկված թիմը կատարում իրեն տրված աշխատանքը:
- Արժեքը: Որքանո՞վ է նրանց աշխատանքը բավարարում ձեր բիզնեսի կարիքները:
Շատերին հետաքրքրում է նաև «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԵՐԸ» հոդվածը
Վաղ թե ուշ յուրաքանչյուր ձեռնարկատեր բախվում է իր բիզնեսի համար հաշվապահական և հարկային հաշվառում վարելու անհրաժեշտությանը: Եվ ընկերության հետագա հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքան գրագետ են կառուցված հաշվապահական հաշվառման գործընթացները:
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԱՄՓՈՓՈՒՄ
Ֆինանսների և հաշվապահական բարձրակարգ ծառայության ընտրությունը կարևոր է յուրաքանչյուր ընկերության համար: Բարձրակարգ մասնագիտածված ընկերությունը, ոչ միայն ձեզ կօգնի հաշվապահական հարցերում, այլ իր գրագետ ֆինանսական և հեռանկարային խորհուրդներով և կանխատեումներով, կօգնի ձեզ հասնել ձեր ֆինանսական բոլոր նպատակներին:
Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հաշվապահական ծառայության ընտրության հարցում: Խնդրում ենք նաև հիշել և հաշվապահական ծառայություն ընտրելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք գործարարներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք հաշվապահական ընկերություններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ`
Աուդիտորական Կազմակերպությունների Վարկանիշը
Հաշվապահական Կազմակերպությունների Վարկանիշը
Էջի Ասույթը
Այս աշխարհում ոչ մի հավերժական բան չկա. ամեն ինչ Աստիճանաբար քանդվում է
— Մարտական ակումբ (Бойцовский клуб) ֆիլմից
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ 10 ԿԱՆՈՆ / ԸՆՏՐԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
- ՄԱԴՈՆՆԱ ( DIE ANOTHER DAY ) / ՄԱԴՈՆՆԱՅԻ ԵՐԳԸ ԸՆԴԴԵՄ ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐԵՅԴԻ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՆԼԱՅՆ / Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ 3 ՔԱՅԼ / ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ / ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՍՏԱՑԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: