
ՆԱԽԱԲԱՆ
Նոր համակարգիչ գնելիս գնորդների մոտ սովորաբար առաջանում են բազմաթիվ հարցեր կապված համակարգչային տեխնիկայի.
- բրենդի ընտրության,
- չափերի և
- օգտագործման պայմանների հետ:
Գրեթե բոլոր ապրանքանիշերը հաճախորդներին խոստանում են բարձրակարգ և գերժամանակակից համակարգիչ, սակայն ձեր ոգևորվածությունը կարող է շատ շուտ մարել, երբ համակարգիչ գնելուց հետո պարզվի, որ չեք ստացել այն, ինչ ի սկզաբնե ձեզ անհրաժեշտ էր: Համակարգիչների ընտրության ահռելի քանակը կարող է վախեցնել ձեզ, բայց այս հակիրճ ուղեցույցը կարող է օգնել ձեզ խնայել ձեր ժամանակը և գումարները:
ՔԱՅԼ 1 — ՀԱՐՑՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ, ԹԵ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՁԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ
Պարզելու համար թե ինչի՞ համար եք ուզում համակարգիչը, ինքներդ ձեզ ուղղեք սույն հարցերը՝
- կօգտագործե՞մ համակարգիչը հիմնականում էլեկտրոնային փոստը ստուգելու և համացանցը զննելու համար,
- նախատեսու՞մ եմ համակարգչով զգալի քանակությամբ գրասենյակային աշխատանք կատարել,
- պլանավորու՞մ եմ համակարգիչը օգտագործել ժամանակակից առցանց խաղեր խաղալու համար,
- նախատեսու՞մ եմ համակարգիչը օգտագործել պատկերներ, երաժշտություն կամ տեսանյութեր ստեղծելու համար,
- արդյո՞ք համակարգիչը կօգտագործվի ընտանիքիս բոլոր անդամների կողմից,
- իմ համակարգիչը հյուրասենյակի զվարճանքի կենտրոն կդառնա՞:

ACER ՆՈԹԲՈՒՔ

LENOVO ՆՈԹԲՈՒՔ

HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ՔԱՅԼ 2 — ՆՈՈՒԹԲՈՒՔ ԹԵ՞ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ
Նոութբուքերը շարժական են և հիանալի են ուսանողների կամ գրասենյակային աշխատողների համար, բայց խաղերի ժամանակ դրանք, սովորաբար չեն ցուցաբերում իրենց աստղային հնարավորությունները:
Նոութբուք ընտրելու դեպքում ուշադրություն դարձրեք գովազդվող մարտկոցի կյանքին, քանի որ ձեր մարտկոցը կթելադրի, թե որքան շարժական կարող է լինել ձեր նոութբուքը:
Նոութբուքերը թույլ կտան աշխատել գործնականում ցանկացած վայրից, որտեղ կարող եք լիցքավորել նրա մարտկոցը կամ Wi-Fi ինտերնետ կապ ստանալ:


Սեղանի համակարգիչները սովորաբար շատ ավելի հզոր են, քան նոութբուքերը, բայց կարող են նաև ավելի թանկ նստել: Նրանք նաև զգալիորեն ավելի շատ տեղ են զբաղեցնում, քան նոութբուքը: Հարցրեք ինքներդ ձեզ, թե որքա՞ն ժամանակ եք տրամադրելու սեղանի համակարգչով աշխատելու համար և դուք կգտնեք պատասխանը, թե որքանով է այն ձեզ հարմար:
Ներկայումս անսովոր չէ, երբ անհատները կամ ընտանիքները ունենան մեկից ավելի տեսակի համակարգիչներ: Եթե գտնում եք, որ հաճախակի անհրաժեշտություն է առաջանալու ձեր համակարգիչը տեղափոխելու, ապա ամենայն հավանականությամբ ձեզ հարկավոր է նոութբուք:
Եթե շարժունակությունը մտահոգիչ չէ, ապա կարող եք գնել սեղանի համակարգիչ, քանի որ շատ հավանական է, որ նույն գումարի դիմաց ավելի շատ աշխատունակություն ստանաք:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Համակարգիչների ընտրություն կատարելը դառնում են ավելի շփոթեցնող, քանի որ կատեգորիաների միջև սահմանները մշուշվում են: Օրինակ՝
- որոշ նոր սեղանի համակարգիչներ գրեթե նույնքան փոքր են և աննկատելի, որքան նոութբուքը,
- ընդհակառակը, դուք հեշտությամբ կարող եք գտնել նոութբուք, որը նույնքան հզոր է, որքան սովորական սեղանի համակարգիչը,
- կան մի փոքր անսովոր կատեգորիաներ, ինչպիսիք են պլանշետները և բոլորը մեկում սեղանի համակարգիչները, որոնք առանձին մոնիտորի կարիք չունեն:
ՔԱՅԼ 3 — ԴԻՏԵՔ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Սույն հոդվածում մենք չանդրադարձանք համակարգիչների տեխնիկական բնութագրերին: Հարցումները ցույց են տալիս, որ գնորդների ավելի քան 95 % չի տիրապետում համակարգչային տեխնիկան բնութագրող հասկացություններին և անգամ նկարագրության դեպքում այդ թվերը և հասկացությունները նրանց ոչինչ չի ասում:

Քայլ 3-ում պարզապես խորհուրդ ենք տալիս դիտել ( կարդալ ) այն հաճախորդների կամ սպառողների կարծիքները այս կամ այն համակարգչի կամ համակարգչային խանութի վերաբերյալ, որոնք արդեն.
- գնել և
- օգտագործել
են որևէ համակարգիչ կամ նոութբուք: Չէ՞ որ նրանք արդեն շփվել են համակարգչի կամ նոութբուքի թերությունների հետ կամ ծանոթ են համակարգչային խանութի սպասարկմանը: Հաճախորդների կարծիքներն ու գնահատականները ձեզ կօգնեն կողմնորոշվել համակարգչի և համակարգչային խանութի ընտրության հարցում:
Ցանկալի է հաճախորդների կարծիքներին հետևեք ոչ թե տվյալ վաճառողի կայքում, այլ անկախ և 3-րդ կողմ հանդիսացող կայքերում, ինչպիսին հանդիսանում է ( BR ) BizRatings.online կայքը, որտեղ հավաքագրվում են կարծիքներ բոլոր բիզնեսների վերաբերյալ՝ ինչպես ԴՐԱԿԱՆ, այնպես էլ ԲԱՑԱՍԱԿԱՆ կարծիքներ:
Շատերին հետաքրքրում է նաև «ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍ — ԷԹԻԿԱՅԻ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ» հոդվածը

Կոնֆուցիուսը ( իրական անունը՝ Կnւն Ցյու ) սովորական մարդ էր, սակայն նրա ուսմունքը հաճախ անվանում են կրոն, թեև աստվածաբանության և թեոլոգիայի հարցերը որպես այդպիսին ընդհանրապես կարևոր չեն կոնֆուցիականության համար։ Ամբողջ ուսմունքը …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված, թե ինչպե՞ս ընտրել և գնել համակարգիչ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի համակարգիչների ընտրություն կատարելիս: Խնդրում ենք նաև հիշել և համակարգիչ ( նոութբուք ) գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը համակարգչի և համակարգչային խանութի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք համակարգչային խանութ-սրահներին ( կայքերին ) վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Դասընթացների Վարկանիշը
Համակարգչային Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

Գաղափարի արժեքը դրա օգտագործման մեջ է
— Թոմաս Էդիսոն ( Thomas Edison )
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: