ԻՆՉՈՒ՞ ԳՅՈՒՄՐԻ
Գյումրին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է, նաև՝ երկրի մշակութային մայրաքաղաքը։ Նախկինում քաղաքը կոչվել է Ալեքսանդրապոլ ( ի պատիվ Նիկոլայ I կայսրի կնոջ՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի ), իսկ խորհրդային տարիներին՝ Լենինական։ Այն համեմատաբար փոքր է և այստեղ ապրում են մոտ 100 հազար մարդ: Չնայած համեստ տարածքին, արժե գոնե մի քանի օրով այցելել Գյումրի՝ հանգիստ զբոսնել, ճաշել, թափառել գողտրիկ փողոցներով, զննել հին տուֆե շինությունները, փորձել ազգային ուտեստներ և ընդհանրապես տեսնել, թե ինչպես է քաղաքը, ինչպես փյունիկ, զարգանում՝ սկսելով նոր կյանք 1988-ի երկրաշարժից հետո:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ( ԱՆԵԼ ) ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գյումրիի հետ ծանոթությունը կարելի է սկսել Վարդանանց գլխավոր հրապարակից, որը հայտնի է նաև որպես Ազատության հրապարակ։ Հրապարակը տարբեր կողմերից հսկում են Գյումրու երկու գլխավոր տաճարները և քաղաքապետարանի շենքը։
Սուրբ Ամենափրկիչ: Եկեղցին կառուցվել է 1860-ականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Աշխատանքներն ավարտվել են 1873 -թվ-ին, իսկ ճարտարապետը Թադևոս Անտիկյանն էր։
Խորհրդային տարիներին այն հանդիսացել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Եկեղեցին մասամբ ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ, իսկ 1995 թվ-ին ստացել է վերականգնելու թույլատրություն: Արդյունքում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին դարձել է Գյումրու խորհրդանիշերից և մշակութային տեսարժան վայրերից մեկը:
Եկեղեցու հետնաբակում կա ևս մեկ «ատրակցիոն»՝ խաչքարերի ծառուղի, որը բացվել է այստեղ 2010 թվականին և ապագայում նախատեսվում է տեղադրել 100-ից ավելի խաչքարեր։
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
Երկրորդ եկեղեցին, որը գտնվում է գլխավոր հրապարակում, Սուրբ Աստվածածին կամ Յոթ Վերք եկեղեցին է:
Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, սակայն այն հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։
Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք։ 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տեղափոխվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։
Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ ժամանակին գտնվել էր վերոհիշյալ նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝
- Հիսուսի տաճարին հանձնելը,
- Եգիպտոս փախչելը,
- տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
- խաչը տանելը,
- Հիսուս Քրիստոսի մահը խաչին,
- Հիսուս Քրիստոսի մարմնի ստանալը,
- Հիսուսի գերեզման դնելը:
ՇՐՋԵՔ ԳՅՈՒՄՐՈՒ ՌՈՄԱՆՏԻԿ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ
Այնքան հոգի կա այս փողոցներում, որ բավական է դանդաղ թափառել դրանց միջով և զգալ Գյումրու մթնոլորտը՝ նորաոճ տներ, լվացքի պարանների վրա չորացող հագուստ, բակերից դուրս եկող փոքրիկ տաճարներ ( մատուռներ ), խորհրդային մուլտֆիլմերի հերոսներով խանութների ցուցափեղկեր՝ այս ամենն առանձնահատուկ հմայք ունի:
Գյումրին կոչվում է սև տուֆի քաղաք, քանի որ այստեղի շենքերի մեծ մասը կառուցված է հենց այս նյութից։ Տուֆ քարը բաղկացած է պինդ հրաբխային մոխիրից ( Հայաստանը հայտնի է այս քարատեսակով ):
1988-ի երկրաշարժի ժամանակ ( եթե երկրաշարժի մասին ֆիլմը չեք տեսել, խորհուրդ ենք տալիս դիտել ) այստեղ բարձրահարկ շենքեր չմնացին: Երկրաշարժը հիմնովին ավիրեց քաղաքը՝ խլելով հազարավոր կյանքեր:
Զբոսնելով քաղաքով դուք կհանդիպեք նաև ժամանակակից կառույցներ, որոնք հին Գյումրու շինությունների հետ համատեղ ապահովում են յուրահատուկ ճարտարապետական մթնոլորտ:
Ձեր տուրիստական նոթատետրում նշեք կամ պարզապես հիշեք, որպեսզի անպայման այցելեք նաև հետևյալ վայրերը.
- Աբովյան փողոց,
- Գորկու փողոց,
- Ռիժկովի փողոց:
ՄԱՐԻԱՄ ԵՎ ԵՐԱՆՈՒՀԻ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Առաջին հերթին, դա գեղեցիկ է ! Շենքն ինքնին 19-րդ դարի ճարտարապետության օրինակ է ( տուֆից հին առանձնատուն, հայկական և եվրոպական ճարտարապետության միախառնում )՝ շքեղ բակով և փայտե պատշգամբով։
Երկրորդ՝ Ասլամազյան քույրերի աշխատանքը բավական համարձակ է, վառ ու անտիպ Հայաստանի համար, ուստի արվեստասերների ու գեղագիտության սիրահարների համար երաշխավորված են բազմաթիվ տպավորություններ։
Բացի ցուցանմուշներից, այստեղ իրականացվում են կրթական և մշակութային նախագծեր ( հետևեք կայքում առկա նորություններին ):
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՒՇԱԹԱՆԳԱՐԱՆ
Սիրելի Ֆրունզիկի թանգարանը գտնվում է Գյումրիում, քանի որ նա ծնվել է հենց այստեղ՝ նախկին Լենինականում։ Փոքրիկ թանգարանը պարունակում է իրեր, զգեստներ, լուսանկարներ, որոնք թույլ են տալիս սուզվել լեգենդար «տխուր աչքերով կատակերգու» վարպետի ներաշխարհը։
Ավելի շատ տեղեկատվությոն կարող եք ստանալ Ֆրունզիկ Մկրտչյանի Թանգարանի կայքից:
Ի՞ՆՉ ԵՎ ՈՐՏԵ՞Ղ ՓՈՐՁԵԼ
ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐ ՌԵՍՏՈՐԱՆ ( CHERKEZI DZOR RESTORANT )
Համարեք Գյումրիում չեք եղել, եթե չեք այցելել Չերքեզի ձոր ռեստորանն իր սեփական ձկնաբուծարանով: Ռեստորանը գտնվում է ձորում, ինտերիերը քարից և փայտից է, թառափի, իշխանի և այլ ձկներով լճակների շուրջ։ Զգացողությունն ասես հեքիաթային լինի։
Եվ, իհարկե, այստեղ համեղ են պատրաստում: Ամենաթարմ ձուկը եփում են տարբեր տարբերակներով, յուղի մեջ տապակած կարտոֆիլ, խավիար, պանիրներ, տեղական գարեջուր՝ ընդհանուր առմամբ, ամբողջական հավաքածու։ Ես երբեք այդքան քիչ չէի վճարել թառափի սթեյքի և մի փունջ այլ ուտեստների համար։
ԱՐՏ ՀԱՈՒԶ ԿՈՖԵՇՈՓ ( ART HOUSE COFFESHOP ): Արտ Հաուսն ունի ամենագեղեցիկ սուրճի սպասարկումը։ Սուրճը այստեղ իսկապես համեղ է և ամենակարևորը՝ մատուցվում է ի սրտե:
Այստեղ կարելի է ոչ միայն համեղ սուրճ խմել, այլև հարմարավետ նստել և հանգստանալ ներսում և պանորամային պատուհանից նայել փողոցի անցուդարձին։
ԳԸՎՈՒԳ ԳԱՍՏՐՈ ՏՈՒՆ ( GWOOG GASTROHOUSE ): Համեղ ճաշի և ավանդական ուտեստների համար այցելեք Գըվուգ Գաստրո Տուն: Մի մոռացեք փորձել պանրխաշ ( լավաշ աղած չեչիլ պանրով և վրան քաղցր տապակած սոխով ), ավելուկով ապուր ( թրթնջուկով ապուր, ուտում են սխտորով) և անմոռանալի փախլավա: Տնական գինին այստեղ շատ համեղ է, այնպես որ պատրաստ եղեք նաև հարևան սեղաններից բաժակների առաջարկներին և անմոռանալի և գեղեցիկ երեկո անցկացնելուն:
ՀԵՐԲՍ ԸՆԴ ՀԱՆԻ ԹԻՇՈՓ ( HERBS & HONEY TEASHOP ): Եթե դուք գյուղատնտեսական սննդամթերքի տարբեր ուտեստների և թեյերի սիրահար եք, ապա այցելեք Herbs & Honey TEASHP: Այնտեղ ձեզ դուր կգա ոչ միայն ձեր պահանջներին բավարարող սնունդը, այլ նաև՝ հյուրընկալությունը և հաճելի մթնոլորտը: Այնպես որ տրամադրվեք լավ և գեղեցիկ ժամանց անցկացնելու:
ՈՐՏԵ՞Ղ ԳԻՇԵՐԵԼ
Գյումրու տասնյակ բարձրակարգ հյուրանոցներ և հյուրատներ բարձր պատրաստակամությամբ կդիմավորեն իրենց հյուրերին: Դուք ոչ միայն կգիշերեք այնտեղ, այլև հետաքրքիր կանցկացնեք ձեր ժամանցը ( երեկոն ) և մեծ բավականություն ու տպավորություններ կստանաք ուղևորությունից
ԸՆՏՐԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ
Շատերին հետաքրքրում է նաև «ԳԵՂԵՑԻԿ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» հոդվածը
Արևայրուքը բնական պրոցես է, որն առաջանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման կամ սոլյարի լամպերի նկատմամբ մարմնի արձագանքի արդյունքում: Արևի տակ հայտնվելու դեպքում մաշկի մեջ պարունակվող մելանոցիտները ( ներառյալ էպիդերմիսը և բազալ շերտը ) … Պիգմենտի մակարդակի բարձրացումը հանգեցնում է նրան, որ …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված Գյումրու վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի դեպի Գյումրի տուրերի ընտրության հարցում: Խնդրում ենք նաև հիշել և Գյումրի մեկնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը Գյումրու և տուրիստական գործակալության մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և զբոսաշրջիկներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք տուրիստական գործակալություններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը
Դեպի Եգիպտոս Տուրերի Վարկանիշը
Էջի Ասույթը
Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ
— Մհեր Մկրտչյան
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: