Գրին Քարտ ( Green Card )-ը, որը պաշտոնապես հայտնի է որպես մշտական բնակության քարտ, անձը հաստատող փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, որ անձը մշտական բնակություն ունի Միացյալ Նահանգներում: Գրին քարտ ունեցողները պաշտոնապես հայտնի են որպես օրինական մշտական բնակիչներ:
Գրին քարտ ունեցողները իրավունք ունեն դիմելու ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար` ապացույցներ ցույց տալուց հետո, որ նրանք, առնվազն հինգ տարի շարունակ բնակվել են ԱՄՆ-ում և բարոյապես բարձր արժանիքներ ունեցող անձինք են: Նրանք, ովքեր 18 տարեկանից ցածր են, ավտոմատ կերպով ստանում են ԱՄՆ քաղաքացիություն, եթե ունեն առնվազն մեկ ԱՄՆ քաղաքացի ծնող:
Ի՞նչ է Պարտադրում Գրին Քարտը
Ձեզանից ընդամենը պահանջվում է գործել ԱՄՆ-ի օրենսդրությանը համապատասխան, ներկայացնել եկամտային հարկի հայտարարագրեր և վճարել հարկեր, իսկ բնակության վայրի փոփոխության մասին հաղորդել ներգաղթային ծառայությանը: 18-ից 25 տարեկան տղամարդիկ նույնպես պետք է գրանցվեն համապատասխան մարմիններում` հնարավոր զինծառայության համար, երբ անհրաժեշտություն առաջանա:
Կարո՞ղ Եմ Լքել Երկիրը
Գրին քարտի տիրոջ համար ցանկալի է օրացուցային տարվա ընթացքում առնվազն վեց ամիս մնալ ԱՄՆ-ում: Եթե վեց ամսից ավելի բացակայում եք, բայց մեկ տարուց պակաս, ապա մուտքի ժամանակ ձեզ կարող են հարցնել երկար բացակայության պատճառների մասին: Այս դեպքում ձեզ հարկավոր է հիմնավորել բացակայության պատճառները:
Եթե ձեզ անհրաժեշտ է մեկ տարուց ավելի ԱՄՆ-ից մեկնել, ապա պետք է դիմեք համապատասխան մարմիններին թույլտվություն ստանալու համար:
Կարևոր է
Երկրից դուրս անցկացրած ժամանակը ազդում է քաղաքացիություն ստանալու հնարավորության վրա: Գրին քարտ ունենալուց 5 տարի անց Ամերիկայի քաղաքացի դառնալու համար իրականում առնվազն 2.5 տարի պետք է գտնվեք ԱՄՆ-ում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Ինչպե՞ս Ստանալ Գրին Քարտ
Գրին Քարտ Ստանալու Մի Քանի Եղանակներ Կան
- Ամուսնություն ԱՄՆ քաղաքացու հետ: Հարկ է նշել, որ այս կետը գործում է ոչ միայն աղջիկների, այլ նաև՝ տղամարդկանց և նույնասեռ զույգերի համար,
- Ընտանիքի վերամիավորում: Այս մեթոդը կարող են օգտագործել ԱՄՆ քաղաքացու ամենամոտ հարազատները.
- ամուսինները,
- 21 տարեկանից ցածր չամուսնացած երեխաները,
- ծնողները,
- 21-ից բարձր տարիքի եղբայրները ու քույրերը:
3. Աշխատանքային ներգաղթ: Այս տարբերակը ձեր ապագա գործատուից կպահանջի միջնորդել և ծախսել մի քանի հազար դոլար ձեզ համար: Բացի այդ, տարեկան թողարկված վիզաների քանակը սահմանափակ է: Հարկ է նշել, որ ընդհանուր վիզաների քանակից որոշակի վիզաներ տրամադրվում է նաև մագիստրոսի կոչում ստացողներին:
4. Քաղաքական ապաստան: Այն ստանալու համար դուք պետք է ապացույցներ ներկայացնեք, որ ձեր հայրենի երկրի տարածքում ենթարկվում եք.
- ռասսայական,
- կրոնական,
- քաղաքական կամ
- այլ պատճառներով հետապնդումների:
5. Ներդրումներ: ԱՄՆ-ում գործող բիզնեսներում խոշոր չափի ներդրումների համար նույնպես կարող եք գրին քարտ ստանալ:
6. Դիվերսիֆիկացված վիճակախաղ:
Ի՞նչ Է Գրին Քարտի Վիճակախաղը Եվ Ո՞վ Կարող Է Մասնակցել
Դիվերսիֆիկացված վիճակախաղը վիզաների խաղարկություն է, որը տալիս է Միացյալ Նահանգների մշտական բնակչի կարգավիճակ ստանալու իրավունք ( գրին քարտ ): Վիճակախաղն անցկացվում է ամեն տարի:
ACER ՆՈԹԲՈՒՔ
LENOVO ՆՈԹԲՈՒՔ
HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
Որքա՞ն Է Հաղթելու Հավանականությունը
Տարեկան խաղարկվում է ավելի քան 55 հազար գրին քարտ, մինչդեռ վիճակախաղին մասնակցում են միլիոնավոր դիմորդներ ( ավելի ճիշտ՝ տարեկան մոտ 10 միլիոն ): Այսպիսով, գրին քարտ շահելու հավանականությունը մոտավորապես 1-ն է 200-ից: Հաղթողներին պատահականորեն ընտրում է համակարգիչը:
Ինչպե՞ս Շահել Գրին Քարտ
Դուք պետք է լրացնեք ձևաթուղթ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության պաշտոնական կայքում, կցեք պահանջներին համապատասխանող լուսանկարներ և ստանաք հաստատման կոդ, որով կարող եք ստուգել՝ արդյո՞ք ձեր գրին քարտը շահել է: Մասնակցության վճարն անվճար է: Կարող եք դիմել ամեն տարի:
Ի՞նչ Անել Հետո
Գրին քարտ շահելը դեռ ամենը չէ: Դրանից հետո դուք պետք է.
- ներկայացնեք համապատասխան փաստաթղթեր,
- վճարեք հյուպատոսական վճարը,
- հարցազրույց անցնեք դեսպանատանը և
- միայն այդ դեպքում կկարողանաք մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Իրավաբանական Գրասենյակների Վարկանիշը
Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը
Էջի Ասույթը
Մարդը երբեք ոչինչից չի հրաժարվում, նա ուղղակի մի հաճույքը փոխարինում է մյուսով
— Զիգմունդ Ֆրեյդ՝ ավստրիացի հոգեբան