
ՆԱԽԱԲԱՆ
Իհարկե, բոլոր մասնագետներն էլ կարևոր դեր են խաղում ընկերության պարբերական գործունեության հարցում: Սակայն, բոլոր ընկերությունները ունեն մեկ մասնագիտացված ստորաբաժանում, որտեղ ամփոփվում են բոլոր՝ մյուս ստորաբաժանումների գործունեությունը և ֆինանսատնտեսական հաշվառումը: Արդեն ձեզ պարզ է, որը խոսքը գնում է հաշվապահության և այդ ստորաբաժանման ղեկավարի՝ գլխավոր հաշվապահի մասին: Սույն՝ հակիրճ հոդվածում ձեզ կներկայացվեն մոտեցումներ, որոնք ձեզ կօգնեն գլխավոր հաշվապահի ընտրության հարցում:

ՈՐՈՇԵՔ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Գլխավոր հաշվապահ փնտրելուց առաջ որոշեք, թե ինչ գործառույթներ է նա կատարելու: Կախված ընկերության չափից և գործառույթների քանակից՝ գլխավոր հաշվապահի պարտականությունների ցանկը կարող է էապես տարբերվել:
ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ
- Գլխավոր հաշվապահը գործ ունի միայն.
- հաշվապահական հաշվառման բաժնի աշխատանքների կազմակերպման,
- ընդհանուր կառավարման և
- վերահսկողության հետ:
Դա տեղի է ունենում խոշոր բիզնեսում, երբ աշխատակազմում կան տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր հաշվապահներ:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
- Գլխավոր հաշվապահը ոչ միայն ղեկավարում է հաշվապահական հաշվառման ստորաբաժանումը, այլ նաև կատարում է նրա որևէ ստորաբաժանման գործառույթները, օրինակ՝ վարում է աշխատավարձի և կադրային հաշվառումը: Այս տարբերակը բնորոշ է միջին բիզնեսին, երբ հաշվապահական կազմն ընդլայնելու հնարավորություն չկա:
- Գլխավոր հաշվապահը ընկերության միակ ֆինանսական մասնագետն է, որն իրականացնում է հաշվապահական հաշվառման բոլոր աշխատանքները` սկզբնական փաստաթղթերից մինչև հաշվեկշիռ և հարկային հայտարարագրեր: Սա բնորոշ է փոքր բիզնեսին, հատկապես «միկրոբիզնեսին»:
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ԸՆՏՐԵԼԻՍ
Գլխավոր հաշվապահի ընտրությունը այդքան էլ դյուրին գործ չէ: Կան բազմաթիվ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել գլխավոր հաշվապահ ընտրելիս, որոնցից կարևորները թվարկված են ստորև.
- բարձրագույն կրթությունը կամ սերտիֆիկացումը: Կարևորը գիտելիքն է և ոչ թե դիպլոմների կամ սերտիֆիկատների քանակը: Հնարավոր է նաև, որ լավ գշխավոր հաշվապահը չունենա տվյալ ոլորտի բարձրագույն կրթություն, բայց հաջողությամբ անցած լինի համապատասխան սերտիֆիկացված դասընթացները:
- փորձը կարևոր է: Ինչպես խոշոր, այնպես էլ միջին և մանր բիզնեսի գլխավոր հաշվապահ ընտրելիս, կարևոր է հաշվի առնել աշխատանքային փորձը: Իհարկե՝ փորձը կարևոր է, բայց ոչ բավարար: Հնարավոր է, որ գլխավոր հաշվապահի թեկնածուն.
- երկար տարիներ աշխատած լինի որևէ ոլորտում, բայց ընդհանրապես ծանոթ չլինի մեկ այլ ոլորտին,
- պարբերաբար աշխատելով նույն միջավայրում, հնարավոր է թեկնածուն չի հետևել ոլորտի զարգացմանը և փոփոխություններին և նոր միջավայրը կարող է դժվար (որոշ դեպքերում՝ անհնար) լինել գլխավոր հաշվապահի թեկնածուի համար,
- մասնագիտական ունակությունների ձգտումը: Գլխավոր հաշվապահ աշխատելու համար, պարբերաբար անհրաժեշտ է թարմացնել գիտելիքները և հետևել օրենսդրական փոփոխություններին: Արդյո՞ք ձեր գլխավոր հաշվապահի թեկնածուն պատրաստ է ավելացնել իր մասնագիտական ունակությունները,
- կոմունիկացիան և կազմակերպչական ունակությունները նույնպես շատ կարևոր են: Գլխավոր հաշվապահի պաշտոնը պահանջում է կոմունիկացիոն և կազմակերպչական բարձր ունակություններ, քանի որ գլխավոր հաշվապահի մոտ է կենտրոնանում ընկերության բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը:
- համակարգչային լավ գիտելիքները ներկայումս պարտադիր են: Դժվար է պատկերացնել ժամանակակից բարձրակարգ գլխավոր հաշվապահ առանց հաշվապահական ծրագրերից և ինտերնետից օգտվելու ունակությունների:
Շատերին հետաքրքրում է նաև «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԵՐԸ» հոդվածը

Վաղ թե ուշ յուրաքանչյուր ձեռնարկատեր բախվում է իր բիզնեսի համար հաշվապահական և հարկային հաշվառում վարելու անհրաժեշտությանը: Եվ ընկերության հետագա հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքան գրագետ են կառուցված հաշվապահական հաշվառման գործընթացները:
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
Միշտ չէ, որ բարձրակարգ որակավորում ունեցող գլխավոր հաշվապահներին գտնելը հեշտ է և նրանք ցանկացած պահի հասանելի են: Հաճախ գործարարներին ամիսներ կամ տարիներ են անհրաժեշտ լինում իրենց պահանջներին և կարիքներին համապատասխան գլխավոր հաշվապահ գտնելու համար: Այդ պատճառով ընկերություններից շատերը օգտվում են հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններից, քանզի այն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես՝
- ընկերության հաշվապահությունը գտնվում է հուսալի ձեռքերում,
- հաշվապահական աշխատանքները կատարվում են բարձրակարգ մասնագետների կողմից,
- ընկերությունը կխնայի որոշակի ծախսեր՝ տարածքի վարձակալություն, կոմունալ, համակարգչային և այլ ծախսեր,
- անհրաժեշտության դեպքում ընկերությունը կստանա բարձրակարգ ֆինանսական խորհրդատվություն և այլն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Շինարարական Ընկերությունների Վարկանիշը
Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը

Էջի Ասույթը

Սկսելու ճանապարհը խոսելուց հրաժարվելն ու զբաղվելն է
— Ուոլթ Դիսնեյ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ( ԱՐԵՎԱՅԻՆ ՊԱՆԵԼՆԵՐ, ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ) / ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՈՒՏԸ ԵՎ ՎՆԱՍԸ
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ( ՖԻՆԱՆՍԻՍՏ ) / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԵՎ ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ / ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԱՎԱՌՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ / ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ 5 ՄԵԹՈԴՆԵՐ / Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ )
- ՖԻՆԱՆՍԻՍՏ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: