ՆԱԽԱԲԱՆ
Ժամանակակից աշխարհը կառուցված է այնպես,, որ անհնար է ապրել, զարգանալ առանց ֆինանսական գիտելիքների, ինչը շատ դեպքերում պակասում է անգամ կրթված քաղաքացիների մոտ: Իսկ ինչո՞ւ է այն պակասում: Հարցը կայանում է նրանում, որ քաղաքացիներին վերաբերվող ֆինանսական գիտելիքներ չեն մատուցվում ոչ միայն դպրոցում, համալսարանում և այլ կրթական համալիրներում, ինչպես նաև այն չի մատուցվում անգամ ֆինանսական դասընթացներին: Իհարկե կհարցնեք. «Այդ ինչպե՞ս» :
Եթե դուք սովորել եք ֆինանսական բարձրագույն հաստատություններում կամ երբևէ մասնակցել եք որևէ ֆինանսական դասընթացների, ապա ձեզ պարզ կլինի թե ինչի մասին է խոսքը: Հարցը կայանում է նրանում, որ բոլոր նմանատիպ ինստիտուտներում ուսանողները սովորում են.
- ինչպե՞ս լրացնել այս կամ այն հաշվետվությունը,
- ինչպե՞ս կազմել հարկային հաշվետվություններ,
- ինչպե՞ս օգտագործել այսինչ այնինչ հաշվապահական կամ ֆինանսական ծրագիրը,
- ինչպե՞ս լրացնել և / կամ ուղարկել ֆինանսական այս կամ այն աղյուսակները և այլն:
Իհարկե նշված ցուցակում բացակայում են այն թեմաները, թե ինչպես քաղաքացիները և նրանց ընտանիքները կարող են բարեկեցիկ ապրեն և երբեք չմտածեն ֆինանսական խնդիրների մասին: Սակայն սույն հոդվածը այդ մասին չէ, այս հակիրճ հոդվածը միայն սույն թեմայից մեկ հարցի մասին է , որոշել թե.
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Ի՞ՆՉ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Ինքներդ ձեզ հարց տվեք, եթե դուք չաշխատեք, ապա քանի օր, շաբաթ, ամիս կամ տարի կարող եք ապրել առանց աշխատավարձի: Հենց այդ ժամանակահատվածն էլ կոչվում է ֆինանսական առողջություն: Եթե օրինակ՝ դուք առանց աշխատելու կարող եք ապրել 3 ( Երեք ) ամիս, ապա ձեր ֆինանսական առողջությունը կլինի 3 ( Երեք ) ամիս :
Ուշադրություն
Ավելի շատ գումար վաստակող մարդիկ, ի վերջո, սկսում են ավելի շատ գումար ծախսել:
Այս երևույթը վտանգավոր երևույթ է և հայտնի է որպես «ԿԵՆՍԱԿԵՐՊԻ ԳՆԱՃ»: .
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Դասընթացների Վարկանիշը
Համակարգչային Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Դիտեք խնդիրը որպես աճի հնարավորություն
— Բիլ Մարիոթ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ