Ի՞ՆՉ Է ԵԶՐԱՀԱՏ ՏԱԽՏԱԿԸ
Եզրահատ տախտակը ամենատարածված շինանյութերից մեկն է: Այն օգտագործվում է ինչպես շինարարության, այնպես էլ ինտերիերի և էքստերիերի դիզայնի ժամանակ՝ տանիքի ծածկեր, հատակներ, միջնապատեր և այլն կառուցելու նպատակով: Բացի այդ, եզրահատ տախտակը օգտագործվում է փայտե տների, պատուհանների, փայտից պատրաստված դռների, կահույքի, ինչպես նաև հատակի տարբեր տարրերի պատրաստման համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Եզրահատ Տախտակը Շատ Տարածված Է Հետևյալ Հատկությունների Շնորհիվ.
- էկոլոգիապես մաքուր է,
- հուսալի է;
- ամուր է;
- հեշտությամբ մշակվում է:
Բարձրորակ եզրահատ տախտակը ձեզ շատ երկար ժամանակ կծառայի և շինարարության ավարտից հետո խնդիրներ չի առաջացնի:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԵԶՐԱՀԱՏ ՏԱԽՏԱԿԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Սովորաբար եզրահատ տախտակները բաժանվում են. ընտիր ( отборная ), 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ դասերի:
Ընտիր ( Отборная )
Աննշան արատներով եզրահատ տախտակները դասվում են ամենաբարձրակարգ՝ ընտիր դասին: Նրանք համարվում են էլիտար: Դրա վրա կեղևի, հոտի, որդանման փոսերի, բորբոսի և խոր ճաքերի մնացորդներ չեք գտնի:
Այնուամենայնիվ, այդպիսի փայտի վրա մակերևութային հանգույցներ մինչև 10 սմ երկարությամբ թույլատրվում են ( մակերևութային՝ 2 հատից ոչ ավել 1 մետրի վրա, կողային՝ մեկից ոչ ավել ):
Կարևոր է նշել, որ չի լինում կատարյալ տախտակ: Որոշ անկանոնություններ, ճաքեր, խավարումներ թույլատրելի են նույնիսկ ամենաբարձր դասի համար:
1-ԻՆ ԴԱՍ
Դա որակյալ փայտ է՝ շատ քիչ թերություններով: Կարող են լինել մինչև երեք մակերևութային և կողային հանգույցներ: Թույլատրվում են մինչեւ 15 սմ երկարությամբ ճաքեր:
Գովազդ կայքում
Պաստառ
Ներկ
Լամինատ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
2-ՐԴ ԴԱՍ
Այս դասի տախտակները կարող են ավելի շատ թերություններ ունենալ: Թույլատրվում է մինչև չորս մակերևութային և կողային հանգույցներ և երկու կամ երեք եզրային հանգույց: Հանգույցները կարող են ավելի մեծ տրամագծով լինել, քան I դասում: Հնարավոր է լինեն ճաքեր մինչև 20 սմ երկարության:
3-ՐԴ ԴԱՍ
Նման փայտը կարող է պարունակել մեկ մետրի համար մինչև 4 մեծ հանգույց: 3-րդ դասը հանդուրժում է նաև բորբոսը:
4-ՐԴ ԴԱՍ
Նման տախտակները կարող են շատ թերություններ ունենալ: Արտաքինից ավելի կոպիտ են ու ավելի տգեղ: Այս փայտի խոնավության պարունակությունը ստանդարտացված չէ:
Եվրոպայում եզրահատ տախտակները լինում են երկու դասի` «A» և «B»: «A» դասի տախտակը ավելի լավ է մշակվում, լինում են փոքր տրամագծի հանգույցներ: «B» դասին բնորոշ են տարբեր արատներ, բացի բորբոսից:
ԵԶՐԱՀԱՏ ՏԱԽՏԱԿԸ ԼԻՆՈՒՄ Է ՆԱԵՎ …
- Միակողմանի եզրհահատ տախտակ ( տես ձախ կողմի նկարը ),
- ոչ եզրահատ տախտակ ( կողմեը սղոցված չեն ):
Դրանք օգտագործվում են հատակների, տանիքի և նմանատիպ աշխատանքներում: Նրանց առանձնահատկություններն են.
- ցածր արժեքը,
- գրավիչ տեսքի բացակայությունը:
Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը
Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
ԻՆՉՊԵ՞Ս Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵԶՐԱՀԱՏ ՏԱԽՏԱԿԸ
Որպես կանոն, եզրահատ տախտակները առավել հաճախ պատրաստվում են օգտագործելով.
- սոճին,
- փշատերև ծառեր,
- կաղնին,
- հաճարենին և
- կեչին::
Սղոցելուց հետո կեղևը կտրվում է տախտակի եզրերից, հետևաբար նաև՝ տախտակները կոչվում են եզրահատ: Կան նաև կիսաեզրահատ տախտակներ, որտեղ կեղևը մեծ քանակությամբ մնում է վերամշակելուց հետո:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը
Ես երբեք չեմ երազել հաջողության մասին. Ես աշխատել եմ դրա համար
— Էստե Լաուդեր
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: