ԻՆՉՈՒ՞ ԷԼՈՍ ( ELOS ) ՄԱԶԱՀԵՌԱՑՈՒՄ
Ցանկալի և հմայիչ լինելու համար յուրաքանչյուր կին հոգ է տանում իր մարմնի գեղեցկության մասին։ Լազերային էպիլյացիայի մեծ թվով մեթոդների շարքում հենց ELOS տեխնոլոգիան է, որ կարելի է անվանել երազանք: Դա հնարավոր դարձավ նորարարական գաղափարի շնորհիվ` նախկինում հայտնի տեխնիկանները մեկը մյուսի հետ համատեղելով:
Մազերը հեռացնելու և սափրվելու ձեր օրերը վերջապես կարող են անցյալ դառնալ: Elos տեխնոլոգիայի շնորհիվ կարող եք վայելել ձեր խնամված և մերկ մաշկը: Elos տեխնոլոգիան առաջարկում է նուրբ, երկարատև լուծում դեմքի, մեջքի, ոտքերի, թևերի, բիկինիի կամ մարմնի ցանկացած այլ հատվածի անցանկալի մազերի հեռացման համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Ի՞ՆՉ Է ԷԼՈՍ ( ELOS ) ԷՊԻԼՅԱՑԻԱՆ ( ՄԱԶԱՀԵՌԱՑՈՒՄԸ )
Էլոս -ը ( Elos ) մազահեռացման մեթոդ է, որն օգտագործում է լույսի և ռադիոհաճախականության ճառագայթումը: Այսինքն՝ այս մեթոդը օգտագործում է էպիլյացիայի լազերային, ֆոտո և էլեկտրո պրոցեդուրաների մի շարք տեխնիկաներ։
Մեթոդները կիրառվում են միայն փորձ ունեցող մասնագետների կամ առնվազն մասնագիտացված դասընթացներ անցած մասնագետների կողմից:
Որոշ կոսմետոլոգներ պնդում են, որ Էլոս ( Elos ) պրոցեդուրաների ռադիոհաճախականության ազդեցության շնորհիվ էպիլյացիան գերազանցում է մազահեռացման ժամանակակից մեթոդներին։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԷԼՈՍ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ ( ՄԱԶԱՀԵՌԱՑՄԱՆ ) ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Լազերային շատ ավելի ցածր ազդեցության պատճառով նվազում է մաշկի վնասման հավանականությունը, այսինքն՝ սպիների, այրվածքների և մաշկի վրա սպիտակ բծերի առաջացումը,
- պրոցեդուրան կարող է կատարվել ցանկացած հատվածում՝ բիկինի, ոտքեր, ձեռքեր, կրծքավանդակ, մեջք, դեմք, թևատակ,
- մաշկը դառնում է տեսանելիորեն ավելի փափուկ, առաձգական և առողջ՝ էլաստինի և կոլագենի խթանման շնորհիվ,
- էլոս էպիլյացիայի շնորհիվ հեռացվում են նույնիսկ խորը և անտեսանելի մազերը,
- պրոցեդուրան թույլ է տալիս հեռացնել ցանկացած տեսակի մազեր, անկախ գույնից և հաստութունից,
- պրոցեդուրայի համար պահանջվում է քիչ ժամանակ,
- արդյունավետությունը բարձր է:
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Չափազանց վտանգավոր է այս պրոցեդուրան իրականացնել ամիսը մեկից ավելի, քանի որ էպիդերմիսը ժամանակ չի ունենա վերականգնվելու,
- մազերը դժվար է հեռացնել մուգ կամ արևայրուքով մաշկի վրայից,
- եթե հանդիպեք անփորձ կոսմետոլոգի, ով չունի համապատասխան հմտություններ, ապա նա կարող է սխալ սահմանել մազահեռացման կարգավորումները։ Նման գործողությունները կբերեն ամենաբացասական հետևանքներին,
- դուք կարող եք ցավ զգալ, եթե մինչև ընթացակարգը մաշկը չմշակվի հատուկ սառեցնող գելով,
- պրոցեդուրայի գինը բարձր է,
- պրոցեդուրան ինքնուրույն չեք կարող անել,
- առկա են շատ հակացուցումներ:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10 ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
«+ ԸՆՏՐԵԼ» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և ԱՎԵԼԱՑՐԵՔ ձեր հաճախորդների քանակը: Իմանալ ինչպես …
ԻՆՉՊԵ՞Ս ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ
- Սեանսից մեկ շաբաթ առաջ պետք է բացառել ցանկացած ֆոտո կամ լազերային պրոցեդուրաներ էպիլյացիայի տարածքում, ինչպես նաև խորը պիլինգը։ Մաշկը պետք է լինի հանգիստ, առանց գրգռվածության և վնասման,
- արևի տակ և սոլյարիում արևայրուք մի ընդունեք,
- եթե էպիլյացիայի վայրում խալեր կան, ապա նախ պետք է այցելել մաշկաբան-ուռուցքաբանին և ստուգել դրանց որակը։ Մինչև կրծքավանդակի կամ բիկինիի հատվածում էպիլյացիա կատարելը, արժե անցնել ուլտրաձայնային հետազոտություն՝ բացառելու այս բացարձակ հակացուցումը,
- եթե հակակոագուլանտներ եք ընդունում ( դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են արյան մակարդումը ), խորհրդակցեք ձեր բժշկի հետ,
- սեանսից մեկ օր առաջ սափրե՛ք մազերը այն հատվածում, որտեղ կատարվելու է պրոցեդուրան։ Դրանց երկարությունը չպետք է գերազանցի 1 մմ:
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Նախ, պետք է կրեք հատուկ ակնոցներ, որոնք ձեզ կառաջարկի կոսմետոլոգը,
- կիրառեք կոնտակտային գել ավելի լավ հաղորդունակության և մաշկի մակերեսի հետ լավ շփման համար,
- այնուհետև կարճ փայլատակումներով բուժվում է մազերի աճի գոտին,
Պրոցեդուրայի ժամանակ դուք կարող եք կա՛մ ոչինչ զգալ, կա՛մ զգալ թեթև այրուք և քոր: Պրոցեդուրան տևում է մոտավորապես 10-40 րոպե՝ կախված մազերի.
- տարածքից,
- որակից և
- քանակից:
Ի Գիտություն
Մեթոդը ազդում է մազերի ֆոլիկուլների վրա՝ քայքայելով դրանք, սակայն մազերը անմիջապես չեն անհետանում, այլ աստիճանաբար թափվում են՝ սովորաբար պրոցեդուրայից հետո 1-2 շաբաթվա ընթացքում։ Դրանցից ազատվել հնարավոր չի լինի մեկ սեանսի ընթացքում:
Մազերն ունեն աճի մի քանի փուլ՝ ակտիվ, անցումային և հանգստի փուլ և այս գործընթացը միաժամանակ տեղի չի ունենում բոլոր մազերի համար: Ուստի կրկնակի ընթացակարգեր են անհրաժեշտ՝ վերամշակելու այն ամենը, ինչ հասել է ակտիվ փուլին։
ՔԱՆԻ՞ ՍԵԱՆՍ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
Կարևոր է հաշվի առնել յուրաքանչյուր մարդու անհատական առանձնահատկությունները.
- մաշկի գույնը,
- մազերի հաստությունը և գույնը,
- մազերի աճի գոտին և
- մազերի աճի արագությունը:
Միջինում 1,5-2 ամիս ընդմիջումներով.
- կնոջը անհրաժեշտ է 7-10 պրոցեդուրա,
- տղամարդուն՝ 8-12՝
ՈՒ՞Մ Է ՀԱՐՄԱՐ ԷԼՈՍ ԷՊԻԼՅԱՑԻԱՆ
Այն հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր կանանց և տղամարդկանց համար և նախատեսված է դեմքի և մարմնի ցանկացած հատվածի վրա: Մեթոդը լավ է աշխատում ինչպես մուգ, այնպես էլ շիկահեր մազերի դեպքում ( վերջինների հետ պայքարը պարզապես մի փոքր ավելի երկար կտևի ):
Ի՞ՆՉ Է ԿԱՐԵՎՈՐ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ
Այս ընթացակարգերը ամենաէժանը չեն: Դրա պատճառը թանկարժեք սարքավորումներն ու ծախսվող նյութերն են, ինչպես նաև անհրաժեշտ բարձր մակարդակի մասնագետների պատրաստվածությունը։ Հետևաբար.
- ուշադիր մտածեք կլինիկայի կամ սրահի ընտրության մասին, որպեսզի անորակ ընթացակարգից հետո անցանկալի հետևանքներ չստանաք,
- դիտեք կլինիկայի / կենտրոնի մասին պատմող տեսանյութեր և լուսանկարներ,
- կարդացեք կարծիքներ կլինիկայի և ընթացակարգի մասին,
- ստացեք ձեր հարցերի պատասխանները առցանց խորհրդատուից,
- կատարեք ձեր ընտրությունը միայն այն դեպքում, երբ վստահ եք առաջարկվող ծառայությունների պատշաճ որակի վրա:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԷԼՈՍ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
- Հղիություն և լակտացիա,
- ուռուցքաբանական հիվանդություններ,
- համակարգային հիվանդություններ,
- չվերահսկվող շաքարախտ,
- էպիլեպսիա և հոգեկան հիվանդություններ,
- ՄԻԱՎ / ՁԻԱՀ,
- պիգմենտային նյութափոխանակության խախտում,
- արյան մակարդման խանգարումներ,
- ավելացել է ֆոտոզգայունությունը, առկա է ալերգիա արևի նկատմամբ,
- առկա են հերպես վիրուսներ,
- ունեք թարմ արևայրուք կամ վերջերս ստացել եք կոսմետիկ պրոցեդուրաներ ( խորը պիլինգ, լազերային բուժում ):
Շատերին հետաքրքրում է նաև «ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ ԹԵ՞ ՊԼԱԶՄՈԹԵՐԱՊԻԱ — Ո՞ՐՆ ԸՆՏՐԵԼ» հոդվածը
Ժամանակակից կոսմետոլոգիան հաճախորդներին առաջարկում է երկու տեսակի բարձր արդյունավետ պրոցեդուրաներ՝ պլազմոթերապիա և մեզոթերապիա։ Երկու դեպքում էլ խոսքը ներարկման տեխնիկայի մասին է, երբ մարդու մաշկի տակ ներարկվում են …
ԱՄՓՈՓՈՒՄ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված էլոս էպիլյացիայի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և էլոս մազահեռացման ծառայություն ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք կոսմետոլոգիական կենտրոններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ
Օծանելիքի Եվ Կոսմետիկայի Խանութների Վարկանիշը
Հագուստի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Մարդը, ով սխալ է թույլ տվել և չի ուղղում այն, նոր այլ սխալ է գործում
— Կոնֆուցիուս
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: