ՆԱԽԱԲԱՆ
Երբ մոտենում է հերթական արձակուրդը, մեր մոտ առաջանում են մի շարք հարցեր, թե ուր մեկնել և ինչպես առավելագույնս հաճելի անցկացնել մեր հանգիստը: Բնականաբար, տուրիստական գործակալությունները առաջարկում են տասնյակ հետաքրքիր տուրեր, և զբոսաշրջիկները դժվարանում են ընտրել այն, ինչ իսկապես իրենք ցանկանում են: Բայց կան երկրներ և վայրեր, որոնք բոլոր զբոսաշրջիկները անպայման պետք է այցելեն իրենց կյանքում գեթ մեկ անգամ և դրանցից մեկը Եգիպտոսն է, որը հարուստ է մշակույթով, պատմությամբ, բնությամբ և տեսարժան վայրերով: Եգիպտոսը չի զիջում իր դիրքերը հայ զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի ուղղությունների թոփ 5-ում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԻՆՉՈՒ՞ ԸՆՏՐԵԼ ՏՈՒՐ ԴԵՊԻ ԵԳԻՊՏՈՍ
Այս զարմանահրաշ երկրում տուրիստական սեզոնը տևում է ամբողջ տարին։ Նույնիսկ ամռանը, երբ օդի ջերմաստիճանը հասնում է առավելագույնին, այստեղ են գալիս լողափերի սիրահարները:
Եգիպտոսի տեսարժան վայրերը ( այդ թվում՝ պատմական վայրերը ) գրավում են զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից.
- շքեղ ու հիանալի լողափեր և երկու ծովերի փիրուզագույն ալիքներ,
- ստորջրյա աշխարհի ցնցող գույներ,
- երկրի հազարամյա պատմության եզակի հուշարձաններ, որը կոչվում է քաղաքակրթության օրրան:
ԻՆՉՊԵ՞Ս ՄԵԿՆԵԼ ԵԳԻՊՏՈՍ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ
Հայաստանի զբոսաշրջիկները Եգիպտոս հիմնականում մեկնում են 2 տարբերակով.
- ուղիղ չվերթով Երևանից դեպի Եգիպտոս, մասնավորապես՝ Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ քաղաքներ: Շատ հաճախ ( հատկապես բարձր սեզոնին ) հայկական ավիաընկերությունները կազմակերպում են ուղիղ չվերթներ Երևանից դեպի Եգիպտոս և դուք կարող եք պարզապես գնել ավիատոմսեր և մեկնել Եգիպտոս,
- դուք կարող եք Եգիպտոս մեկնել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից, ընդ որում Թբիլիսի կարող եք մեկնել ինչպես ավտոբուսով ( միկրոաֆտոբուսով ), այնպես էլ տաքսի ավտոմեքենայով: Ի դեպ բարձրակարգ տաքսի ծառայությունների և ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ցանկը տեսնելու համար անցեք ստորև ներկայացված հղումներով:
TOP 10
ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
TOP 10
ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԱՎԻԱՏՈՍԵՐ
Կան տասնյակ վեբ կայքեր, որտեղից դուք կարող եք գնել ավիատոմսեր դեպի Եգիպտոս: Սակայն մենք ստորև ներկայացնում ենք ավիատոմսեր վաճառող բոլոր առաջատար կայքերը, որտեղից դուք կարող եք գնել մատչելի ավիատոմսեր նչպես դեպի Եգիպտոս, այնպես էլ Թբիլիսի:
Ի ԴԵՊ …
Ստորև ներկայացված կայքերում դուք կարող եք ամրագրել նաև ձեր պահանջներին համապատասխան հյուրանոցային համարներ մատչելի գներով:
ՄԱՏՉԵԼԻ
ԱՎԻԱՏՈՄՍԵՐ
ՎԱՃԱՌՈՂ
TOP 5 ԿԱՅՔԵՐ
ՎԱՅՐԷՋՔ ԿԱՏԱՐԵՑԻՆՔ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ, ԻՍԿ ՀԵՏՈ՞
Հենց օդանավակայանում ձեզ կդիմավորեն անձնագրային բաժնի աշխատակիցները: Համապատասխան բաժնում դուք պետք է վճարք Վիզայի գումար, որը կկազմի մոտ 25-30 ԱՄՆ դոլար: Համապատասխան փաստաթղթերի ստուգումից հետո դուք կկարողանաք դուրս գալ օդանավակայանի տարածքից և անիմիջապես կզգաք եղանակային տարբերությունը՝ Եգիպտոսի ջերմությունը:
ԻՆՉՊԵ՞Ս ՄԵԿՆԵԼ ՀՅՈՒՐԱՆՈՑ ( ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆ )
Ձեր նախընտրած հյուրանոց հասնելու հմար դուք ունեք 2 տարբերակ.
- օգտվել հասարական տրանսպորտից: Այս դեպքում դուք պարզապես պետք է նախապես ծանոթանաք,
- տրանսպորտային միջոցի գրաֆիկին,
- արդյո՞ք տվյալ տրանսպորտային միջոցի երթուղին նպատակահարմար է:
- օգտվել տաքսի ծառայությունից: Այդ դեպքում նույնպես կա 2 տարբերակ.
- օգտվել օդանավակայանում առկա տաքսի ծառայություններից: Կախված հյուրանոցի հեռավորությունից տաքսի ծառայության վճարը կարող է տատանվել 20 — 100 ԱՄՆ դոլար: Սակայն մի հուսաթափվեք, այս հարցին նույնպես կա լուծում՝ շարունակեք կարդալ …
- տաքսի ծառայություն դուք կարող եք պատվիրել նաև օնլայն տարբերակով՝ նախքան Եգիպտոս թռչելը կամ անմիջապես վայրէջք կատարելուց հետո: Մեքենան կմոտենա 10-15 րոպեից և ամենակարևորը ոչ օդանավակայանի տաքսի ծառայության վճարման ենթակա գումարը կլինի 3-4 անգամ պակաս:
ՍՆՈՒՆԴ
Սննդի հարցում ամեն ինչ կախված է ձեր դրամապանակից և նախասիրություններից՝ քեյթրինգ կամ տնական սնունդ, շուկայից կամ սուպերմարկետից ապրանքներ: Երբ դուք ապրում եք հյուրանոցում, պարզ է, որ ուտելիք պատրաստելու հնարավորություն չկա։ Կարծում ենք, որ այդքան էլ նպատակահարմար չի լինի հյուրանոցային պայմաններում սնունդ պատրաստելը: Իսկ եթե ձեր բյուջեն բավականացնում է, ապա խորհուրդ ենք տալիս սնունդից, քանզի եգիպտացի խոհարարները շատ համեղ են պատրաստում:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐԵՐ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ
TOP 10
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
Ո՞Ր ԱՄԻՍՆ Է ԵԳԻՊՏՈՍ ՄԵԿՆԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԸ
Օդի ջերմաստիճանը, նույնիսկ ձմռանը Եգիպտոսում, հազվադեպ է իջնում +20°C-ից, ուստի ցանկության դեպքում զբոսաշրջիկներն այստեղ են գալիս ամբողջ տարին։ Բայց եթե գնում եք ոչ թե Կարմիր ծով, այլ Միջերկրական ծով, ապա ավելի լավ է գնալ ապրիլ-հունիս, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Դեկտեմբերից մարտ ամիսներին շատ ուժեղ քամի է, որը ստիպում է ցուրտ լինել՝ չնայած արևին։
Ընդհանուր առմամբ Եգիպտոսում հուլիս-օգոստոսը շատ շոգ է, հունիսն ու սեպտեմբերը պարզապես շոգ են, ուստի ամենահարմար ամիսներն են ապրիլ-մայիսը և հոկտեմբեր-նոյեմբերը:
Շատերին հետաքրքրում է նաև «ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐ — Ե՞ՐԲ ՄԵԿՆԵԼ ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐԵՐԻ» հոդվածը
Պատրաստվում ե՞ք գնել դեպի Եգիպտոս տուր փաթեթ: Գիզայի բուրգերը, Թագավորների հովիտը և Կարմիր ծովի առատ կենդանական աշխարհը ընդամենը մի կարճ ցուցակ է, թե ինչ է սպասվում Եգիպտոսում ճանապարհորդներին: Որպեսզի ծովափնյա կամ ակտիվ արձակուրդը հաճելի հիշողություններ թողնի, պետք է ճիշտ ընտրել Եգիպտոս այցելության ձևաչափը, ամսաթիվը և վայրը։
ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐԵԼԻ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՆԳԻՍՏԸ
ՇԱՐՄ ԷԼ-ՇԵՅԽ
Շարմ Էլ Շեյխ -ում կան հսկայական թվով հյուրանոցներ տարբեր գնային սեգմենտներով, իսկ կորալային խութերը կարելի է գտնել հենց ափի մոտ: Այս տարբերակը հարմար է ոչ միայն ծովափնյա հանգստի և ջրային սպորտաձևերի սիրահարների համար, այլև էքսկուրսիոն ծրագրերի սիրահարների համար:
ՀՈՒՐԳԱԴԱ
Հուրգադան հայ զբոսաշրջիկների շրջանում հայտնի հանգստավայր է Կարմիր ծովի ափին ավազոտ լողափերով, որտեղ կա զվարճանք յուրաքանչյուր ճաշակի համար՝ սուզումներ, թանգարաններ, ակվարիումներ, տեսարժան վայրեր: Այստեղից մեկնում են էքսկուրսիաներ Կահիրե, Լուքսոր, Գիզա, Ալեքսանդրիա, Ասուան և այլ ուղղություններ:
ԴԱՀԱԲ
Շարմ էլ-Շեյխից մեկ ժամ հեռավորության վրա գտնվող հանգստավայրը սիրված է իր անհոգ ծովափնյա քաղաքային մթնոլորտի համար: Մոտակայքում է գտնվում «Blue Hole» ստորջրյա ուղղահայաց քարանձավը, որը հայտնի է փորձառու սուզորդների կողմից: Այստեղից հարմար է ճանապարհորդել Ռաս Աբու Գալում և Գաբր իլ-Բենտ բնության արգելոցներ, ինչպես նաև Սինայի թերակղզու բոլոր այլ զբոսաշրջային վայրեր:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՄԱՐՍԱ ԱԼԱՄ ԵՎ ՄԱԿԱԴԻ ԲԵՅ
Համեմատաբար երիտասարդ հանգստավայրեր են երկար լողափերով և արագորեն մասսայականություն են վայելում: Սա լավ վայր է սերֆինգով, դայվինգով և այլ ջրային սպորտով զբաղվելու համար, կամ պարզապես վայելելու մաքուր ծովը գունագեղ ձկներով և մարջաններով:
ԷԼ ԳՈՒՄԱ
Բավականին թանկ հանգստավայր է Հուրգադայի մոտ, որը գտնվում է կամուրջներով միացված կղզիների վրա։ Քանի որ զբոսաշրջիկներին նավակներով տեղափոխում են իմպրովիզացված ջրանցքներով, հանգստավայրը կոչվում է «Եգիպտական Վենետիկ»։
ՍՈՄԱ ԲԵՅ
Մեկ այլ երիտասարդ շքեղ հանգստավայր Հուրգադայի մոտակայքում:
Շատերին հետաքրքրում է նաև «ԳԵՂԵՑԻԿ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» հոդվածը
Արևայրուքը բնական պրոցես է, որն առաջանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման կամ սոլյարի լամպերի նկատմամբ մարմնի արձագանքի արդյունքում: Արևի տակ հայտնվելու դեպքում մաշկի մեջ պարունակվող մելանոցիտները ( ներառյալ էպիդերմիսը և բազալ շերտը ) … Պիգմենտի մակարդակի բարձրացումը հանգեցնում է նրան, որ …
ԱՄՓՈՓՈՒՄ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված Եգիպտոս տուր մեկնելու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի դեպի Եգիպտոս տուր մեկնելիս: Խնդրում ենք նաև հիշել և Եգիպտոս մեկնելուց և ձեր տուրը տպավորիչ և հիշարժան անցկացնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը տուրիստական գործակալության մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և զբոսաշրջիկներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք տուրիստական գործակալություններին, ավիաընկերություններին, ուղևորափոխադրող կազմակերպություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները՝ վերջիններիս առկայության դեպքում:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Դեպի Եգիպտոս Տուրերի Վարկանիշը
Տուրիստական Ընկերությունների Վարկանիշը
Էջի Ասույթը
Աշխատանքները լցնում են գրպանդ, բայց արկածները՝ հոգիդ
— Ջեյմի Լին Բիթթի
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: