BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

⌘K
  1. Home
  2. Docs
  3. BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏ...
  4. Ի՞ՆՉ Է BIZRATINGS ( BR ) ...
  5. ԻՆՉՊԵ՞Ս Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ BIZRATINGS ՎԱՐԿԱՆԻՇԸ

ԻՆՉՊԵ՞Ս Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ BIZRATINGS ՎԱՐԿԱՆԻՇԸ


BR ( BizRatings ) -ի գնահատականը հիմնված է 100 % հաշվարկի վրա: A ++ վարկանիշ ստանալու համար բիզնեսին հարկավոր կլինի 96 % կամ ավելի միավոր ստանալ: BR ( BizRatings ) — ից ստացած գնահատականը ներկայացնում է BR- ի վստահության աստիճանը, թե որքանո՞վ է ձեր բիզնեսը գործում հուսալի և բարեխղճորեն կատարում ու լուծում հաճախորդների հետ կապված ցանկացած խնդիր: BR վարկանիշները հիմնված են ձեր բիզնեսի թափանցիկության և ամբողջականության վրա և ունեն էթիկայի գնահատման կանոններ:

BR ( BIZRATINGS ) ՎԱՐԿԱՆԻՇԸ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ Է 8 ՏԱՐՐԵՐԻ ՎՐԱ

NoԱնվանումԱվելացում / ՆվազեցումՄիավորներ
1. Ժամանակահատվածը ԲիզնեսումԱվելացում 0 — 10
2.Հաճախորդների Գնահատման Աստղերի ՔանակըԱվելացում 0 — 40
3.Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվությունը Corporate social responsibility ( CSR )Ավելացում 0 — 20
4.Թափանցիկ և Արդար Բիզնես Գովազդ ու ՄարքեթինգԱվելացում 0 — 20
5.BR ( BizRatings ) -ի վարկանիշի ցուցադրում սեփական բիզնես կայքում կամ ոչ առցանց տարբերակովԱվելացում 0 կամ 10
6. Անպատասխան Բացասական Կարծիքների ՔանակըՆվազեցում 0 — 20
7. Բացասական Կարծիքների ( Բողոքների ) ՔանակըՆվազեցում 0 — 20
8. Հաճախորդներին Չարձագանքելը Նվազեցում 0 — 15

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

BR ( BizRatings ) գնահատման շնորհիվ 8 տարրերից միայն 6 -ն են միավորներ ապահովում ձեր բիզնեսի համար:

Պահանջներից 6-րդ և 8-րդ կետերի դեպքում դուք կկորցնեք միավորներ ոչ թե կատարելու, այլ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ համար: Տվյալ դեպքում ձեր խնդիրը կայանում է նրանում, որ ոչ թե վաստակեք լրացուցիչ միավորներ, այլ պարզապես՝ վաստակած միավորները ՉԿՈՐՑՆԵՔ:

Ստորև ներկայացված է BR ( BizRatings ) -ի վարկանիշային սանդղակը և յուրաքանչյուր վարկանիշը ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը՝

ՎարկանիշըՄիավորներ
A ++ Գերազանց96 — 100
A + Լավ 90 — 95
A Միջին75 — 89
B Վատ55 — 74
C Շատ Վատ40 — 54

ԻՆՉՈՒ՞ Է ԿԱՐԵՎՈՐ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԵՎ ՑՈՒՑԱԴՐԵԼ BR ՎԱՐԿԱՆԻՇԸ ( RATING -Ը )

Կան բազմաթիվ դրդապատճառներ BR վարկանիշը ձևավորելու և ցուցադրելու համար: Նշենք դրանցից ամենաէականները.

ԿՈՒՆԵՆԱՔ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Դուք ձեր հաճախորդներին կապացուցեք, որ իրենց բարձրակարգ սպասարկումը իսկապես գտնվում է ձեր բիզնեսի ուշադրության կիզակետում,

ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է

Առաջին տպավորությունը կարևոր է: Ցուցադրելով ձեր բարձր վարկանիշը, դուք լավ տպավորություն կթողնեք ձեր պոտենցիալ հաճախորդների մոտ

ԿԼԻՆԵՔ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ

Պարզապես կներառվեք առաջատար և հեղինակավոր ըներությունների ցանկում և մշտապես կգտնվեք սպառողների ուշադրության կենտրոնում

ԿԿԱՏԱՐԵՔ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԱՈՒԴԻՏ

Կստանաք ձեր բիզնեսի առավելությունները և թերությունները, կունենք վերլուծելու լայն հնարավորություններ, կպարզեք թույլ և ուժեղ կողմերը

ԿՍՏԱՆԱՔ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

Անշուշտ, ձեր բիզնեսում դուք արդեն հասել եք որոշակի հաջողությունների, սակայն ձեր BR բարձր վարկանիշը կբազմապատկի ձեր վստահությունը

ԿԱՎԵԼԱՑՆԵՔ ՁԵՐ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Ի վերջո, ցուցադրելով ձեր բարձր վարկանիշը, ձեր հաճախորդների կողմից կստանաք լրացուցիչ վստահություն, ինչը կհանգեցնի ձեր վաճառքի ծավալների ավելացմանը:


Էջի Ասույթը

Ավելի հեշտ է սիրել ապրանքանիշը, եթե ապրանքանիշը նաև քեզ է սիրում

Սեթ Գոդին՝ Ամերիկացի Տնտեսագետ Եվ Բիզնեսմեն



ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

www.Bizratings.online


Tags , , , , , , , , , , ,

How can we help?