BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

⌘K
  1. Home
  2. Docs
  3. BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏ...
  4. Ի՞ՆՉ Է BIZRATINGS ( BR ) ՎԱՐԿԱՆԻՇԸ

Ի՞ՆՉ Է BIZRATINGS ( BR ) ՎԱՐԿԱՆԻՇԸ


ՎԱՐԿԱՆԻՇ ( RATING ) ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՀԱՍԱՐԱԿ

Վարկանիշը ( անգլերեն՝ rating ) — թվային կամ աստղերով արտահայտված ցուցանիշ է, որը նախապես հաշվարկվում ( որոշվում ) է որոշակի պարամետրերով և բնութագրում է որոշակի ապրանքի, ծառայության կամ կազմակերպության կարևորությունը, նշանակությունը կամ հեղինակությունը: Ամենաբարձր վարկանիշ ունեցող օբյեկտների ցանկը սովորաբար կոչվում է «TOP No», որտեղ No-ը ցուցակի թիվն է և սովորաբար լինում է 10:

Վարկանիշները որոշում են ամենատարբեր ոլորտների համար, օրինակ.

  • քաղաքականության,
  • արվեստի տարբեր գործիչների գործունեության,
  • երաժշտական ​​հիթ-շքերթների,
  • ֆիլմերի,
  • զանգվածային լրատվության միջոցների աշխատանքի,
  • տնտեսության տարբեր ոլորտների,
  • Ֆիզիկական կամ իրավաբանական անձի վարկային պատմության,
  • Հեռուստատեսային հաղորդումների ժողովրդականության ոլորտների համար:

Ի՞ՆՉ Է BIZRATINGS ( BR ) ՎԱՐԿԱՆԻՇԸ

BizRatings ( BR ) -ը կազմակերպությունների գնահատման համակարգ է, որի հիմքում ընկած է.

  • հաճախորդների ( սպառողների ) կարծիքները,
  • հաճախորդների հանդեպ ունեցած հավատարմությունը,
  • հաճախորդների հետ աշխատելու թափանցիկությունը,
  • հաճախորդներին օգնելու պատրաստակամությունը,
  • բացասական կարծիքներին արձագանքելու և քննադատություն լսելու ունակությունը,
  • բնապահպանական միջոցառումներում մասնակցությունը,
  • սոցիալական խնդիրների լուծման մասնակցությունը և աջակցությունը,
  • լավ և վատ ( like and dislike ) տոկոսային հարաբերակցությունը և այլ:


ՎԱՐԿԱՆԻՇ

ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ BIZRATINGS ( BR ) ՎԱՐԿԱՆԻՇԸ

ՍԼԱՔ


ԿԱՄՈՒՐՋ

BizRatings.online ( BR ) կայքը ըստ էության հանդիսանալով կամուրջ հաճախորդների և բիզնեսի միջև, կազմակերպությունների վարկանիշը ներկայացնում է 5 մակարդակով՝

  • A ++ Գերազանց,
  • A + Լավ,
  • A Միջին,
  • B Վատ,
  • C Շատ Վատ:

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է BIZRATINGS ( BR ) ՎԱՐԿԱՆԻՇԸ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԲԻԶՆԵՍ-ԲԻԶՆԵՍՄԵՆ-ԳՈՐԾԱՐԱՐ-BUSINESS-BIZNES

Եթե դուք գործարար եք և …

  • եթե ձեր հաճախորդների կարծիքները թանկ են ձեր համար և դուք պատրաստակամ եք լսել անաչառ կարծիքներ ձեր հաճախորդներից և համաքաղաքացիներից,
  • եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել ձեր հաճախորդներին, արձագանքել նրանց կարծիքներին, առաջարկներին ( հատկապես դժգոհ հաճախորդներին ) ու տրամադրել համապատասխան աջակցություն,
  • եթե դուք ունեք բիզնես և ցանկանում եք համոզվել, որ ունեք նաև բարձր վարկանիշ,
  • եթե դուք ցանկանում եք ներկա և պոտենցիալ գնորդներին ցուցադրել և գովազդել ձեր ընկերության բարձր վարկանիշը ( rating -ը )` դրանով իսկ ավելացնել ձեր վաճառքները,
  • եթե դուք ցանկանում եք վերլուծել համաքաղաքացիների կարծիքները, հայտնաբերել ձեր բիզնեսի թույլ և ուժեղ կողմերը և ավելացնել ձեր ապրանքների կամ ծառայությունների որակը:

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ( ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ )

ԲԻԶՆԵՍ-ԲԻԶՆԵՍՄԵՆ-ԳՈՐԾԱՐԱՐ-BUSINESS-BIZNES

Եթե դուք սպառող եք և …

  • դուք փնտրում եք վստահելի և հեղինակավոր ընկերություններ ( կայքեր ),
  • ցանկանում եք ծանոթանալ ընկերությունների վարկանիշներին ( rating -ներին ),
  • ձեզ հետաքրքրում են սպառողների ( ձեր ընկերների և համաքաղաքացիների ) կարծիքները և մեկնաբանությունները,
  • եթե դուք ցանկանում եք այս կամ այն ընկերության մասին հայտնել ձեր կարծիքը ( գոհունակությունը կամ դժգոհությունը ) կամ պարզապես լսելի դարձնել ձեր ձայնը,
  • եթե դուք ունեք ավելի լավ առաջարկ որևէ ընկերության ապրանքների կամ ծառայությունների որակը ավելի բարձրացնելու վերաբերյալ,
  • եթե դուք որևէ բնագավառի մասնագետ եք և ցանկանում եք կիսել ձեր գիտելիքները և փորձը, դրանով իսկ խորհուրդ տալ և օգնել համաքաղաքացիներին:

Ի ԴԵՊ …

Ցանկացած բիզնես կարող է իր բրենդային կայքում հավաքագրել իր հաճախորդների կարծիքները ( գնահատականը ), սակայն, ինչպես փորձը ցույց է տալիս բիզնեսի կողմից սեփական կայքում հավաքագրված և ներկայացված կարծիքները այդքան է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ չեն ներշնչում հետևյալ առումներով՝

  • կարծիքները հավաքագրվում են ընտրողական կարգով,
  • հիմնականում ներկայացվում են դրական կարծիքները,
  • կարծիքները ներկայացվում են շատ սահմանափակ քանակով,
  • գնահատման մակարդակները բաղկացած չեն 1-ից ավելի հարցերով:

Հաշվի առնելով վերոգրյալը, կարելի է ասել, որ բիզնեսի կողմից սեփական կայքում ցուցադրված կարծիքները ընդհանուր առմամբ չեն արտացոլում իրական պատկերը և շատ հաճախ ապակողմնորոշում են հաճախորդներին:

VARKANISH

ԻՆՉՈՒ՞ ՑՈՒՑԱԴՐԵՄ BR ՎԱՐԿԱՆԻՇԸ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ

  • Ըստ էության, BizRatings ( BR ) վարկանիշը ձեր հաճախորդներին ձեր արտադրանքի և սպասարկման որակի նկատմամբ ձեր նվիրվածությունը ցուցադրելու լավագույն միջոցներից մեկն է,
  • BizRatings ( BR ) A ++ վարկանիշը հիանալի վկայություն է այն մասին, որ ձեր բիզնեսը ոչ միայն առաջարկում է բարձրակարգ եվ բարձրորակ ապրանքներ և ծառայություններ, այլ նաև ունակ է լսել և արձագանքել ( անհրաժեշտության դեպքում՝ օգնել ) սպառողներին,
  • BizRatings ( BR ) վարկանիշը նաև խթանում է ձեր հաճախորդների ( սպառողների ) վստահությունը,
  • Ի վերջո, ամենակարևորը, BizRatings ( BR ) վարկանիշը հանդիսանում է լրացուցիչ սոցիալական հաստատում ( ապացույց ), որ ձեր սպառողները և նրանց կարծիքը իսկապես թանկ է ձեր համար և դուք ամեն ինչ անում եք բարձրակարգ ապրանքներ և ծառայություններ առաջարկելու համար:

Ոչ միայն BR վարկանիշային հավաստագիրը, այլ ցանկացած սերտիֆիկացում՝ լինի դա պետական մարմինների կողմից, թե մասնավոր կայքերից կամ այլ աղբյուրներից, դա միայն օգուտներ կբերի ձեր բիզնեսի հեղինակությանը և արագ զարգացմանը: BizRataings ( BR ) վարկանիշային հավաստագիրը ապահովում է այս շահեկան կողմը ՝ ավելացնելով լրացուցիչ վստահության քվե: Այն կարող է հատկապես կարևոր լինել փոքր և միջին բիզնեսի համար, որոնք առաջին քայլերն են անում սպառողների շրջանում հեղինակություն և համբավ ստեղծելու համար:


Էջի Ասույթը

Թեթևացրեք ձեր հաճախորդների ցավը

— Հեյզել Էդվարդս ՝ ավստրալիացի գրող


ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

www.Bizratings.online


Articles

Tags , , , , , , , , , ,

How can we help?