ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՅՔԸ
Որպեսզի լինենք հակիրճ՝ նախ նշենք, որ BizRatings.Online կայքը նախատեսված է բոլորի համար՝
- Բոլոր քաղաքացիների և / կամ սպառողների համար՝ անկախ մասնագիտությունից, հետաքրքրություններից, նախասիրություններից, տարիքից և սեռից,
- Բոլոր գործարարների համար՝ անկախ գործունեության տեսակից և բնույթից, կազմակերպության իրավական ձևից:
ԵԹԵ …
Եթե դուք սպառող եք և …
- դուք փնտրում եք վստահելի և հեղինակավոր ընկերություններ ( կայքեր ),
- ցանկանում եք ծանոթանալ ընկերությունների վարկանիշներին ( rating -ներին ),
- ձեզ հետաքրքրում են սպառողների ( ձեր ընկերների և համաքաղաքացիների ) կարծիքները և մեկնաբանությունները,
- եթե դուք ցանկանում եք այս կամ այն ընկերության մասին հայտնել ձեր կարծիքը ( գոհունակությունը կամ դժգոհությունը ) կամ պարզապես լսելի դարձնել ձեր ձայնը,
- եթե դուք ունեք ավելի լավ առաջարկ որևէ ընկերության ապրանքների կամ ծառայությունների որակը ավելի բարձրացնելու վերաբերյալ,
- եթե դուք որևէ բնագավառի մասնագետ եք և ցանկանում եք կիսել ձեր գիտելիքները և փորձը, դրանով իսկ խորհուրդ տալ և օգնել համաքաղաքացիներին:
ԱՊԱ BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔԸ ՁԵՐ ՀԱՄԱՐ Է
Եթե դուք գործարար եք և …
- եթե ձեր հաճախորդների կարծիքները թանկ են ձեր համար և դուք պատրաստակամ եք լսել անաչառ կարծիքներ ձեր հաճախորդներից և համաքաղաքացիներից,
- եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել ձեր հաճախորդներին, արձագանքել նրանց կարծիքներին, առաջարկներին ( հատկապես դժգոհ հաճախորդներին ) ու տրամադրել համապատասխան աջակցություն,
- եթե դուք ունեք բիզնես և ցանկանում եք համոզվել, որ ունեք նաև բարձր վարկանիշ,
- եթե դուք ցանկանում եք ներկա և պոտենցիալ գնորդներին ցուցադրել և գովազդել ձեր ընկերության բարձր վարկանիշը ( rating -ը ), դրանով իսկ ավելացնել ձեր վաճառքները,
- եթե դուք ցանկանում եք վերլուծել համաքաղաքացիների կարծիքները, հայտնաբերել ձեր բիզնեսի թույլ և ուժեղ կողմերը և ավելացնել ձեր ապրանքների կամ ծառայությունների որակը:
ԱՊԱ BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔԸ ՁԵՐ ՀԱՄԱՐ Է
ԱՅՍՊԻՍՈՎ — Ի՞ՆՉ Է BIZRATINGS.ONLINE -Ը
BizRatings.Online -ը ( BR ) անկախ 3-րդ կողմ հանդիսացող և կարծիքներ հավաքագրող կայք է, որ հավաքագրում է սպառողների կարծիքներ, ինչի հիման վրա հիմք ընդունելով BizRatings ( BR ) ստանադարտները ձևավորում և ցուցադրում է ընկերությունների վարկանիշը ( rating -ը ): Այն յուրօրինակ կամուրջ է սպառողների և կազմակերպությունների միջև:
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «3-ՐԴ ԿՈՂՄ» ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՅՔ
Եթե պայմանականորեն ընդունենք, որ գնումներ կատարելիս ( ծառայություններ ստանալիս ) գործարքին մասնակցում են 2 կողմը.
- Վաճառողը և
- Գնորդը,
ապա, հենց այս իմաստով BizRatings.online ( BR ) կայքը հանդիսանում է գործարքին մասնակցող 3-րդ կողմ: Այլ բառերով ասած՝ BizRatings.online ( BR ) կայքը որևէ գործարքին մաասնակցող ընդհանրապես կողմ չէ, այլ ընդամենը, հանդիսանում է գործարքին մասնակցող 2 ( երկու ) կողմերի միջև յուրօրինակ կամուրջ:
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՆԿԱԽ
Այս համատեքստում «անկախ» ասելով պետք է հասկանալ բառացի և տառացի: BizRatings -ը ( BR ) ոչ մի առումով չի ենթարկվում կազմակերպությունների և սպառողների կողմից որևէ ազդեցության:
3-րդ կողմ հանդիսացող և կարծիքներ հավաքագրող կայքերը դրանք այնպիսի կայքերն են, որոնք ոչ-մի առնչություն չունեն որևէ բիզնեսի ( կազմակերպության ) և միևնույն ժամանակ սպառողների հետ:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՀԱՎԱՔԱԳՐՈՂ ԿԱՅՔԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
1-ին կողմ
Այս դեպքում ընկերությունները կարծիքներ հավաքագրում են անմիջապես իրենց կայքերում
Կածիքներ կարող են հավաքագրվել եթե ընկերությունը ցանկանում է
3-րդ կողմ
Այս դեպքում կարծիքները հավաքագրվում են ՈՉ սեփական կայքում, այլ 3-րդ կողմ հանդիսացող կայքերում
Կարծիքներ կարող են հավաքագրվել անկախ ընկերության ցանկությունից
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ
1-ին կողմ
3-րդ կողմ
Որոնողական համակարգերում ցուցադրումը
օգտակար դեր են խաղում որոնողական համակարգերում բարձր դիրքեր ունենալու համար
Ավելի լավ ու դրական ազդեցություն է ունենում որոնողական համակարգերում առաջնային դիրքեր զբաղեցնելու համար
Սպառողների կարծիքներ
սպառողները կարողանում են իրենց կարծիքները հայտնել
բացի կարծիք հայտնելուց, հնարավոր են տարբեր բնույթի քննարկումներ
Բերնեբերան մարքեթինգ ( word of mouth )
բերնեբերան մարքեթինգը ( word of mouth ) հիմնականում թույլ է
ձեր բիզնեսի և վարկանիշի մասին ավելի շատ մարդիկ են սկսում խոսել՝( word of mouth )
Առցանց հեղինակություն
նպաստում է օնլայն հեղինակության ավելացմանը
ոչ միայ նպաստում է օնլայն հեղինակության ավելցմանը, այլ նաև՝ անմիջական ազդեցություն է ունենում օնլայն հեղինակության ձևավորմանը,
Վստահություն
սեփական կայքերում ցուցադրված կարծիքները չունեն վստհության բարձր մակարդակ, քանզի կարծիքների ընտրովի ցուցադրման հավանակությունը շատ բարձր է
3-րդ կողմ հանդիսացող կայքերում ցուցադրված կարծիքները և վարկանիշը ավելի շատ վստահություն են ներշնչում, քան սեփական կայքերի հավաքագրած կարծիքները
ԻՆՉՈՒ՞ Է ԿԱՐԵՎՈՐ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
BizRatings.Online կայքում տեղադրված կազմակերպությունների ( ապրանքանիշերի ) վարկանիշը ( rating -ը ) և սպառողների կարծիքները շատ կարևոր դեր կարող են խաղալ կազմակերպության, ապրանքանիշի վարկանիշի, վաճառքների, ինչո՞ւ ոչ նաև, հետագա ճակատագրի համար:
Այս առումով, իսկապես, շատ կարևոր է BR ստանդարտների համաձայն բարձր վարկանիշ ձևավորելը և ցուցադրելը:
Հիշեք, որ ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅԱՆ օրենքը ոչ-ոք չեղյալ չի արել և ձեր ցածր վարկանիշը կարող է էականորեն ազդել ձեր ապագա հաճախորդների ավելացման վրա:
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ
Կազմակերպությունների, ապրանքանիշերի, ծառայությունների վերաբերյալ հրապարակված սպառողների կարծիքները կարող են օգտագործել հենց իրենք՝ սպառողները: Հիմք ընդունելով նախորդ և ներկա սպառողների փորձը և կարծիքը, բոլոր քաղաքացիները կարող են ճշգրիտ որոշումներ կայացնել իրենց ապագա.
- գնումները կատարելիս և ընտրել բարձրակարգ ընկերություններ ( ապրանքանիշեր ), դրանով իսկ խնայելով.
- իրենց գումարը,
- թանկարժեք ժամանակը և
- առողջությունը,
- գործընկերներին փնտրելիս:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԿԱՆ ԿԱՐԾԻՔ ՀԱՎԱՔԱԳՐՈՂ ՀԱՄԱՆՄԱՆ ԿԱՅՔԵՐ
Միջազգային պրակտիկայում կարծիքներ հավաքագրող 3-րդ կողմ հանդիսացող կայքեր համացանցում հայտնվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ միասին: Այդպիսի կայքերից են.
- BBB.ORG -ը,
- YELP.COM -ը,
- TRIPADVISOR.COM -ը ( զբոսաշրջության ոլորտ ) և այլն:
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՊԱՍԵԼ ՄԵԶԱՆԻՑ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Վարկանիշի ձևավորման անաչառ և անկողմնակալ մոտեցում,
- ձեր բիզնեսի կայուն զարգացման ապահովում,
- օնլայն որոնողական համակերգերում բարձր դիրքերի ապահովում,
- ոգեշնչում և վստահություն:
ՍՊԱՌՈՂՆԵՐԸ ( ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ )
- Կարծիքների արտահայտման միջավայրի տրամադրում,
- ձեր ձայնը լսելի դարձնելու հնարավորության ապահովում,
- ձեր բարձրացրած հարցերի և խնդիրների լուծում,
- լրացուցիչ վստահություն,
- ընկերությունների և ապրանքանիշերի վարկանիշների անվճար դիտում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
BizRatings.Online ( BR ) կայքը 3-րդ կողմ հաանդիսացող և կարծիքներ հավաքագրող կայք է, որը BizRatings.Online ( BR ) ստանդարտների հիման վրա ձևավորում է կազմակերպությունների վարկանիշը ( rating -ը ):
Այն սպառողների և կազմակերպությունների հաղորդակցման լավագույն պլատֆորմն է Հայաստանում և յուրահատուկ կամուրջ է հանդիսանում սպառողների և կազակերպությունների միջև, մեծացնում հաղորդակցումը և ավելի մատչելի, անմիջական ու ներդաշնակ դարձնում այն:
ԷՋԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
Էջի Ասույթը
Հաճախորդի Կարծիքը Բիզնեսի Հայելին է
— Ա. Մարկոսյան
- BizRatings ( BR ) Նախագծի Հեղինակ,
- Ֆինանսների Եվ Մարքեթինգի Գուրու,
- Բիզնես Խորհրդատու,
- Գերմանիայի Դաշնության Ֆինանսիստների Եվ Մարքեթինգի Ասոցացիայի Պատվավոր Անդամ
- Քոուչ N1 Հայալեզու Տիրույթում