BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

⌘K
  1. Home
  2. Docs
  3. BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏ...
  4. ԳՈՎԱԶԴ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳ BIZRA...
  5. TOP 5 ԲՐԵՆԴՆԵՐ / ՄԱՐՔԵԹԻՆԳ BR ( BIZRATINGS )-Ի ՀԵՏ

TOP 5 ԲՐԵՆԴՆԵՐ / ՄԱՐՔԵԹԻՆԳ BR ( BIZRATINGS )-Ի ՀԵՏ


Նախքան TOP 5 -ի մասին խոսելը քննարկենք մի շարք հասկացություններ կապված բրենդ ( բրենդինգ ) հասկացության հետ, քանզի բրենդ կամ բրենդինգ բառերը գործարար աշխարհում ամենաշատ կիրառվողներից են և կան տարաբնույթ մոտեցումներ և քննարկումներ կապված այդ բառերի հետ:


Ի՞ՆՉ Է ԲՐԵՆԴԸ

Բրենդ ( ապրանքանիշ ) հասկացությունը էապես տարբերվում է ապրանք հասկացությունից, չնայած շատերը այն նույնականացնում են: Բրենդը ( ապրանքանիշը ) «այն է, ինչ գնում են սպառողները», մինչդեռ ապրանքները՝ «այն, ինչ արտադրում են ձեռնարկությունները / ընկերությունները»: Բրենդը զգացմունքային և ֆունկցիոնալ ասոցիացիաների կուտակում է: Այն խոստում է, որ ապրանքը կլինի ըստ հաճախորդի ակնկալիքների:

  • Բրենդը ձևավորում է հաճախորդների սպասելիքները արտադրանքի վերաբերյալ,
  • բրենդները սովորաբար ունեն ապրանքային նշան, որը արգելվում է օգտագործել ուրիշների կողմից,
  • բրենդը որոշակի տեղեկատվություն է տալիս կազմակերպության, ապրանքի կամ ծառայության մասին՝ տարբերակելով այն մյուսներից,
  • բրենդը երաշխավորում է այն հատկանիշները, որոնք արտադրանքը կամ ծառայությունը դարձնում են եզակի,
  • ուժեղ ապրանքանիշը մարդկանց իրազեկելու միջոց է, թե ինչ է իրենից ներկայացնում ընկերությունը և ինչ առաջարկներ ունի:

Բրենդները հեշտացնում են սպառողների գնման որոշումը: Ժամանակի ընթացքում սպառողները հայտնաբերում են ապրանքանիշերը, որոնք բավարարում են իրենց կարիքները: Եթե սպառողները ճանաչում են որոշակի ապրանքանիշ և գիտեն դրա մասին, նրանք արագ գնումների որոշում են կայացնում և խնայում են շատ ժամանակ:

Բացի այդ, նրանք խնայում են արտադրանքի որոնման ծախսերը: Սպառողները մնում են հավատարիմ ապրանքանիշին այնքան ժամանակ, քանի դեռ հավատում և անուղղակի գիտակցում են, որ ապրանքանիշը կշարունակի բավարարել իրենց ակնկալիքները և հետևողականորեն գործել ցանկալի ձևով: Քանի դեռ սպառողները օգուտներ և բավարարվածություն են ստանում արտադրանքի սպառումից, ավելի հավանական է, որ նրանք կշարունակեն գնել այդ ապրանքանիշը:

Բրենդը նաև կարևոր դեր է խաղում սպառողներին ապրանքի որոշակի առանձնահատկություններ ներկայացնելու գործում:

Վաճառողի համար ապրանքանիշը հանդիսանում է.

  • Մրցակցային առավելության հիմքը,
  • Եզակի ասոցիացիաներով ապրանքներ ունենալու եղանակ,
  • Արտադրանքի եզակի առանձնահատկությունների օրինական պաշտպանության եղանակ,
  • Որակի նշան և այլն:

Գնումներ կատարելիս և ծառայություններ ստանալիս քաղաքացիներին միշտ չէ, որ հաջողվում է ստանալ այն ինչ նախապես ակնկալում են: Միաժամանակ, միշտ չէ, որ ընկերության գովազդային նյութերում և կայքերում ներկայացված դրական տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, որի պատճառով էլ, շատ հաճախ, հաճախորդները ունենում են.

  • Հիասթափություն և
  • Ֆինանսական և ժամանակի կորուստներ:

TOP 5 ԲՐԵՆԴՆԵՐ հոդվածաշարի նպատակն է լրացնել այս բացը և հաճախորդներին ներկայացնել իսկապես բարձրակարգ ( բրենդային ) ապրանքներ և ծառայություններ առաջարկող ընկերությունների լավագույն հնգյակը:

Ի՞ՆՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ Է ՈՐՈՇՎՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԳՅԱԿԸ

  • Լավագույն հնգյակը կազմվում է յուրաքանչյուր բնագավառի և յուրաքանչյուր տարվա համար,
  • Ընկերությունը պետք է շուկայում գտնվի ավելի քան 10 տարի,
  • BR ( BizRatings.online ) ստանդարտներով ընկերությունը պետք է ունենա A++ կամ A վականիշ,
  • Ընկերությունը պարզապես պետք է վայելի հաճախորդների սերն ու հարգանքը, ինչը կարտահայտվի վերջիններիս կարծիքներում և գնահատականներում:

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

Ե՞րբ Իմ Ընկերությունը Կներառվի Լավագույն Հնգյակում

TOP 5 լավագույն հնգյակում ներառվում են բացառապես BR ( BizRating ) ստանդարտներով բարձր՝ A++ և A վարկանիշ ունեցող ընկերությունները: Մենք յուրաքանչյուր տարվա ավարտից հետո ուսումնասիրում ենք լավագույն ընկերությունների ցանկը և ընտրում լավագույն հնգյակը:

Ինչպե՞ս Է Ընտրվում TOP 5 -ը Եթե A++ Եվ A Վարկանիշ Ունեցող Ընկերությունները 5-ից Ավելին Են

Տեսականորեն հնարավոր է նման իրավիճակ, որ որևէ ոլորտում լինեն 5-ից ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպություններ: Նման դեպքերում կատարվում է ավելի մանրամասն վերլուծություն՝ մասնավորապես ուսումնասիրվում են նաև հաճախորդների կարծիքերը: Հնարավոր է նաև հոդվածում ներառվի համապատասխան հղումներ լավագույն հնգյակում չներառված ընկերությունների վերաբերյալ:

Ի՞նչ Օգուտ Կունենամ Լավագույն Հնգյակում Ներառվելիս

Առաջին հերթին էականորեն կաճի ձեր բիզնեսի ( ապրանքանիշի ) առցանց հեղինակությունը: Հաճախորդները, սովորաբար, ապրանքներ գնելու համար փնտրում են բարձր վարկանիշ ( Rating ) ունեցող ընկերություններ և տվյալ դեպքում դուք մշտապես կլինեք ձեր հաճախորդների ուշադրության կենտրոնում, ինչը ձեզ կապահովի լրացուցիչ վաճառքներ և եկամուտ:

Երկորդ՝ զգալիորոն կաճի ձեր կայքի այցելությունները և որոնողական համակարգերում ( օրինակ՝ Google — ում ) վերջինիս առաջխաղացումը:

Երրորդ՝ ևս մեկ հեղինակավոր հարթակում, այնպիսին ինչպիսին BizRatings ( BR ) կայքն է, դուք կցուցադրեք ձեր առավելությունները և բիզնեսի մանրամասները,
Ի վերջո՝ դուք հանրությանը կցուցադրեք, որ ձեր բիզնեսը իսկապես կենտրոնացված է հաճախորդների կարիքների բավարարմանը և յուրաքանչյուր հաճախորդ ( հաճախորդի կարծիքը ) իսկապես թանկ է ձեզ համար:

Արդյո՞ք Լավագույն Հնգյակում Ներառվելը Վճարովի Է

Նախ հայտնենք, որ TOP 5 ցուցակում ներառվելը բացարձակ ԱՆՎՃԱՐ է: Լավագույն հնգյակում հայտնվում են BR ( BizRatings ) ստանդարտներով բարձր՝ A++ և A վարկանիշ ունեցող ընկերություններից լավագույն 5-ը ( Հինգը ):

ԷՋԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ


Ասույթ Գովազդի Մասին - BizRating.online


ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

www.Bizratings.online


How can we help?