BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

⌘K
  1. Home
  2. Docs
  3. BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏ...
  4. BIZRATINGS.ONLINE -Ը ԿԱԶՄ...
  5. ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ



ԻՆՉՈՒ՞ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ

«Ամեն Ինչ Սկսվում Է Վստահությունից» կարգախոսը կիրառելի է ոչ միայն բիզնեսի համար: Այն կարելի է կիրառել մարդկային գործելակերպի ցանկացած ոլորտի համար: Յուրաքանչյուր անձ, գիտակցաբար թե անգիտակցաբար , նախքան որևէ որոշում ընդունելը հաշվի է առնում բազմաթիվ գործոններ: Որքան էլ բազմաթիվ լինեն այդ գործոնները, միևնույնն է նրանց հիմքում ընկած է վստահելիությունը: Օրինակ.

  • մենք բոլորս ծանոթանում և հանդիպում ենք այն անծանոթի հետ, ում վստահում ենք,
  • մենք ուղևորվում ենք այլ երկրներ, որտեղ անվտանգությունը բավարար վստահելի է, 
  • օգտվում ենք այն կազմակերպությունների ապրանքներից և ծառայություններից, ում վստահում ենք,
  • այցելում ենք բացառաբես այն բժիշկներին, ում բժշկական ծառայությանը վստահոււմ ենք:

Վստահելիության գործոնը առավել ակնհայտ արտահայտվում է բիզնես որոշումները կայացնելիս, երբ ֆիզիկական և իրավաբական անձիք ընտրում են գործընկերներ, այդ թվում մատակարարներ, ընտրում են աշխատակիցներ և այլն: Նույն վստահության գործոնն է ազդեցիկ նշանակություն ունենում նաև, երբ գնորդները որոշում են ընդունում գնել այս կամ այն ապրանքները կամ ծառայությունները:

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՁԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է 

ԿԱՐԵՎՈՐ Է: Հոգեբանների և համապատասխան այլ մասնագետների ուսումնասիրությունները այս ոլորտում ցույց են տալիս, որ գնորդների մոտ 70 — 80 %-ը գնումներ կատարում է՝ հաշվի առնելով նախկին գնորդների կարծիքները ու գնահատականները և նրանց կողմից գնահատված կազմակերպության վարկանիշը: Դա նշանակում է, որ գնորդները նախապես պետք է վստահեն ապրանքանիշին կամ կազմակերպությանը, այլապես անվստահությունը կարող է հանգեցնել այլ ապրանքանիշերից օգտվելուն, իսկ լավագույն դեպքում՝ գնումների հետաձգմանը:

Ինքներդ պատկերացրեք իրավիճակ, երբ որևէ կայքում կամ տեղեկատվական հարթակում ընթերցում եք անվստահելի կամ միջինից ցածր վստահելի կարծիք որևէ ապրանքանիշի կամ կազմակերպության վերաբերյալ, ապա ինչպիսի՞ն կլինեն ձեր գործողությունները: Կրկին, մասնագետների կարծիքով կա ընդամենը 10 % հավանականություն, որ ներկա և ապագա գնորդները  կօգտվեն այն ապրանքանիշից կամ կազմակերպության ծառայություններից, ում մասին նախորդ գնորդները հայտնել են բացասական կամ միջինից ցածր վստահություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Վստահությունը այն կարևոր գործոններից է, որի հիման վրա բոլոր մարդիկ՝ մասնավորապես գնորդները, որոշում են կայացնում իրենց ներկա և ապագա գործողությունները կատարելիս:  BizRatings.Online  կայքը նվիրված է հենց այդ՝ կազմակերպությունների և ապրանքանիշերի վստահության աստիճանը գնահատելուն, ինչը, ինչպես նշվեց, կարող է որոշիչ և էական լինել գնորդների ապագա որոշումներում:


Էջի Ասույթը

Մի խաբեք այն մարդկանց, ովքեր հավատում են ձեզ և մի հավատացեք այն մարդկանց, ովքեր ստում են:

— Անհայտ Հեղինա


ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

www.Bizratings.online


Tags , , , , , , , , , , , ,

How can we help?