Ի՞ՆՉ Է ԲԻԶՆԵՍ ԷՋԸ
- Բիզնես էջը ձեր ընկերությունը ներկայացնող էջն է Bizratings.online ( BR ) կայքում: Այն պարունակում է ինչպես ընկերության կոնտակտային տվյալները, այնպես էլ ընկերության նկարագրությունը,
- բացի կոնտակտային տվյալներից և նկարագրությունից, հանրությունը, ներառյալ տվյալ կազմակերպության անցյալ, ներկա և ապագա հաճախորդները կարող են իրենց կարծիքները և մեկնաբանությունները գրել տվյալ կազմակերպության մատուցած ծառայությունների և մատակարարված ապրանքների վերաբերյալ: Սպառողների կարծիքը գնահատվում է 5 ( Հինգ ) հոգեբանական հարցերի հիման վրա, որոնք ներկայացնում են սպառողների բավարարվածության աստիճանը և սպառողների գնահատականի հիման վրա ձևավորվում է կազմակերպության ռեյտինգը ( վարկանիշը ):
5 ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ՞ ՊԱՀԱՆՋԵԼ ԲԻԶՆԵՍ ԷՋԸ
1. ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է
Կազմակերպության բիզնես էջ այցելում են կայքի այն այցելուները, ովքեր.
- հետաքրրված են տվյալ բիզնեսով,
- ցանկանում են կարծիքներ հայտնել,
- ցանկանում են ընթերցել արդեն իսկ գրված կարծիքները:
Ի սկզբանե կազմակերպությունների էջում բացակայում են լոգոն ( պատկերանշանը ), բիզնես լուսանկարները, տեղեկատվական այլ տվյալներ՝ հասցեն, վեբկայքը և այլն: Կցանկանա՞ք ձեր սպառողների մոտ հանդես գալ նման «արտաքինով», կարծում ենք՝ ոչ:
2. ՊԱՏՄԻՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Պահանջելով բիզնես էջը, դուք հնարավորություն կունենաք.
- ավելի մանրամասն նկարագրել ձեր գործունեությունը,
- ակտիվ հետևել ձեր իսկ հաճախորդների կարծիքներին,
- խմբագրել բիզնես տվյալները, տեքստը և նկարները,
- ներկայացնել ձեր բիզնեսի հաջողության պատմությունը:
3. ԴՈՒՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՔ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՁԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ
Պահանջելով ձեր բիզնես էջը և ստանալով էջի սեփականության իրավունքը, բացի էջը խմբագրելու հնարավորությունից դուք կստանաք նաև ձեր հաճախորդների կարծիքներին արձագանքելու հնարավորություն:
ԻՆՉՈՒ՞ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ
- Առցանց ակնարկներին պատասխանելը կամրապնդի ձեր բիզնեսի հեղինակությունը,
- կարծիքներին արձագանքելը ցույց կտա ձեր պրոֆեսիոնալիզմը,
- կավելանա ձեր ընկության BR ( BizRatings ) վարկանիշը,
- դա կարող է ձեր սովորական հաճախորդին դարձնել ձեր ապրանքանիշի երկրպագուն,
- դա կավելացնի ձեր ընկերության հանդեպ ունեցած վստահությունը,
- ի վերջո, դրականորեն կազդի վաճառքների վրա:
4. ԿԱՎԵԼԱՆԱ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԴՐԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Դառնալով էջի սեփականատեր և արձագանքելով ձեր հաճախորդների կարծիքներին, էականորեն կավելանա դրական կարծիքներ հավաքագրելու հավանականությունը, ուստի, նաև ձեր բիզնեսի հեղինակությունը և վարկանիշը:
5. ԿԲԱՐՁՐԱՆԱ ՁԵՐ ԲԻԶՆԵՍ ( ԲՐԵՆԴԱՅԻՆ ) ԷՋԻ ԴԻՐՔԵՐԸ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ( GOOGLE, YANDEX )
Որոնողական համակարգերը մեծ առավելություն են տալիս այն էջերին, որոնք ունեն նկարներ, բիզնեսի տվյալներ ( հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե ), բիզնեսի պատշաճ նկարագրություն և այլ տեղեկատվություն: Այս առումով կարևոր է, որ ձեր բիզնես էջը լրացված լինի ամբողջությամբ և որոնողական համակարգերում գրավի ավելի բարձր դիրքեր:
ԷՋԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ
- ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՀԱՆՋԵՄ ԲԻԶՆԵՍ ԷՋԸ
Բիզնես էջը պահանջելու համար ձեր բրենդային էջում պարզապես սեղմեք «Պահանջիր էջը» կոճակը:
- ՈՐՔԱ՞Ն Է ՏԵՎՈՒՄ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԷՋԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Գործնականում այն տևում է ոչ ավել քան 24 ժամը: - ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵ ԲԻԶՆԵՍ ԷՋԻ ՊԱՀԱՆՋԵԼԸ
Բիզնեսը էջը տրամադրվում է ԱՆՎՃԱՐ և ԱՆԺԱՄԿԵՏ: - Ի՞ՆՉ ՓՈՒԼԵՐ Է ԱՆՑՆՈՒՄ ԲԻԶՆԵՍ ԷՋԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
1. Առաջին ու ամենակարևոր փուլն այն է, որ դուք ընդունեք ձեր բիզնեսի վարկանիշը ձևավորելու և ցուցադրելու որոշում և պահանջեք ձեր էջը,
2. Պահանջը ներկայացնելուց հետո BizRatings.online ( BR ) կայքը սովորաբար հաստատում է բոլոր պահանջ ներկայացնողներին, սակայն, հնարավոր է, որ գրավոր կամ բանավոր պահանջի որոշակի տեղեկատվություն՝ հայտ ներկայացնողի իսկությունը պարզելու նպատակով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանյուր բիզնես էջ յուրահատուկ է և այն տվյալ կազմակերպության հայելին է: Պահանջելով և պատշաճ լրացնելով ձեր ընկերության բիզնես էջը՝ դուք կունենաք էական առավելություններ.
- կավելանա ձեր օնլայն հեղինակությունը,
- կստանաք հաճախորդներին պատասխանելու իրավունք,
- կավելանա դրական կարծիքներ ստանալու հավանականությունը,
- կբարձրանա ձեր բիզնես էջի դիրքերը որոնողական համակարգերում և այլն:
Էջի Ասույթը
Ոչ ոք գովազդ չի կարդում: Մարդիկ կարդում են այն, ինչը նրանց հետաքրքրում է, և երբեմն էլ դա գովազդ է
— Howard Lick Gossage: Գովազդի Եվ Մարկետինգի Խոշորագույն Մասնագետ ԱՄՆ -ում