ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ապրանքների, ծառայությունների, ինչպես նաև կազմակերպությունների մասին կարծիք հայտնելու առաջին կայքերը ի հայտ եկան 2000-ականներից հետո ԱՄՆ-ում և Եվրոպայի մի քանի երկրներում: Այն իսկապես հեղափողություն էր ապրանքային և ծառայությունների շուկայում, քանզի սպառողները առաջին անգամ հնարավորություն ստացան առցանց իրենց կարծիքը հայտնել այս կամ այն կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների և առաջարկվող ապրանքների վերաբերյալ: Նմանատիպ կայքերը նաև հնարավորություն ունեն հավաքագրել կոնկրետ ապրանքատեսակի մասին կարծիքներ և ձևավորել կոնկրետ ապրանքի կամ ընկերության վարկանիշը:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐ
ԲԻԶՆԵՍԸ
- Կազմակերպությունների թոփ մենեջմենթը: Ուսումնասիրելով և վերլուծելով արտադրանքի, ապրանքների և ծառայությունների մասին իրենց իսկ հաճախորդների կարծիքները, կարող են որոշումներ կայացնել թե ինչպես.
- ավելացնել վաճառքի ծավալները,
- վերացնել ապրանքի կամ ծառայությունների թերությունները ,
- Ներդրողները: Նախքան ներդրումների մասին որոշումներ կայացնելը շատ ներդրողներ հաճախ են ուսումնասիրում սպառողների կարծիքը: Չէ՞ որ վաճառքի մեծությունը հիմնականում կախված է սպառողների կարծիքներից և ապրանքի կամ ծառայության գնահատականներից:
ՍՊԱՌՈՂՆԵՐԸ
Կարծիքները օգտագործում են հենց իրենք՝ սպառոները: Նրանք գնումներ կատարելիս, հիմք ընդունելով համաքաղաքացիների կարծիքները, կարող են.
- ընտրել բարձրորակ և բարձրակարգ ապրանքներ ու ծառայություններ,
- ստանալ պատշաճ սպասարկում,
Հաճախ են սապառողները հայտնվում անհարմար և խաբված իրավիճակներում և այս առումով շատ կարևոր է ծանոթանալ կարծիքներին և լինել տեղեկացված:
ԼԻՆԵԼ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՝
ՆՇԱՆԱԿՈՒՄ Է
ԼԻՆԵԼ ԶԻՆՎԱԾ
ԻՆՉՈՒ՞ ԶԻՆՎԵԼ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԲԻԶՆԵՍ
Դուք կարող եք.
- ձևավորել և ցուցադրել բարձր վարկանիշը ( rating -ը ),
- լուծել խնդիրները,
- լինել ոգեշնչված:
ՍՊԱՌՈՂՆԵՐ
Դուք կխնայեք ձեր.
- դրամական միջոցները,
- թանկարժեք ժամանակը,
- առողջությունը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Անկախ 3-րդ Անձի կողմից հավաքագրված սպառողների կարծիքը կարևորագույն տեղեկատվություն է: Այն էապես կարող է ազդել կազմակերպության արտադրանքի, ապրանքի, ծառայության վաճառքի ծավալների վրա, քանզի ապագա գնորդները որոշում կկայացնեն օգվել լավագույն ապրանքանիշներից և կազմակերպություններից հաշվի առնելով նախորդ սպառողների կարծիքը:
Ինչպես նշվեց, անգամ ներդրողները հաշվի են առնում սպառողների տրամադրվածությունը, քանզի այդ գործոնից է կախված ապագա վաճառքները, ինչը ներդրողների համար կարևորագույն հանգամանքներից մեկն է:
Էջի Ասույթը
Սպառողների Հստակ Արձագանքը Ձեր Բիզնեսի Բարելավման Անկյունաքարն է
— David Brailsford՝ Sky Կազմակերպության Գլխավոր Տնօրեն