ՆԱԽԱԲԱՆ
Հաճախ են ապրանքների և ծառայությունների սպառողները հայտնվում ճիշտ գնումներ կատարելու ընտրության առաջ: Նրանք հաճախ չեն կողմնորոշվում ապրանքների կամ ծառայությունների ընտրության հարցում և առաջնորդվում են գովազադային հոլովակներում ներկայացվող տեղեկատվությամբ, ինչպես նաև ընկերների և հարազատների խորհուրդներով:
BizRatings.online կայքը գնորդներին և սպառողներին այսուհետև հնարավորություն կտա ձեռքի տակ ունենալ հզոր գործիք: Դա որևէ ապրանքանիշի, ապրանքի կամ կազմակերպության նախկին և ներկա հաճախորդների կարծիքներն են.
ԲԻԶՆԵՍ
Ընկերության համար չկա մեծագույն պարգև, քան լինել գնահատված իր իսկ հաճախորդնեի կողմից: Ավելին, ունենալ դրական կարծիքներ և բարձր վարկանիշ, ընկերության հաջողությունների երաշխիքն է:
ՍՊԱՌՈՂՆԵՐ
Սպառողները ( հաճախորդները ) կարող են նախապես ծանոթանալ համաքաղաքացիների կարծիքներին և գնահատականներին ու ապագա գնումներ կատարելիս ընդունել որոշումներ, օգտվել տվյալ ընկերությունից, թե՞ ոչ:
ԻՆՉՈՒ՞ Է ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԱՅԴՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ
- Անկախ կարծիքը զարկերակային ստուգում է այն մասին, թե ի՞նչն է բիզնեսում ընթանում լավ և ինչը պետք է ապագայում բարելավել:
- կարծիք հայտնելու բուն էությունը կայանում է նրանում, որ կարծիքը գնահատելով բիզնեսին, օգնում է տվյալ կազմակերպությանը հայտնաբերել և ուղղել իր մոտ առկա թերությունները:
- հարկ է իմանալ նաև կարծիք հայտնելու և քննադատության տարբերությունը: Թե՛ քննադատությունը, և թե՛ կարծիքը ներառում են գնահատական: Տարբերությունն այն է, որ քննադատությունը ենթադրում է որևէ մեղքի հայտնաբերում, իսկ կարծիքը գնահատում է, թերությունը և տալիս է սխալը ուղղելու հնարավորություն:
- դրական կարծիքները ավելին են, քան պարզապես հաճախորդի կարծիքներ: Դրանք կազմակերպության հայելին և հպարտությունն են:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Կասկած չկա, որ երրորդ կողմի հավաքագրած սպառողների կարծիքը ձեր բիզնեսի հայելին է: Բայց դա մեծ հավելյալ արժեք ունի` մարքեթինգի և գովազդի ուժեղ ստրատեգիաների կառուցման և պահպանման գործում: Որքան ավելի շատ կարծիք հավաքագրվի, այնքան ավելի շատ հաճախորդներ կգնահատեն ձեր ընկերությունը և կակնկալեն ավելի արժեքավոր ապրանք և ծառայություններ:
Էջի Ասույթը
Ամեն խնդիր նվեր է. Առանց խնդիրների մենք չենք աճի
— Էնթոնի Ռոբինս