BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

⌘K
  1. Home
  2. Docs
  3. BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏ...
  4. BIZRATINGS.ONLINE -Ը ԿԱԶՄ...
  5. Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԻՄ ԲԻԶՆԵՍԻՆ

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԻՄ ԲԻԶՆԵՍԻՆ


ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Սեփական բիզնեսի ապագայի նկատմամբ սպասումները բոլոր սեփականատերերի մշտական ուշադրության կենտրոնում է: Կանխատեսումների վերլուծությունը բիզնեսում հիմնականում կատարվում է 2 ( Երկու ) մեթոդներով՝ ֆինանսական և մարքեթինգային.

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ

Ֆինանսական տեսանկյունից բիզնես վերլուոծություններ և կանախատեսումներ կատարելու համար անհրաժեշտ է ունենալ բարձր ֆինանսական մասնագիտական գիտելիքներ և փորձ: Ընդ որում, ֆինանսական վերլուծությունը հիմնականում հենված է բացառապես անցյալի փորձի և տվյալների վրա, ինչը ենթադրում է, որ որպեսզի կանխատեսումը համարվի ճշգրիտ, ապագան պետք է կրկնի անցյալի օրինաչափությունը: Սակայն մենք բոլորս գիտենք, որ այդպես ոչ միշտ է լինում, այլապես, եթե ապագան միշտ կրկներ անցյալը, ապա փոքր կազմակերպությունները երբեք չէին մեծանա, իսկ մեծերը երբեք չէին փոքրանա՝ ընդհուպ մինչև լուծարվելը:

Հիմնկանում այս թերությունն է, որ պարունակում է ֆինանսական վերլուծությունը և կանխատեսումները, որի պատճառով սեփականատերերը հիմնականում դիմում եմ մարքեթինգային մեթոդի օգնությանը:

ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ

ՄԱՐԿԵՏԻՆԳ

Մարքեթինգային մոտեցումը անհամեմատ ավելի արդյունավետ է, քան ֆինանսականը, որովհետև մարքեթինգային վերլուծությունների ժամանակ շեշտը դրվում է ապագայի վրա:

Օրինակ՝ մարքեթոլոգների նախընտրելի գործողություններից մեկը մարքեթտինգային հետազոտություններ ( Survey ) կատարելն է: Այն իրենից ներկայացնում է հարցաշարի կազմում և սպառողների կարծիքների հավաքագրում տվյալ կազմակերպության կամ ապրանքանիշի վերաբերյալ: Սպառողների պատասխաններից մարքեթինգի մասնագետները կատարում են համապատասխան վերլուծություններ և հետևություններ, որի արդյունքում ձևավորում են կանխատեսումները:

Այդպիսի հարցերի օրինակներ են.

  1. Կգնե՞ք մեր ապրանքանիշը, եթե այն էժանացնենք 25 % -ով,
  2. Որքա՞ն կգնեիք, եթե ապրանքը թանկանար 5 % -ով,
  3. Կնվիրեի՞ք մեր ապրանքանիշը ձեր հարազատին և այլն:

Ինչպես տեսնում եք, բերված հարցաշարում բոլոր հարցերը վերաբերվում են ապագային, ի տարբերություն ֆինանսական կանխատեսման ժամանակ:

BizRatings.online կայքը նույնպես գործարարներին հնարավորություն է տալիս կատարել մարքեթինգային հետազոտություններ ( Survey ): Յուրաքանչյուր բիզնես էջում շարադրված է 5 + խորիմաստ և խաչաձև մարքեթինգային հարցաշար, որոնց պատասխանները ձեզ կօգնեն ապագա որոշումներ կայացնելիս:

ՕՐԻՆԱԿ ( ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՄԵԹՈԴ )

Յուրաքանչյուր հարց և հարցի պատասխան մտահոգության առիթ կարող է դառնալ բիզնեսի սեփականատերերի կամ տնօրինության համար: Սույն հոդվածում քննարկենք միայն հարցերից մեկը:

«Կօգտվե՞ք Ապագայում» հարցը սույն հարցաշարի լավագույն հարցերից մեկն է, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնեն բիզնեսի սեփականատերերը: Այս հարցի պատասխանների ցածր մակարդակը պետք ԱՀԱԶԱՆԳԻ տնօրինությանը, քանզի այն վկայում է այն մասին, որ ձեր կազմակերպությունում ոչ հեռու ապագայում ակնկալվում է իրացման / վաճառքի շրջանառության անկում, քանի որ սպառողները չեն նախատեսում ապագայում օգտվել ձեր ապրանքանիշից:

Բերված օրինակը ընդամենը ցուցադրական բնույթ է կրում և կարելի ավելի շատ մեկնաբանություններ անել յուրաքանչյուր հարց ու պատասխանի ցուցանիշի վերաբերյալ: Այնուամենայնիվ համոզված ենք, որ թեպետ ցուցադրական օրինակով պարզ դարձավ, թե ինչպես մարքեթինգային մեթոդով կարելի է վերլուծել և կանխատեսել ու իմանալ, թե ի՞նչ է սպասվում բիզնեսին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Սովորաբար, բիզնես կանխատեսումների համար գոյություն ունի 2 հիմնական տարբերակ՝ ֆինանսական և մարքեթինգային: Ֆինանսական մեթոդի դեպքում օգտագործվում են ընկերության ֆինանսական հաշվետվությունները, իսկ մաքեթինգայինի դեպքում՝ ուսումնասիրվում է շուկան և սպառողների կարծիքները:

ԷՋԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ


Էջի Ասույթը

Տիկին Սի Ջեյ Ուոքեր

Մի նստեք և սպասեք, որ հնարավորությունները գան. Վեր կացեք և իրագործեք դրանք

Տիկին Սի Ջեյ Ուոքեր `անհատ ձեռնարկատեր առաջին կին միլիոնատերը


ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

www.Bizratings.online


Tags , , , , , , , , , , , , , , , ,

How can we help?