BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

⌘K
  1. Home
  2. Docs
  3. BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏ...
  4. BIZRATINGS -Ը ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ...
  5. Ինչու՞ Գրեմ Իմ Կարծիքը Կազմակերպության Մասին

Ինչու՞ Գրեմ Իմ Կարծիքը Կազմակերպության Մասին


Նախ նշենք, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի արտահայտելու իր սեփական կարծիքը ցանկացած երևույթի մասին: Այդ իրավունքը ամրագրված է ինչպես ՀՀ, այնպես էլ միջազգային օրենքներով:

 Այնուամենայնիվ ինչու՞ և ու՞մ համար են սպառողները գրում իրենց կարծիքը և ինչու՞ է ստեղծված սույն կայքը:

Ինչու՞ 

Հազարավսր սպառողներ են ցանկանում արտահայտել իրենց գոհունակությունը կամ դժգոհությունը, ինչպես նաև իրենց առաջարկները այս կամ ան կազմակերպության կամ ապրանքանիշի մասին: Այսուհետ BizRating.online կայքը բոլոր սպառողներին և գնորդներին հնարավորություն է ընձեռում ազատ արտահայտել իրենց կարծիքները ցանկացած բիզնեսի, ծառայության կամ ապրանքանիշի վերաբերյալ: Բնականաբար՝ սպառողները չունեն ոչ-մի իրավական պարտականություն իրենց կարծիքը արտահայտելու համար: Կազմակերպությունների մասին կարծիքի արտահայտումը միանգամայն կամային է և ըստ ցանկության: Այնուամենայնիվ, որքան էլ կարծիքի արտահայտումը պարտավորություն չէ, այն կարևոր նշանակություն ունի կազմակերպությունների և հենց իրենց սպառողների համար:

1.1  Սպառողների Համար

Սպառողները, նախքան գնումներ կատարելը կամ ծառայություններից օգտվելը, կարող են դիտել և օգտվել նախորդ սպառողների կարծիքից և տվյալ  կազմակերպության կամ ապրանքանիշի գնահատականից: Բնականաբար սպառողները մշտապես կօգտվեն այն կազմակերպություններից և ապրանքանիշերից, որոնց մասին դրական են արտահայտվել և գոհունակություն են հայտնել նախորդ սպառողները:  Եվ ընդհակառակը՝ սպառողները կխոսափեն օգտվել այն կազմակերպություններից և ապրանքանիշներից, որոնց մասին առկա է բացասական կարծիքներ և դժգոհություն: Այսպիսով՝ սպառողները կարծիքներ գրում են պարզապես իրենց գոհունակությունը կամ դժգուհությունը արտահայտելու նպատակով և դրանով իսկ օգնում են մյուս սպառողներին որպեսզի նրանք որոշումներ կայացնեն նախքան գնումներ կատարելը կամ ծառայություններ ստանալը:

1.2 Կազմակերպությունների Համար

Սպառողների կարծիքների հիման վրա ձևավորվումէ կազմակերխության կամ ապրանքանիշի վարկանիշը (ռեյտինգը), որը արտահայտվում աստղերի քանակի միջոցով ավելի տեսանելի լինելու նպատակով: Կազմակեպությունները սպառողների կարծիքի հիման վրա կարող են հետևություններ անել, վերլուծել իրենց բիզնեսը, թերությունները, առավելությունները և իհարկե՝ օգնեն սպառողներին:

Ու՞մ Համար Է Կարծիքը

Սպառողների հայտնած կարծիքը ամենառաջին հերթին հենց իրենց՝ սպառողների համար: Ինչպես նշվեց նախորդ կետում, սպառողները կարող են հաշվի առնել նախկին սպառողների կարծիքները և այդ կարծիքների հիման վրա որոշում կայացնել թե որ կազմակերպությունից կամ ապրանքանիշից է նպատակահարմար օգտվել:

ԱՄՆ-ում և Եվրոպայում լայն տարածում ունեն սպառողների կարծիք հավաքագրող կայքերը և միլիոնավոր սպառողներ են օգտվում նախկին սպառողների կարծիքներից և ընտրում առավել լավագույն կամակերպություններին և ապրանքանիշերին: Հազարավոր դեպքեր է գրանցվել, երբ սպառողների բացասաական կարծիքների հիման վրա լուծարվել են կազմակերպություններ և անհատ ձեռներեցներ, քանի որ սպառողները գնալով նվազել են հիմք ընդունելով բացասական կարծիքները:

Այսպիսով՝ սպառողների կարծիքը հիմք է հանդիսանում մյուս սպառողների համար որոշումներ կայացնելիս և կազմակերպություններ կամ գործընկերներ ընտրելիս և յուրաքանչյու նոր գրված կարծիք առաջին հերթին օգնում է մյուս սպառողներին գնումներ կատարելիս արդար և ճիշտ որոշումներ ընդունելու համար:

Ինչու՞ Է Ստեղծված BizRating.online Կայքը

BizRating.online կայքի առաջնային նպատակը սպառողների իրավունքների պաշտպանությունն է և սպառողների ձայնը լսելի դարձնելը: Այն «3-րդ անձ հանդիսացող անկախ հարթակ» է, որը անկողմնակալ հավաքագրում և հրապարակում է սպառողների կարծիքը այս կամ այն կազմակերպության և / կամ ապրանքանիշի վերաբերյալ:

Եզրակացություն

Յուրաքանչյու քաղաքացի կարող է օգնություն ցուցաբերել մյուս սպառողներին պարզապես իր կարծիքը հայտնելով այն կազմակերպությունների (ապրանքանիշների) մասին, որոնց հետ առընչվում է: Կարծիքները օգտակար են անգամ կազմակերպությություններին, որոնք իրենց սպառողներից անկողմնակալ կայքի միջոցով կարող էն լսել իրենց մասին իրական մեկնաբանություն, կարծիքներ և կատարեն համապատասխան հետևություններ:


Էջի Ասույթը

« Սպառողի բավարարվածությունը գնահատական է: Հավատարմությունը՝ ապրանքանիշ »

— Shep Hyken ՝Բիզնես Խորհրդատու, New York Times- ի և Wall Street Journal- ի հոդվածագիր


How can we help?