Ո՞ՐՆ Է ՍՊԱՌՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Սպառողը անհատ է կամ իրավաբանական անձ, ով վճարում է որոշակի գումար ապրանքներ ու ծառայություններ գնելու և սպառելու համար: Նշենք, որ ապրանքները սպառողների կողմից գնվում են բացառապես սպառելու նպատակով, այլ ոչ թե վաճառքի կամ այլ առևտրային նպատակով, և գնումներ կատարելիս բնականաբար սպառողները ելնում են անձնական նախասիրություններից, համոզմունքներից և կարիքներից: Սպառողները, հանդիսանալով տնտեսական գործարքների կողմ, իրենց ուրույն դերն են խաղում ապրանքաշրջանառության մեջ և ունեն իրենց յուրահատուկ իրավունքները: Իրավական տեսանկյունից սպառողների իրավունքը կարելի է ներկայացնել ստորև ներկայացված ցանկի միջոցով.
- տեղեկացված լինելու իրավունք,
- անվտանգության իրավունք,
- ընտրության իրավունք,
- լսելի լինելու իրավունք,
- վնասի փոխհատուցման իրավունք,
- սպառողական ոլորտում կրթություն ստանալու իրավունք,
- հիմնական պահանջմունքների բավարարման իրավունք
- առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունք։
Ճիշտ վերլուծելով սպառողների հոգեբանությունը և վարվելակերպը, կազմակերպություններին հնարավորություն է տրվում սպառողներին առաջարկել այն ապրանքները, որոնք առավել հոգեհարազատ են նրանց: Եթե կազմակերպությունը չկարողանա հասկանալ, թե ինչ է պետք սպառողներին, ապա նրա համար դժվար կլինի թողարկել նոր ապրանքատեսակներ կամ զարգացնել առկա տեսականին շուկայի նոր սեգմենտներում:
Մյուս կողմից, սպառողի պահվածքը ծայրաստիճան բարդ է, քանի որ այն ներառում է անձի անհատական մտածելակերպը, անձնական նախասիրությունները, վերաբերմունքը և սպառման տարբեր մակարդակները: Հատկապես ֆինանսական ճգնաժամի պայմաններում սպառողները զգում են իրենց կենսամակարդակի փոփոխությունը, ինչը ազդում է իրենց նախասիրությունների և սպառման համար ծախսերի մակարդակի վրա:
ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
www.Bizratings.online
Էջի Ասույթը
Մարքետինգի նպատակը հաճախորդին լավ ճանաչելն ու հասկանալն է, պարզելը, թե որքանով է արտադրանքը կամ ծառայությունը համապատասխանում նրանց, այդ դեպքում արտադրանքը կվաճառվի ինքն իրեն
— Փիթեր Դրաքեր ՝ բիզնես խորհրդատու