Tag: ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵՐ

  • Ո՞ՐՆ Է ՏԵՂԵԿԱՏՈՒ ԿԱՅՔԵՐԻ ԵՎ BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ


    Ի՞ՆՉ Է ՏԵՂԵԿԱՏՈՒ ԿԱՅՔԸ

    Նախքան համեմատություն կատարելը եկեք լուսաբանենք տեղեկատու կայք հասկացությունը: Հետադարձ հայացք նետելով դեպի ոչ վաղ անցյալ, կնկատենք, որ նախքան տեղեկատու կայքեր լինելը, գրքային ( թղթային ) տարբերակով տպվել են տեղեկատվություն բիզնես տվյալների վերաբերյալ, որտեղ ներառվել են կազմակերպությունների հասցեն, հեռախոսահամարը, գործունեության տեսակը և այլ տեղեկատվություն: Իր բնույթով նման տեղեկատու գրքերը շատ օգտագար են եղել և գործարարներին, ինչպես նաև սպառողներին հնարավորություն են տրվել տեղեկատու գրքերի միջոցով գտնել իրենց անհրաժեշտ այս կամ այն տեղեկատվությունը:
    Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգաման հետ զուգահեռ, կարծես թե հետին պլան մղվեցին գրքային տարբերակով մատուցվող տեղեկատվությունը, ինչին փոխարինելու եկան էլեկտրոնային տեղեկատու կայքերը, որոնք պարունակում են բացառապես նույն տեղեկատվությունը, ինչը պարունակում էին տեղեկատվական գրքերը:

    Այսպիոսով՝ տեղեկատու կայքերը արտացոլում են բիզնես տեղեկատվություն և

    • բիզնեսին օգնում են գտնել նոր գործընկերներ,
    • քաղաքացիներին օգնում են գտնել խանութներ, սրահներ, ծառայություն մատուցողներ, մատակարարներ:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    ԱՊԱԳԱ

    Եկեք ուշադրություն դարձնենք մեկ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ հանգամանքի վրա: Տեղեկատու կայքերը ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ տրամադրում են տեղեկատվություն այս կամ այն կազմակերպության բիզնես տվյալների ( հասցե, հեռախոս, գործունեության տեսակ և այլն ) վերաբերյալ և այդ տեղեկատվությունը բիզնեսի սեփականատերերը, կազմակերպությունները հիմնականում օգտագործում են ՆԱԽՔԱՆ որևէ գործարք կատարելը, նախքան ապրանք կամ ծառայություն գնելը:

    Այլ բառերով ասած՝ տեղեկատու կայքի տեղեկատվությունը օգտագործվում է բացառապես ՆՈՐ ԳՈՐԾԱՐՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ նպատակով, այսինքն, տեղեկատու կայքի այցելուն ծանոթանում է որևէ բիզնեսի ( կազմակերպության ) կամ ապրանքանիշի հետ, որպեսզի ԱՊԱԳԱՅՈՒՄ կատարի որևէ գործարք:

    Ամփոփելով վերևում գրվածը, արձանագրենք որ տեղեկատու կայքերը կողմնորոշված են բացառապես դեպի ԱՊԱԳԱ, այսինքն տեղեկատու կայքերը տրամադրում են տեղեկատվություն, որպեսզի ապագայում տեղի ունենա որևէ գործարք:


    Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԿԱՅՔԵՐԻ …

    BizRatings.Online ( BR ) կայքում նույնպես ներկայացված է այն բոլոր տեղեկատվությունը, ինչ տեղեկատու կայքերում: Լրացուցիչ, ի տարբերություն տեղեկատու կայքերի, BizRatings.Online ( BR ) կայքի այցելուները, կազմակերպությունների և ապրանքանիշերի մասին կարող են կայքում կարծիքներ հայտնել ապրանքներ գնելուց կամ ծառայություն ստանալուց ՀԵՏՈ: Այսինքն՝ սպառողները BizRatings.Online ( BR ) կայքից շարունակում են օգտվել նաև գործարքներ կատարելուց հետո:

    ՏԵՂԵԿԱՏՈՒ ԿԱՅՔԵՐԻ ԵՎ BIZRATINGS.ONLINE -Ի ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ

    ԱՆՎԱՆՈՒՄԸՏեղեկատու ԿայքերBizRatings.Online
    Բիզնես Տվյալների Ցուցադրում ԱՅՈ ԱՅՈ
    Սպառողների Կարծիքների Հավաքագրում ՈՉ ԱՅՈ
    Սպառողների Կարծիքների, Գնահատականի ՑուցադրումՈՉ ԱՅՈ
    Բիզնեսի Վարկանիշի Ձևավորում Եվ ԱրտացոլումՈՉ ԱՅՈ
    Մարքեթինգային ԱուդիտՈՉ ԱՅՈ
    Սպառողի Կարծիքներին Արձագանքելու ՀնարավորությունՈՉ ԱՅՈ
    Վարկանիշի Ցուցադրում Սեփական ԿայքումՈՉԱՅՈ
    Այլ տեղեկատվությունՈՉԱՅՈ

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Տեղեկատու կայքերը և BizRatings.Online -ը ունեն ՏԱՐԲԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ.

    • տեղեկատու կայքերը պարզապես տրամադրում են տեղեկատվություն բիզնես տվյալների ( հեռախոսահամար, հասցե, էլեկտրոնային հասցե և այլն ) մասին,
    • BizRatings.Online ( BR ) կայքը, բացի բիզնես տվյալների տեղեկատվության, օգնում է.
      • քաղաքացիներին՝ սպառողներին: Սպառողները կարող են ազատ իրենց կարծիքները հայտնել կազմակերպությունների մասին, ծանոթանալ համաքաղաքացիների կարծիքները, ըստ ընկերությունների վարկանիշի կայացնել որոշումներ ապագա գնումների վերաբերյալ, լսելի դարձնել իրենց ձայնը և ստանալ պատասխաններ ( ծանոթացիր նաև Ի՞ՆՉ Է BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔԸ հոդվածին ),
      • կազմակերպություններին: Կազմակերպությունները կարող են հավաքագրել հաճախորդների կարծիքները, ձևավորել ու ցուցադրել իրենց բարձր վարկանիշը և ավելացնել վաճառքների ծավալները:


    Էջի Ասույթը

    Շատ ժամանակ ծախսեք հաճախորդների հետ դեմ առ դեմ խոսելու համար

    —  Ռոս Պերոտ՝ Ամերիկացի Բիզնեսմեն


    ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    www.Bizratings.online


  • ՍՊԱՌՈՂԻ ԿԱՐԾԻՔԸ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՅԵԼԻՆ Է


    ԻՆՉՈՒ՞ Է ՀԻՄՆԱԴՐՎՈՒՄ ԲԻԶՆԵՍԸ

    Բնականաբար շատերը այս հարցին պարզապես կպատասխանեն, որ ցանկացած բիզնես հիմնադրվում է շահույթ ստանալու նպատակով և նշենք նաև, որ նրանք չեն սխալվում:

    Միջազգային պրակտիկայում վերջին տասնամյակներին առաջ է եկել մեկ այլ մոտեցում, և «Ինչու՞ է հիմնադրվում բիզնեսը» հարցի պատասխանն է,

    ԲԻԶՆԵՍԸ ՀԻՄՆԱԴՐՎՈՒՄ Է ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

    Նշենք, որ այս սահմանման մեջ առկա են բավարար հիմքեր բիզնեսի հիմնադրման դրդապատճառները սահմանելու համար, քանզի.

    • հատկապես սպառողներն են ձևավորում այն շահույթը, որը ակնկալում են ստանալ ներդրողները,
    • հատկապես սպառողներն են գնահատական տալիս բիզնեսի թողարկած արտադրանքին կամ ծառայությանը,
    • ի վերջո սպառողն է որոշում սպառե՞լ ապրանքը, վճարե՞լ դրա դիմաց, թե՞ ՈՉ:
    HAYELI


    Այսպիսով՝ սպառողի դերը բիզնեսում և առհասարակ ապրանքադրամային շրջանառության մեջ հսկայական է և էական, քանի որ սպառողը այդ օղակի ոչ միայն պարզապես մասնակիցն է, այլ ամենակարևոր դերակատարը: Ֆինանսները իրենք իրենցով չեն ստեղծում որևէ արժեք, նոր արժեքներ ստեղծում է բիզնեսը, որի գնահատականը տալիս է սպառողը:


    ԻՆՉՈՒ՞ Է ՍՊԱՌՈՂԻ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՐԵՎՈՐ

    Ինչպես նշվեց վերևում, բիզնեսի շարժիչ ուժը սպառողների մտադրվածությունն ու պատրաստակամությունն է ձեռք բերել ապրանք կամ ծառայություն: Որքան էլ թողարկված ապրանքը կամ ծառայությունը որակյալ լինի, միևնույնն է, վերջնական որոշումը սպառողինն է, և միայն նա կարող է որոշել, թե որքան վճարել ապրանքի կամ ծառայության համար:


    Ո՞ՐՆ Է ՍՊԱՌՈՂԻ ԿԱՐԾԻՔԻ ԵՎ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

    Քննադատությունը և կարծիքը պարունակում են գնահատման տարրեր, սակայն քննադատությունը իր մեջ պարունակում է, ինչպես բառն է հուշում ( քննել ), կարծես թե մեղավոր անձ փնտրելու տարրեր և ամենևին նպատակ չունի հետևություններ անելու և միակ նպատակը պարզապես թերությունները ի հայտ բերելն է:

    Ի տարբերություն քննադատության, սպառողի կարծիքը ուղղված է ապագային, այն կազմակերպությանը օգնում է հայտնաբերել և վերացնել թերությունները, ստեղծում է սպառող-կազմակերպություն համագործակցության մթնոլորտ:

    ՍՊԱՌՈՂԻ ԿԱՐԾԻՔ


    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Այսպիսով՝ սպառողի կարծիքը իսկապես տվյալ կազմակերպության հայելին է, որն արտացոլում է կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, ծառայության իրական գնահատականը: Սպառողների կարծիքներն են, որ թույլ են տալիս կազմակերպություններին գնահատել  և հասկանալի դարձնել ապագա կանխատեսումները, ինչպես նաև վերացնել նախկինում թույլ տրված թերությունները և բարելավել իրենց արտադրանքի կամ ծառայության որակը:


    Էջի Ասույթը

    ՋԵՔ ՄԱ

    Ես տեխնոլոգիական տղա չեմ: Ես նայում եմ տեխնոլոգիային` իմ հաճախորդների աչքերով … նորմալ մարդկանց աչքերով

    — Ջեք Մա՝ Alibaba-ի Համահիմնադիր


    ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    www.Bizratings.online


  • ԻՆՉՈՒ՞ Է ԿԱՐԵՎՈՐ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ

    ԿԱՐԾԻՔ


    ՆԱԽԱԲԱՆ

    Հաճախ են ապրանքների և ծառայությունների սպառողները հայտնվում ճիշտ գնումներ կատարելու ընտրության առաջ: Նրանք հաճախ չեն կողմնորոշվում ապրանքների կամ ծառայությունների ընտրության հարցում և առաջնորդվում են գովազադային հոլովակներում ներկայացվող տեղեկատվությամբ, ինչպես նաև ընկերների և հարազատների խորհուրդներով:

    BizRatings.online կայքը գնորդներին և սպառողներին  այսուհետև հնարավորություն կտա ձեռքի տակ ունենալ հզոր գործիք: Դա որևէ ապրանքանիշի, ապրանքի կամ կազմակերպության նախկին և ներկա հաճախորդների կարծիքներն են.

    ԲԻԶՆԵՍ-ԲԻԶՆԵՍՄԵՆ-ԳՈՐԾԱՐԱՐ-BUSINESS-BIZNES

    ԲԻԶՆԵՍ

    Ընկերության համար չկա մեծագույն պարգև, քան լինել գնահատված իր իսկ հաճախորդնեի կողմից: Ավելին, ունենալ դրական կարծիքներ և բարձր վարկանիշ, ընկերության հաջողությունների երաշխիքն է:

    ԲԻԶՆԵՍ-ԲԻԶՆԵՍՄԵՆ-ԳՈՐԾԱՐԱՐ-BUSINESS-BIZNES

    ՍՊԱՌՈՂՆԵՐ

    Սպառողները ( հաճախորդները ) կարող են նախապես ծանոթանալ համաքաղաքացիների կարծիքներին և գնահատականներին ու ապագա գնումներ կատարելիս ընդունել որոշումներ, օգտվել տվյալ ընկերությունից, թե՞ ոչ:

    ԻՆՉՈՒ՞ Է ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԱՅԴՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ

    ԿԱՐԾԻՔ
    • Անկախ կարծիքը զարկերակային ստուգում է այն մասին, թե ի՞նչն է բիզնեսում ընթանում լավ և ինչը պետք է ապագայում բարելավել:
    • կարծիք հայտնելու բուն էությունը կայանում է նրանում, որ կարծիքը գնահատելով բիզնեսին, օգնում է տվյալ կազմակերպությանը հայտնաբերել և ուղղել իր մոտ առկա թերությունները:
    • հարկ է իմանալ նաև կարծիք հայտնելու և քննադատության տարբերությունը: Թե՛ քննադատությունը, և թե՛ կարծիքը ներառում են գնահատական: Տարբերությունն այն է, որ քննադատությունը ենթադրում է  որևէ մեղքի հայտնաբերում, իսկ կարծիքը գնահատում է, թերությունը և տալիս է սխալը ուղղելու հնարավորություն:
    • դրական կարծիքները ավելին են, քան պարզապես  հաճախորդի կարծիքներ: Դրանք կազմակերպության հայելին և հպարտությունն են:

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Կասկած չկա, որ երրորդ կողմի հավաքագրած սպառողների կարծիքը ձեր բիզնեսի հայելին է: Բայց դա մեծ հավելյալ արժեք ունի` մարքեթինգի և գովազդի ուժեղ ստրատեգիաների կառուցման և պահպանման գործում: Որքան ավելի շատ կարծիք հավաքագրվի, այնքան ավելի շատ հաճախորդներ կգնահատեն ձեր ընկերությունը և կակնկալեն ավելի արժեքավոր ապրանք և ծառայություններ:


    Էջի Ասույթը

    Ամեն խնդիր նվեր է. Առանց խնդիրների մենք չենք աճի

    —  Էնթոնի Ռոբինս


    ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    www.Bizratings.online