Tag: ԲԻԶՆԵՍ ( БИЗНЕС )

  • ԳՈՎԱԶԴ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳ ( ԲԻԶՆԵՍ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ )


    ՆԱԽԱԲԱՆ

    BizRatings.online կայքը ընկերություններին առաջարկում է բազմաթիվ մարքեթինգային և գովազդային գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է արդյունավետ ցուցադրել և գովազդել բիզնեսի բարձր ( նաև՝ ցածր ) վարկանիշը ու ավելացնել նոր հաճախորդների քանակը և հետևաբար՝ վաճառքի ծավալները: Թերևս, դրանցից ամենակարևորներից մեկը, ձեր բիզնեսին բնորոշ կատեգորիներում ձեր բրենդային բիզնես էջերի ցուցադրումն է:


    ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ

    Ինչպես բազմաթիվ կայքերում, այնպես էլ BR կայքում կատեգորիաները կառուցված են հիերարխիայի միջոցով: Դա նշանակում է ամենավերին ( ամենաբարձր ) մակարդակում գտնվում է կատեգորիան ( խումբը ) բնորոշող անվանումը ( հաճախ անվանում են նաև «Մայր Կատեգորիա» կամ «Մայր Խումբ» ), որին հաջորդում են այդ կատեգորիայի ( խմբի ) ենթակատեգորիաները:

    ՀԱԳՈՒՍՏ-ԵՎ-ԿՈՇԻԿ-ԲԻԶՆԵՍ-ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ-ԽՄԲԵՐ

    Ավելի պարզ և ընկալելի լինելու համար դիտարկենք օրինակը: Ընդունենք դուք արտադրում և վաճառում եք կանացի և տղամարդու հագուստ, մասնավորապես կանացի վերնաշապիկներ և կանացի կոստյումներ:

    Տվյալ դեպքում.

    Նշվածը ստորև պատկերված է նաև հիերարխիկ տեսքով


    ԻՆՉՈՒ՞ Է ԿԱՐԵՎՈՐ  ԲԻԶՆԵՍ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԲԻԶՆԵՍ ԷՋԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ

    Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոնողական համակարգերում, այնպիսիք, ինչպիսիք են՝ Google-ը, Bing -ը, Yandex –ը, մարդկանց ավելի քան 70 % -ը փնտրում է.

    • ոչ թե կոնկրետ կազմակերպություններ, այլ կոնկրետ ապրանքներ կամ ծառայություններ,
    • դեռ ավելին, նրանք փնտրում են. ոչ թե պարզապես ապրանքներ կամ ծառայություններ, այլ՝ լավագույն և որակյալ ապրանքներ և բարձրակարգ ծառայություններ:
    ԲԻԶՆԵՍ

    Այս առումով շատ կարևոր է որ ձեր բիզնեսը ( ապրանքանիշը ) ցուցադրված լինի BizRatings.online ( BR ) կայքի համապատասխան կատեգորիաների ( խմբերի ) էջերում: Ընդ որում, հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ որոնողական համակարգերը որոնողներին մշտապես առաջարկում են կայքերի կատեգորիայի էջերը, հատկապես եթե այդ էջերը պարունակում են նկարագրություն և ունեն էջը բնորոշող նկարներ ( այնպիսիք, ինչպիսիք են BizRatings.online ( BR ) կայքի բիզնես կատեգորիաների էջերը՝ դիտեք օրինակը ):

    BizRatings.online ( BR ) կայքը ունի ավելի քան 2 300 ունիկալ բիզնես կատեգորիաներ և դրանցում ձեր բիզնեսի ( վարկանիշի ) ցուցադրումը էականորեն կավելացնի ձեր հեղինակությունը, հետևաբար նաև՝ վաճառքները

    Ո՞Ր ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՄ ՑՈՒՑԱԴՐԵՄ ԲԻԶՆԵՍ ԷՋԸ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇԸ

    Երբ դուք նոր եք գրանցում ձեր բրենդային էջը կամ պահանջում եք այն, ապա ավտոմատորեն ունենում եք ԳԼԽԱՎՈՐ փաթեթը և դուք կարող եք ձեր բիզնես տվյալները և վարկանիշը ցուցադրել ստորև ներկայացված ՄԱՅՐ կատեգորիաներում և ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐՈՒՄ.

    • ԱԿՏԻՎ ԿՅԱՆՔ,
    • ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ( ԷՍԹԵՅԹ ),
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ,
    • ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ԱՎՏՈՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ,
    • ԱՐՎԵՍՏ ԵՎ ԺԱՄԱՆՑ,
    • ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ,
    • ԱՅԼ ԳՆՈՒՄՆԵՐ,
    • ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ ( ԷԼԵԿՏՐՈՏԵԽՆԻԿԱ ),
    • ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆ,
    • ՀԱԳՈՒՍՏ ԵՎ ԿՈՇԻԿ,
    • ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՎ ՌԵԶՈՐԹՆԵՐ,
    • ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԱՐՀ,
    • ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
    • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
    • ՇԻՆԱՆՅՈՒԹ ( ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ ),
    • ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ( ՔՈՆՍԹՐԱՔՇՆ ),
    • ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԶԱՐԴԵՐ ԵՎ ԲԻԺՈՒՏԵՐԻԱ,
    • ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ,
    • ՍՆՈՒՆԴ ( ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ),
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ,
    • ՏՈՒՆ ԵՎ ԴԵԿՈՐ
    • ՏՈՒՐԻԶՄ ( ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ) ,
    • ՏՏ ( ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ )
    • ՏՐԱՆՍՊՈՐՏ ( ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ),
    • ՕԾԱՆԵԼԻՔ ԵՎ ԿՈՍՄԵՏԻԿԱ,
    • ՖԻՆԱՆՍՆԵՐ:


    ԻՆՉՊԵ՞Ս ՑՈՒՑԱԴՐԵՄ ԲԻԶՆԵՍ ԷՋԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԻ ԵՎ ՈԼՈՐՏԻՆ ԲՆՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐՈՒՄ

    Գլխավոր փաթեթը ձեզ թույլ կտա ցուցադրել առավելագույնը 10 կատեգորաներում, մինչդեռ

    • «գլխավոր» փաթեթը ձեռքբերելիս կկարողանաք ցուցադրել առավելագույնը 10 կատեգորիաներում,
    • «Արտոնյալ փաթեթ» փաթեթը ձեռքբերելիս կկարողանաք ցուցադրել առավելագույնը 24 կատեգորիաներում:


    ԾԱՆՈԹԱՑԻՐ ՆԱԵՎ ԳՆԱՑՈՒՑԱԿԻՆ


    ԱՐՏՈՆՅԱԼ ՓԱԹԵԹԻ ԴԵՊՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ Ի՞ՆՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՄ ԲԱՑԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԱՃԻՑ

    • «Արտոնյալ փաթեթ»-ի դեպքում ձեր բիզնեսը կցուցադրվի նաև ԱՐՏՈՆՅԱԼ պայմաններում կատեգորիայի էջի վերին մասում հատուկ գունային էֆեկտով ( տես ձախ կողմում ցուցադրված նկարը ),
    • «Արտոնյալ փաթեթ»-ի դեպքում ձեր էջը կցուցադրվի նաև գլխավոր էջում,
    • կկարողանաք ավելի շատ ինֆորմացիա տեղադրել ձեր բիզնես էջում և գովազդել ձեր ապրանքները կամ ծառայությունները,
    • ինչպես արդեն նշվեց՝ ավելի շատ բիզնես կատեգորիաներ հասանելի կլինեն ձեզ,
    • զգալիորեն կաճի ձեր օնլայն հեղինակությունը, հետևաբար, նաև՝ վաճառքի ծավալները:


    ՈՐՔԱ՞Ն ՆՈՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ ԿՈՒՆԱՆԱՄ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԲՐԵՆԴԱՅԻՆ ԷՋԸ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՑՈՒՑԱԴՐԵԼԻՍ

    100 TOKOS

    Դուք կունենաք մի քանի անգամ ավել հաճախորդների աճ, քան ընթացիկ մակարդակը, քանզի BizRaitngs.online ( BR ) կայքի յուրօրինակ բիզնես կատեգորիաները ընթերցում են հազարավոր քաղաքացիներ և ձեր բիզնեսը ( ապրանքների տեսականին ) մշտապես կլինի նրանց ուշադրության կենտրոնում:

    BizRaitngs ( BR ) կայքը ձեզ երաշխավորում է, որ առավելագույն քանակի բիզնես կատեգորիաներում ցուցադրելով ձեր բրենդային էջը և վարկանիշը և վաճառելով ավելի շատ ապրանքներ, դուք կունենաք 100 % բավարարվածություն:


    ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔՈՒՄ

    • Պատշաճ լրացրեք ձեր բրենդային էջը՝ հաճախորդներին տվեք առավելագույն տեղեկատվություն ձեր ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ,
    • հաճախորդների հետ եղեք անկեղծ,
    • հավաքագրեք հաճախորդների կարծիքները,
    • վերլուծեք հաճախորդների կարծիքները,
    • կարծիքների հիման վրա բացահայտեք ձեր բիզնեսի հնարավոր թույլ և ուժեղ կողմերը, թերությունները և առավելությունները,
    • վերացրեք առկա թերությունները,
    • արձագանքեք ինչպես գոհ, այնպես էլ դժգոհ հաճախորդներին ( հատկապես դժգոհ հաճախորդներին ),
    • օգնեք բացասական կարծիքներ գրած հաճախորդներին,
    • բրենդային էջը ցուցադրեք հնարավորինս առավելագույն քանակի բիզնես կատեգորիաներում,
    • ձեր կայքում կամ սոցիալական էջերում ցուցադրեք ձեր բարձր վարկանիշը:

    100 % ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԱՇԽԻՔ

    Եթե դուք լիարժեք և պատշաճ կատարել եք նախորդ կետում նշված հաջողության հասնելու բոլոր քայլերը, և այնուամենայնիվ, գտնում եք, որ BizRatings.online ( BR ) կայքում ձեր բրենդային էջի և վարկանիշի ցուցադրումը ձեզ որևէ օգուտ ( օնլայն հեղինակություն և նոր հաճախորդներ ) չի ապահովել, ապա.

    • գրեք մեզ contact@bizratings.online հասցեով կամ
    • զանգեք +374 93 53 26 14 հեռախոսահամարով

    և մենք, ուսումնասիրելով ձեր բիզնեսը և կատարված քայլերը, 100 % -ով կվերադարձնենք ձեր գումարները


    Էջի Ասույթը

    Բիզնեսն ունի ընդամենը երկու գործառույթ՝ մարքեթինգ և նորարարություն

    — Միլան Կունդերա, գրող և դրամատուրգ

    ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ՝

    www.Bizratings.online

  • ԻՆՉՈՒ՞ Է BIZRATINGS ( BR ) ԿԱՅՔԸ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԵՆ


    ԻՆՉՈՒ՞ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԵՆ

    BizRatings.Online ( BR ) կայքը ներկայացնում է բացառապես ՀՀ կազմակերպությունների վարկանիշը, ուստի մենք գտնում են, որ ՀՀ տարածքում կայքը պետք է գործի բացառապես հայերեն լեզվով, առավել ևս երբ կարծիք հայտնողների շատ բարձր՝ 97-98 տոկոսը տիրապետում է հայերենին: Մենք ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը և չենք հանդիպել որևէ եվրոպական երկիր, որտեղ համանման կայքրեը լինեն բազմալեզու, օրինակ՝ գերմանական կամ ֆրանսիական կայքը լինի նաև անգլերեն կամ ռուսերեն:




    Ցանկացած պարագայում, ուզենալով օգնել հայերեն չտիրապետող անձանց, նրանց առաջարկում ենք կայքում կարծիք գրելու անհրաժեշտություն և ցանկություն ունենալու դեպքում դիմել իրենց ընկերներին հայերեն և հայատառ կարծիք գրելու խնդրանքով:


    ՄԵՆՔ ԿԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

    Յուրաքանչյուր կարծիք դա մի պատմություն է՝ լավ կամ վատ զգացողությունների, ապրումների, հիացմունքի պատմություն:
    BizRatings.Online ( BR ) կայքը առաջարկում և կայքի այցելուներին միաժամանակ խնդրում է. հայկական ապրանքանիշերին և կազմակերպություններին վերաբերվող կարծիքները և պատմությունը կերտենք ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ:


    Էջի Ասույթը

    Ջորջ Գորդոն Բայրոն (Լորդ Բայրոն)

    Հայերենը Աստծո հետ խոսելու լեզուն է

    — Ջորջ Գորդոն Բայրոն ( Լորդ Բայրոն )՝ անգլիացի գրող

    ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ՝

    www.Bizratings.online


  • ԻՆՉՊԵ՞Ս ՍՊԱՌՈՂԻՆ ԴԻՄԵԼ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ


    ՆԱԽԱԲԱՆ

    Հաճախորդների հետ շփվելիս շատ կարևոր է պատշաճ և հարգալից խոսքը: Ստորև ներկայացվում է թե ինչպես կարելի սպառողներին դիմել և խնդրել իրենց կարծիքը արտահայտելու նպատակով: Բիզնեսի սեփականատերերը և մենեջմենթը կարող են ընտրել իրենց բիզնեսի համար նպատակահարմար տարբերակը:


    ՏԱՐԲԵՐԱԿ 1

    Նպատակահարմար է խանութների, մանրածախ առևտրի, ռեստորանների համար

    ՌԵՍՏՈՐԱՆ

    Շնորհակալություն Մեր Հաճախորդը Լինելու Համար

    Ողջույն ( հաճախորդի Անուն, Ազգանունը ), շնորհակալություն մեզ այցելելու համար ( ձեր բիզնեսի անուն ): Թույլ տվեք ձեզ խնդրել 1-2 րոպե հատկացնել ձեր թանկագին ժամանակից և BizRatings.online կայքի մեր բրենդային էջում հայտնել ձեր կարծիքը մեր մասին: Ձեր կարծիքը և գնահատականը թանկ է մեր համար:

    Էջը արագ գտնելուն ձեզ կօգնի սույն հղումը:

    Տեղադրեք ձեր էջի հղումը https://www.bizratings.online/… …

    Նախապես Շնորհակալություն

    Հարգանքներով ( ձեր բիզնեսի անվանումը )

    Օր / Ամիս / Տարի


    ՏԱՐԲԵՐԱԿ 2

    Նպատակահարմար է մեծածախ և մանրածախ առևտրի համար

    Ձեր կարծիքը կարևոր է

    Ողջույն ( հաճախորդի Անուն, Ազգանունը ), ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր և արժեքավոր է: Կարո՞ղ եք 1-2 րոպե հատկացնել ձեր թանկարժեք ժամանակից և BizRatings.online կայքում գնահատել մեզ ( ձեր բիզնեսի անվանումը ): Այս հղումը կխնայի ձեր ժամանակը՝

    Տեղադրեք ձեր էջի հղումը https://www.bizratings.online/… …

    Մենք բարձր ենք գնահատում ձեր օգնությունը: Ձեր կարծիքը մեզ կօգնի ավելի կատարելագործել մեր ապրանքների և ծառայությունների որակը:

    Նախապես Շնորհակալություն

    Հարգանքներով ( ձեր բիզնեսի անվանումը )

    Օր / Ամիս / Տարի


    ՏԱՐԲԵՐԱԿ 3

    Օգտակար է այն բիզնեսների համար, որոնք ապրանքներ / ծառայություններ են մատակարարում այլ բիզնեսների

    ԼՈԳՈՊԵԴ

    Հարգելի ( հաճախորդի Անուն, Ազգանունը ), մենք ունենք խնդրանք ձեզ

    Նախ շնորհակալություն ենք հայտնում մեր հետ համագործակցելու համար: Անշուշտ, մենք թողել ենք որոշակի տպավորություն համագործակցության ընթացքում և կխնդրեինք հայտնեիք այդ տպավորության մասին BizRatings.online կայքի մեր բրենդային էջում: Մենք շնորհակալ կլինենք, եթե ձեր գնահատականը լինի անկողմնակալ:

    Էջը արագ գտնելուն ձեզ կօգնի սույն հղումը՝

    Տեղադրեք ձեր էջի հղումը https://www.bizratings.online/… …

    Նախապես Շնորհակալություն

    Հարգանքներով ( ձեր բիզնեսի անվանումը )

    Օր / Ամիս / Տարի


    Բրենդային Ապրանք

    ՏԱՐԲԵՐԱԿ 4

    Նպատակահարմար է Բրենդային Ապրանքներ Արտադրողների Եվ Ներմուծողների Համար

    Մեր Սպառողի Կարծիքը Թանկ Է Մեր Համար

    Հարգելի ( հաճախորդի Անուն, Ազգանունը ),

     Մենք ուրախ ենք, որ դուք ընտրել եք մեզ ( յուրահատուկ ապրանքային անվանումը) գնելու նպատակով: Մենք մշտապես աշխատում ենք մեր հաճախորդների համար ավելի բարձրորակ ապրանքատեսականի թողարկելու ( առաքելու, վաճառելու ) համար: Այդ հարցում մեզ կօգնի ձեր կարծիքը և գնահատականը մեր սպասարկման և ապրանքատեսականու վերաբերյալ, որը դուք կարող եք հայտնել BizRatings.online կայքի սույն հղումը անցնելով՝

    Տեղադրեք ձեր էջի հղումը https://www.bizratings.online/… …

    Նախապես Շնորհակալություն

    Հարգանքներով ( ձեր բիզնեսի անվանումը )

    Օր / Ամիս / Տարի

    ԷՋԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ


    ՏԱՐԲԵՐԱԿ 5

    Նպատակահարմար Է Ծառայություններ Մատուցող Կազմակերպությունների Համար

    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ - ՍԵՐՎԻՍ

    Ձեր Կարծիքը Կօգնի Մեզ Շարունակել Կատարելագործվել

     Հարգելի ( հաճախորդի Անուն, Ազգանունը ),

     Շնորհակալ ենք մեր կազմակերխության ծառայություններից օգվելու համար: Մենք ցանկանում ենք մեր բոլոր հաճախորդներին մատուցել լավագույն ծառայությունը և իսկապես կգնահատենք ձեր կարծիքը, որը շատ թանկ է ինչպես մեր, այնպես էլ բոլոր սպառողների համար: Կարո՞ղ եք 1 /Մեկ / րոպե խնայել ձեր թանկարժեք ժամանակից և BizRatings.online կայքում գնահատել մեր ծառայությունները: Ձեր կարծիքը կօգնի մեզ շարունակել կատարելագործվել և այլ հաճախորդներին տեղեկացնել մեր հիանալի ծառայության մասին:

    Նախապես Շնորհակալություն

    Հարգանքներով ( ձեր բիզնեսի անվանումը )

    Օր / Ամիս / Տարի


    Էջի Ասույթը

    Առաջընթաց ունենալու գաղտնիքը մեկն է, ՍԿՍԵԼ գործել

    —  Մարկ Տվեն


    ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    www.Bizratings.online


  • Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԻՄ ԲԻԶՆԵՍԻՆ


    ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

    Սեփական բիզնեսի ապագայի նկատմամբ սպասումները բոլոր սեփականատերերի մշտական ուշադրության կենտրոնում է: Կանխատեսումների վերլուծությունը բիզնեսում հիմնականում կատարվում է 2 ( Երկու ) մեթոդներով՝ ֆինանսական և մարքեթինգային.

    ՖԻՆԱՆՍԱԿԱՆ

    Ֆինանսական տեսանկյունից բիզնես վերլուոծություններ և կանախատեսումներ կատարելու համար անհրաժեշտ է ունենալ բարձր ֆինանսական մասնագիտական գիտելիքներ և փորձ: Ընդ որում, ֆինանսական վերլուծությունը հիմնականում հենված է բացառապես անցյալի փորձի և տվյալների վրա, ինչը ենթադրում է, որ որպեսզի կանխատեսումը համարվի ճշգրիտ, ապագան պետք է կրկնի անցյալի օրինաչափությունը: Սակայն մենք բոլորս գիտենք, որ այդպես ոչ միշտ է լինում, այլապես, եթե ապագան միշտ կրկներ անցյալը, ապա փոքր կազմակերպությունները երբեք չէին մեծանա, իսկ մեծերը երբեք չէին փոքրանա՝ ընդհուպ մինչև լուծարվելը:

    Հիմնկանում այս թերությունն է, որ պարունակում է ֆինանսական վերլուծությունը և կանխատեսումները, որի պատճառով սեփականատերերը հիմնականում դիմում եմ մարքեթինգային մեթոդի օգնությանը:

    ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ

    ՄԱՐԿԵՏԻՆԳ

    Մարքեթինգային մոտեցումը անհամեմատ ավելի արդյունավետ է, քան ֆինանսականը, որովհետև մարքեթինգային վերլուծությունների ժամանակ շեշտը դրվում է ապագայի վրա:

    Օրինակ՝ մարքեթոլոգների նախընտրելի գործողություններից մեկը մարքեթտինգային հետազոտություններ ( Survey ) կատարելն է: Այն իրենից ներկայացնում է հարցաշարի կազմում և սպառողների կարծիքների հավաքագրում տվյալ կազմակերպության կամ ապրանքանիշի վերաբերյալ: Սպառողների պատասխաններից մարքեթինգի մասնագետները կատարում են համապատասխան վերլուծություններ և հետևություններ, որի արդյունքում ձևավորում են կանխատեսումները:

    Այդպիսի հարցերի օրինակներ են.

    1. Կգնե՞ք մեր ապրանքանիշը, եթե այն էժանացնենք 25 % -ով,
    2. Որքա՞ն կգնեիք, եթե ապրանքը թանկանար 5 % -ով,
    3. Կնվիրեի՞ք մեր ապրանքանիշը ձեր հարազատին և այլն:

    Ինչպես տեսնում եք, բերված հարցաշարում բոլոր հարցերը վերաբերվում են ապագային, ի տարբերություն ֆինանսական կանխատեսման ժամանակ:

    BizRatings.online կայքը նույնպես գործարարներին հնարավորություն է տալիս կատարել մարքեթինգային հետազոտություններ ( Survey ): Յուրաքանչյուր բիզնես էջում շարադրված է 5 + խորիմաստ և խաչաձև մարքեթինգային հարցաշար, որոնց պատասխանները ձեզ կօգնեն ապագա որոշումներ կայացնելիս:

    ՕՐԻՆԱԿ ( ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՄԵԹՈԴ )

    Յուրաքանչյուր հարց և հարցի պատասխան մտահոգության առիթ կարող է դառնալ բիզնեսի սեփականատերերի կամ տնօրինության համար: Սույն հոդվածում քննարկենք միայն հարցերից մեկը:

    «Կօգտվե՞ք Ապագայում» հարցը սույն հարցաշարի լավագույն հարցերից մեկն է, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնեն բիզնեսի սեփականատերերը: Այս հարցի պատասխանների ցածր մակարդակը պետք ԱՀԱԶԱՆԳԻ տնօրինությանը, քանզի այն վկայում է այն մասին, որ ձեր կազմակերպությունում ոչ հեռու ապագայում ակնկալվում է իրացման / վաճառքի շրջանառության անկում, քանի որ սպառողները չեն նախատեսում ապագայում օգտվել ձեր ապրանքանիշից:

    Բերված օրինակը ընդամենը ցուցադրական բնույթ է կրում և կարելի ավելի շատ մեկնաբանություններ անել յուրաքանչյուր հարց ու պատասխանի ցուցանիշի վերաբերյալ: Այնուամենայնիվ համոզված ենք, որ թեպետ ցուցադրական օրինակով պարզ դարձավ, թե ինչպես մարքեթինգային մեթոդով կարելի է վերլուծել և կանխատեսել ու իմանալ, թե ի՞նչ է սպասվում բիզնեսին:

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Սովորաբար, բիզնես կանխատեսումների համար գոյություն ունի 2 հիմնական տարբերակ՝ ֆինանսական և մարքեթինգային: Ֆինանսական մեթոդի դեպքում օգտագործվում են ընկերության ֆինանսական հաշվետվությունները, իսկ մաքեթինգայինի դեպքում՝ ուսումնասիրվում է շուկան և սպառողների կարծիքները:

    ԷՋԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ


    Էջի Ասույթը

    Տիկին Սի Ջեյ Ուոքեր

    Մի նստեք և սպասեք, որ հնարավորությունները գան. Վեր կացեք և իրագործեք դրանք

    Տիկին Սի Ջեյ Ուոքեր `անհատ ձեռնարկատեր առաջին կին միլիոնատերը


    ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    www.Bizratings.online


  • ԻՆՉՈՒ՞ Է ՍՊԱՌՈՂԻ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՐԵՎՈՐ


    ՆԱԽԱԲԱՆ

    ԿԱՐԾԻՔ - REVIEW

    Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սպառողների 80-85 %-ը վստահում են առցանց կարծիքներին և մեկնաբանություններին և նախքան գնումներ կատարելը հետևում են նախորդ գնորդների արտահայտած կարծիքներին: Առցանց կայքերում / հարթակներում սպառողների արտահայտած կարծիքը միաժամանակ կատարում է մի քանի ֆունկցիա, և դրանք կարևոր են ստորև նշված առումներով՝

    • հավաքագրված կարծիքների շնորհիվ ժամանակի ընթացքում ձևավորվում է կազմակերպության իրական վարկանիշը ( rating -ը ), որը հրապարակվում է սույն կայքում,
    • հայտնելով իրենց կարծիքը կամ մեկնաբանությունը այս կամ այն ապրանքանիշի կամ կազմակերպության մասին՝ սպառողները օգնում են մյուս սպառողներին նախապես տեղեկացված լինել կազմակերպության կողմից մատակարարված ապրանքների կամ ծառայությունների մասին,
    • սպառողները կարող են նաև գրված կարծիքների և գնահատակնների հիման վրա նախապես ճշգրիտ որոշումներ կայացնել ապագա գնումների վերաբերյալ և ընտրել բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունները կամ ապրանքանիշերը,
    • սպառողների հայտնած կարծիքները և գնահատականները մշտապես գտնվում են կազմակերպությունների ուշադրության կենտրոնում և նրանք ավելի զգոն են վերաբերվոմ սպառողների կարծիքներին և հետևում են իրենց մատակարարած ապրանքների և ծառայությունների որակին,
    ԿԱՐԾԻՔ - REVIEW
    • սովորաբար կազմակերպությունները իրենց հեղինակությունը վերականգնելու և ավելի բարձրացնելու նպատակով արձագանքում և օգնում են այն սպառողներին, որոնք արտահայտում են բացասական կամ միջինից ցածր կարծիք կամ գնահատական,
    • կարծիքները հաղորդակցման միջոց են հանդիսանում սպառողի և կազմակերպության միջև և ստեղծում են թափանցիկ մի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է արտահայտել իր կարծքիը այս կամ այն կազմակերպության վերաբերյալ,
    • կարծիքները կարող են էապես փոխել կազմակերպության վերաբերմունքը և սպառողների հանդեպ ունեցած քաղաքականությունը, նոր շունչ հաղորդել ապրանքանիշին,
    • սպառողների կարծիքը և գնահատականը ավելացնում է արդարության գործոնը: Հաճախ են կազմակերպությունները քողարկում իրենց ապրանքների կամ ծառայությունների բացասական կողմերը, որոնք ի հայտ են գալիս սպառողների արտահայտած մեկնաբանություններում և կարծիքներում,
    • յուրաքանչյոր կարծիք ունի իր ուրույն պատմությունը և փորձը, և այն արտահայտելով՝ սպառողը ավելի լսելի է դարձնում իր ձայնը, պահանջները և իրավունքները,
    • յուրաքանչյուր կարծիք՝ մի պատմություն է, հիշողություն, սրտի խոսք և արտահայտվելու միջոց: Արտահայտելով իրենց յուրօրինակ կարծիքը՝ սպառողները այն դարձնում են հանրության սեփականությունը, ինչից օգտվում են բոլոր քաղաքացիները:


    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Սպառողների արտահայտած կարծիքը և մեկնաբանությունը էական նշանակություն ունի մյուսների որոշումների կայացման համար: Սպառողների կարծիքը ձևավորում է նաև կազմակերպությունների վարկանիշը, նրանց մեկնաբանությունը էապես կարող է ազդել կազմակերպության հեղինակության վրա, ընդհուպ մինչև տանել դեպի նրանց իրացման շրջանառության ավելացման կամ նվազման:

    ԷՋԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ


    Էջի Ասույթը

    Կա միայն մեկ շեֆ՝ ՀԱՃԱԽՈՐԴԸ: Եվ նա կարող է այրել ընկերության բոլոր աշխատակիցներին՝ սկսած նախագահից ՝ պարզապես իր փողերը ուրիշ տեղ ծախսելով

     — Սեմյուել Մուր Ուոլթոն` Walmart Մանրածախ Առևտրի Ցանցի Հիմնադիր


    ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    www.Bizratings.online


  • ԻՆՉՈՒ՞ ԳՐԱՆՑԵՄ ԻՄ ԲԻԶՆԵՍԸ BIZRATINGS ( BR ) ԿԱՅՔՈՒՄ


    ԻՆՉՈՒ՞ BIZRATINGS.ONLINE ( BR ) -Ը

      Բիզնեսի սեփականատերերը և թոփ մենեջմենթը հաճախ են մեզ հարցնում՝ «Ինչու՞ Գրանցեմ Իմ Բիզնեսը BizRatings.online ( BR ) Կայքում»: Կան բազմաթիվ հիմնավոր պատճառներ, որպեսզի բիզնես սեփականատերերը գրանցեն իրենց բրենդային բիզնեսները BizRatings.online ( BR ) կայքում: Ստորև ներկայացնում ենք այն ցանկը, որը կհիմնավորի, թե ինչու՞ գրանցել բիզնեսը սույն կայքում:՝

    • Ամենից առաջ BizRatings.online ( BR ) կայքը իրենից ներկայացնում «Անախ 3-րդ Կողմ», որը հավաքագրում է սպառողների կարծիքները կազմակերպությունների և ապրանքանիշերի վերաբերյալ, իսկ դա նշանակում է, որ BizRatings.online ( BR ) կայքի հավաքագրած կարծիքները ունեն վստահության ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ,
    • հաճախ են կազմակերպությունները իրենց ուժերով գնահատում սեփական վարկանիշը, սակայն շատ հաճախ այն վստահություն չի ներշնչում հենց այն պարզ պատճառով, որ գնահատականը տրված է հենց իրենց կողմից: BizRatings.online ( BR ) կայքում կազմակերպությունները կարող են ստանալ հանրության կողմից իրենց իրական գնահատականը և վարկանիշը, ինչը ապահովում է ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ,
    • կազմակերպությունները կարող են վերլուծել իրենց սպառողների և հանրության կարծիքը: Այդ կարծիքը շատ կարևոր է հենց այն առումով, որ մենեջմենթը կարող է հայտնաբերել բիզնեսի թերությունները և ապագայում վերացնել դրանք,
    ԿԱՐԾԻՔ - REVIEW
    • կազմակերպությունները կարող են ուղել իրնց հայտնաբերած թերությունները և բարձրացնել իրենց հեղինակությունը,
    • բացասական կարծիքների դեպքում կազմակերպությունը կարող է օգնել իր հաճախորդներին, վերացնել թերությունները և բավարարել սպառողների կարիքները,
    • հատկապես արժեքավոր է հաճախորդների կարծիքը, երբ կազմակերպությունը սպառողի քննարկմանն է ներկայացնում բացարձակ նոր ապրանքանիշ: Շատ կազմակերպություններ փորձնական նպատակով սպառողներին են ներկայացնում նոր ապրանքանիշը, հավքագրում և քննարկում նրանց կարծիքը նախքան մասսայական թողարկումը,
    • ներդրողները հաճախ են հաշվի առնում սպառողների կարծիքը այս կամ այն կազմակերպության մասին և որոշումներ ընդունում՝ նաև հաշվի առնելով սպառողների կարծիքը,
    • BizRatings.online ( BR ) կայքը նաև լավագույն կազմակերպությունների կատալոգ է, որտեղ սպառողները պարզապես փնտրում են լավագույն և բարձր վարկանիշ ( Rating ) ունեցող կազմակերպություններին և ներկա լինել այդ կազամկերպությունների ցուցակում լավ հնարավորություն է զարգացնել ձեր բիզնեսը,
    • BizRatings.online ( BR ) կայքը հնարավորություն է տալիս նաև հրապարակել ձեր բիզնես տվյալները, ինչպիսիք են հասցեն, հեռախոսահամարը և այլն,
    • BizRatings.online ( BR ) կայքը կօգնի կազմակերպություններին ավելացնել իրենց վաճառքները: Նրանք կարող են գովազդել իրենց բիզնեսը, ապրանքանիշը, ինչպես նաև հրապարակել հատուկ առաջարկները և զեղչերը:

    ԷՋԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ


    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    BizRatings.online ( BR ) կայքը հանդիսանում է կամուրջ կազմակերպությունների և սպառողների միջև: Այն օգտակար է ինչպես սպառողների, այնպես էլ բիզնեսի սեփականատերերի համար: Սպառողները կարող են իրենց կարծիքը և մեկնաբանությունը հայտնեն կազմակերպությունների մասին, իսկ վերջիններս պարզապես վերլուծեն, հայտնաբերեն թերությունները և վերացնեն դրանք:


    Էջի Ասույթը

    Մենք իսկապես ունկնդրեցինք այն, ինչ ցանկանում էին մեր սպառողները, և որակապես լսեցինք նրանց ասած խոսքերը, և քանակապես հետևեցինք նրանց վարքագծին

    — Մարկ Ցուկենբերգ, Facebook-ի հիմնադիր և գործադիր տնօրեն


    ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    www.Bizratings.online


  • ԱՆԿԱԽ 3-ՐԴ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


    ՆԱԽԱԲԱՆ

    Անկախ 3-րդ կողմից սպառողներից հավաքագրված կարծիքը ըստ էության ունի շատ կարևոր և էական առաքելություն: Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են ամբողջությամբ իրենց բիզնեսի մարքեթինգային ստրատեգիան կառուցել BizRatings.online ( BR ) կայքի հետ համագործակցելով, քանզի Անկախ 3-րդ կողմից սպառողներից հավաքագրված տեղեկատվությունը ունի մի շարք առավելություններ, որոնցից մի քանիսը ստորև ներկայացված են.

    ԿԱՐԾԻՔ - REVIEW
    • երբ սպառողները համացանցում փնտրում են  որևէ կազմակերպություն, նրանք ամենայն հավանականությամբ կգտնեն ձեր կազմակերպության ունիկալ բիզնես էջը և BizRatings.online կայքը կօգնի նրանց այդ հարցում,
    • շատ սպառողներ անմիջապես կազմակերպություն, ծառայություններ կամ ապրանքանիշեր փնտրելու փոխարեն, փնտրում են ապառողների կարծիքներ, ինչը նրանք կգտնեն BizRatings ( BR ) կայքում,
    • երբ կազմակերպությունը հավաքագրում է  առավելագույն քանակի կարծիքներ, ապա նա ստեղծում է առավելագույն թափանցիկություն իր ներկա և ապագա սպառողների համար,
    • անգամ եթե կազմակերպությունը ստանում է բացասական կարծիքներ, պետք չէ անհանգստանալ, դա լավագույն հնարավորությունն է թերությունները վերլուծելու և սպառողներին օգնելու համար,
    • անկախ 3-րդ կողմից հավաքագրված կարծիքները էականորեն մեծացնում են կազմակերպությունների կամ ապրանքանիշերի նկատմամ սպառողների վստահությունը,
    • անկախ կայքի կողմից հավաքագրված դրական կարծիքները և BR բարձր վարկանիշը ավելին են, քան պարզապես հաճախորդի կարծիքներ կամ ընկերության վարկանիշ: Դրանք կազմակերպության հայելին և հպարտությունն են:


    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

    Անկախ 3-րդ կողմից հավաքագրված սպառողների կարծիքները և մեկնաբանությունները կազմակերպությունների համար կարող են հանդիսանալ կարևորագույն մարքեթինգային գործիք: Կազմակերպությունները, հետևելով և վերլուծելով կարծիքները, կարող են ավելացնել իրենց վաճառքները, հեղինակությունը և սպառողների վստահությունը:


    ԷՋԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ


    Էջի Ասույթը

    Գոհ հաճախորդը գովազդի լավագույն աղբյուրն է

    —  Գ.Ս.Ալագ, «Բիզնես Ուսումնասիրություններ» Գրքի Հեղինակ


    ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    www.Bizratings.online


  • ԻՆՉՈՒ՞ Է ԿԱՐԵՎՈՐ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ

    ԿԱՐԾԻՔ


    ՆԱԽԱԲԱՆ

    Հաճախ են ապրանքների և ծառայությունների սպառողները հայտնվում ճիշտ գնումներ կատարելու ընտրության առաջ: Նրանք հաճախ չեն կողմնորոշվում ապրանքների կամ ծառայությունների ընտրության հարցում և առաջնորդվում են գովազադային հոլովակներում ներկայացվող տեղեկատվությամբ, ինչպես նաև ընկերների և հարազատների խորհուրդներով:

    BizRatings.online կայքը գնորդներին և սպառողներին  այսուհետև հնարավորություն կտա ձեռքի տակ ունենալ հզոր գործիք: Դա որևէ ապրանքանիշի, ապրանքի կամ կազմակերպության նախկին և ներկա հաճախորդների կարծիքներն են.

    ԲԻԶՆԵՍ-ԲԻԶՆԵՍՄԵՆ-ԳՈՐԾԱՐԱՐ-BUSINESS-BIZNES

    ԲԻԶՆԵՍ

    Ընկերության համար չկա մեծագույն պարգև, քան լինել գնահատված իր իսկ հաճախորդնեի կողմից: Ավելին, ունենալ դրական կարծիքներ և բարձր վարկանիշ, ընկերության հաջողությունների երաշխիքն է:

    ԲԻԶՆԵՍ-ԲԻԶՆԵՍՄԵՆ-ԳՈՐԾԱՐԱՐ-BUSINESS-BIZNES

    ՍՊԱՌՈՂՆԵՐ

    Սպառողները ( հաճախորդները ) կարող են նախապես ծանոթանալ համաքաղաքացիների կարծիքներին և գնահատականներին ու ապագա գնումներ կատարելիս ընդունել որոշումներ, օգտվել տվյալ ընկերությունից, թե՞ ոչ:

    ԻՆՉՈՒ՞ Է ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԱՅԴՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ

    ԿԱՐԾԻՔ
    • Անկախ կարծիքը զարկերակային ստուգում է այն մասին, թե ի՞նչն է բիզնեսում ընթանում լավ և ինչը պետք է ապագայում բարելավել:
    • կարծիք հայտնելու բուն էությունը կայանում է նրանում, որ կարծիքը գնահատելով բիզնեսին, օգնում է տվյալ կազմակերպությանը հայտնաբերել և ուղղել իր մոտ առկա թերությունները:
    • հարկ է իմանալ նաև կարծիք հայտնելու և քննադատության տարբերությունը: Թե՛ քննադատությունը, և թե՛ կարծիքը ներառում են գնահատական: Տարբերությունն այն է, որ քննադատությունը ենթադրում է  որևէ մեղքի հայտնաբերում, իսկ կարծիքը գնահատում է, թերությունը և տալիս է սխալը ուղղելու հնարավորություն:
    • դրական կարծիքները ավելին են, քան պարզապես  հաճախորդի կարծիքներ: Դրանք կազմակերպության հայելին և հպարտությունն են:

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Կասկած չկա, որ երրորդ կողմի հավաքագրած սպառողների կարծիքը ձեր բիզնեսի հայելին է: Բայց դա մեծ հավելյալ արժեք ունի` մարքեթինգի և գովազդի ուժեղ ստրատեգիաների կառուցման և պահպանման գործում: Որքան ավելի շատ կարծիք հավաքագրվի, այնքան ավելի շատ հաճախորդներ կգնահատեն ձեր ընկերությունը և կակնկալեն ավելի արժեքավոր ապրանք և ծառայություններ:


    Էջի Ասույթը

    Ամեն խնդիր նվեր է. Առանց խնդիրների մենք չենք աճի

    —  Էնթոնի Ռոբինս


    ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    www.Bizratings.online


  • ՍՊԱՌՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ


    Ո՞ՐՆ Է ՍՊԱՌՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

    Սպառողը անհատ է կամ իրավաբանական անձ, ով վճարում է որոշակի գումար ապրանքներ ու ծառայություններ գնելու և սպառելու համար: Նշենք, որ ապրանքները սպառողների կողմից գնվում են բացառապես սպառելու նպատակով, այլ ոչ թե վաճառքի կամ այլ առևտրային նպատակով, և գնումներ կատարելիս բնականաբար սպառողները ելնում են անձնական նախասիրություններից, համոզմունքներից և կարիքներից: Սպառողները, հանդիսանալով տնտեսական գործարքների կողմ, իրենց ուրույն դերն են խաղում ապրանքաշրջանառության մեջ և ունեն իրենց յուրահատուկ իրավունքները: Իրավական տեսանկյունից սպառողների իրավունքը կարելի է ներկայացնել ստորև ներկայացված ցանկի միջոցով.

    • տեղեկացված լինելու իրավունք, 
    • անվտանգության իրավունք,
    • ընտրության իրավունք,
    • լսելի լինելու իրավունք,
    • վնասի փոխհատուցման իրավունք,
    • սպառողական ոլորտում կրթություն ստանալու իրավունք,
    • հիմնական պահանջմունքների բավարարման իրավունք
    • առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունք։
    մարքեթինգ

    Ճիշտ վերլուծելով սպառողների հոգեբանությունը և վարվելակերպը, կազմակերպություններին հնարավորություն է տրվում սպառողներին առաջարկել այն ապրանքները, որոնք առավել հոգեհարազատ են նրանց: Եթե կազմակերպությունը չկարողանա հասկանալ, թե ինչ է պետք սպառողներին, ապա նրա համար դժվար կլինի թողարկել նոր ապրանքատեսակներ կամ զարգացնել առկա տեսականին շուկայի նոր սեգմենտներում:

    Մյուս կողմից, սպառողի պահվածքը ծայրաստիճան բարդ է, քանի որ այն ներառում է անձի անհատական մտածելակերպը, անձնական նախասիրությունները, վերաբերմունքը և սպառման տարբեր մակարդակները: Հատկապես ֆինանսական ճգնաժամի պայմաններում սպառողները զգում են իրենց կենսամակարդակի փոփոխությունը, ինչը ազդում է իրենց նախասիրությունների և սպառման համար ծախսերի մակարդակի վրա:


    ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    www.Bizratings.online


    —  Փիթեր Դրաքեր ՝ բիզնես խորհրդատու

    ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ՝

    www.Bizratings.online

  • ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ



    ՀԱԿԻՐՃ 2 ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

    Բնականաբար արժե քննարկել ձեզ անհանգստացնող օրենսդրական հարցերը իրավաբանի հետ, ով մասնագիտացված է առցանց օրենքների բնագավառում, բայց համոզված եղեք, որ լավագույն իրավաբանները ձեզ կմեկնաբանի, որ

    • սպառողների կարծիքը և իրավունքները պաշտպանված են օրենքով, անգամ եթե նրանց կարծիքը այս կամ այն կազմակերպության կամ ապրանքանիշի վերաբերյալ բացասական է,
    • Bizratings.Online-ը պատասխանատվություն չի կրում ձեր Հաճախորդների կարծիքների համար: Ընդհակառակը՝ բիզնեսի սեփականատերերը և կազմակերպության թոփ մենեջմենթը պետք անհանգստանան իրենց հաճախորդների կարծիքը դրական լինելու համար:

    ԿԱՐԵՎՈՐ Է

    Դատական հայցերը և գործընթացները չափազանց թանկ են և դուք նաև պետք է հաշվի առնեք, որ դուք նույնպես կարող եք պատասխանատվություն կրել  Bizratings.Online-ի դեմ որևէ հայց ներկայացնելիս:

    Bizratings.Online-ի համոզմամբ, դուք ձեր բիզնեսին ավելի շատ ծառայություն մատուցած կլինեք, եթե արձագանքեք ձեր իսկ հաճախորդների կարծիքներին և մեկնաբանություններին, իսկ բացասկան կարծիք լինելու դեպքում օգնեք հաճախորդին և լուծեք նրանց խնդիրները կապված ձեր բիզնեսի կամ ապրանքանիշի հետ:

    ԷՋԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ


    Գրեգ Քորի՝ բիզնեսմեն - գործարար - բիզնես - հաճախորդ - ասույթ - ասացվածք

    —  Գրեգ Քորի՝ բիզնեսմեն

    ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ՝

    www.Bizratings.online