ՆԱԽԱԲԱՆ
Կանաչ աշխարհ ասելով բոլորիս մոտ ասոցացվում է բնությունը՝ ծառեր, թփեր, ծաղիկներ և այլն: Դարեր շարունակ մարդկությունն ապրել է զարմանալի ու հրաշալի բույսերով շրջապատված: Մենք այնքան ենք վարժվել դրանց, որ հազվադեպ է լինում, որ մտածում ենք, թե որքան կարևոր են դրանք մարդկանց և բոլոր կենդանի էակների կյանքի համար: Բոլորը գիտեն, որ բույսերը Երկրի թոքերն են և արտադրում են թթվածին: Կարևոր է ոչ միայն իմանալ այդ մասին և կարողանալ օգտագործել բույսերի հրաշալի հատկությունները, նաև մենք պետք է սովորենք պահպանել այն, ինչ մեզ տալիս է բնությունը:
Սույն հոդվածը նվիրված է դեկորատիվ բույսերին ( լատիներենից թարգմանված decoro` զարդարում եմ ), որոնք տարբեր ընտանիքների վայրի և մշակովի բույսերի խումբ են։ Դեկորատիվ բույսերի հիմնական գործառույթը տների, այգիների, բնակավայրերի, քաղաքների և զբոսայգիների ծառուղիների կանաչապատումն է, շենքերի և առանձնատների ձևավորումը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Այժմ ավելի ու ավելի շատ այգեպաններ բացի պտղատու բույսերից, մշակում են նաև դեկորատիվ բույսեր: Պատշաճ ընտրված սորտերը և դրանց համադրությունը հիանալի կերպով կզարդարեն ձեր այգին: Դեկորատիվ թփերի ու ծաղիկների օգնությամբ ստեղծվում է յուրահատուկ լանդշաֆտային դիզայն: Դրա տարբերակները միմյանցից տարբերվում են իրենց ձևով, ծաղիկներով, դեկորատիվ պտուղներով, տերևներով և գույնով։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ԸՍՏ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԻ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐԸ ԼԻՆՈՒՄ ԵՆ
ՓՇԱՏԵՐԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ
Լանդշաֆտային ձևավորման մեջ փշատերև ծառերի և թփերի առավելությունն այն է, որ դրանք մշտադալար են: Ձմռան ցուրտ օրերին, երբ բոլոր թփերը մերկ են, փշատերևները հիացնում և շոյում են աչքը ձյան ֆոնի վրա և ուրախացնում:
Այս խմբում առկա են տարբեր ձևերի բույսեր՝ կլոր ( գնդաձև ), կոնաձև, սյունաձև և այլն։ Փշերի գույնը միշտ չէ, որ նույնն է՝ հաճախ մենք կարող ենք հանդիպել արծաթագույն կամ մոխրագույն եղևնի: Կան նաև խայտաբղետ գույնի արտասովոր փշեր։
Անկասկած, փշատերևները դիզայնի մեջ առաջատար տեղ են զբաղեցնում, դրանք կարելի է տնկել որպես առանձին ծառեր կամ դրանցից պատրաստել ցանկապատ՝ տնկված խիտ շարքերում։ Հաճախ փշատերևներն օգտագործվում են որպես շրջանի կենտրոական բույս և դրանց շուրջ արդեն տնկվում են տարբեր թփեր ու ծաղիկներ։ Փշատերև ծառերը և թփերը մշտապես պահանջում են էտում և ձևավորում:
Փշատերևներից կարելի է նշել.
- այգիների և պարտեզների համար՝ եղևնի, սոճի, նոճի,
- փոքր տարածքների համար՝ գիհի, թզուկ կամ կոնաձև եղևնի,
- որպես ցանկապատ օգտագործվում են գանգուր տեսակները՝ գիհի, նոճի և այլն:
ՏԵՐԵՎԱՎՈՐ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ
Այս տեսակի բազմազանությունը պարզապես հսկայական է և հաճախ դժվար է ընտրել, թե տերևավոր բույսերի որ տեսակներն օգտագործել: Դրանք ներառում են գաճաճ ծառեր և թփեր:
Տերևավոր դեկորատիվ բույսերի խնամքը համեմատաբար դժվար է: Սկսնակ այգեպանների համար ավելի լավ է ընտրել հեշտ խնամվող սաղարթավոր տեսակներ:
Թփերից, որոնք ոչ այնքան պահանջկոտ են խնամքի հարցում, կարելի է նշել, Բարբարիս Վիլսոնը, Բարբարիս Ջուլիանան, Շիմշատը ( Самшит ): Դրանք լավ են հանդուրժում ցրտահարությունը, կարող են գոյատևել ստվերում:
Ծառերից հատկանշական են ուռենին և խայտաբղետ թխկին։
ԾԱՂԿՈՂ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ
Ծաղիկները, անկասկած, ցանկացած լանդշաֆտային դիզայնի կամ բնակարանի հիմնական բաղադրիչներից են:
Այս խմբի բույսերից, որոնք ոչ այնքան պահանջկոտ են խնամքի նկատմամբ, կարելի է նշել յասամանը և դրախտավարդը ( լայմլայթ, ռուս.՝ лаймлайт, անգլ.՝ limelight )։
Թփերը հիանալի տեսք ունեն ծաղկման ժամանակ: Տարբեր գույների ծաղիկներն ամբողջությամբ հեղեղում են այն։ Ծաղիկները կարող են լինել սպիտակ, դեղին, վարդագույն, կարմիր և տարբեր ձևերի։
ՈՍԿԵԶԱՆԳ ( ՖՈՐԶԻՑԻԱ )
Ոսկեզանգը ծաղկում է վաղ գարնանը՝ իր ոսկեգույն ծաղիկներով:
Երկար ծաղկում են դեկորատիվ ճապոնական կեռասը, սալորը։
ԴԵԿՈՐԱՏԻՎ ԿԱՂԱՄԲ
Ուշ աշնանը, երբ ծաղիկների մեծ մասը թառամում են, դեկորատիվ կաղամբը կուրախացնի ձեր աչքը։ Բացի դրանից, օգտագործվում է դեկորատիվ ծնեբեկ։
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ
TOP 10
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԸՍՏ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐԸ ԼԻՆՈՒՄ ԵՆ
ԲԱԶՄԱՄՅԱ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ
Բազմամյա բույսերը կարող են գոյատևել 2 և ավելի տարի: Ոմանց համար վեգետացիոն սեզոնների թիվը կարող է լինել մինչև 15 տարի կամ ավելի:
Այս խումբը ներառում է թփեր և ծառեր, որոնք զարդարում են խոշոր քաղաքների այգիներն ու հրապարակները, ինչպես նաև՝ մասնավոր այգիների հողամասերը:
Այս խումբը բաժանված է ցրտադիմացկուն ( որոնք կարողանում են ձմեռել բաց տարածքում ) բույսերի և բույսերի, որոնք ապաստանի կարիք ունեն ձմռան համար։ Ապաստանելուց հետո այս սորտերը պետք է պահել +2°C — +7°C ցածր ջերմաստիճանում՝ պալարների տեսքով։ Գարնան սկզբին բազմամյա բույսերը վերածնվում են։
Բազմամյա բույսերի փայլուն օրինակ են լիանները ( տես նկարը ), որոնք հիմնականում զարդարում են պատերը, ամառանոցները, ցանկապատերը և այլն:
Հաշվի առեք նաև, որ բազմամյա բույսերը մի վայրում լավ են ապրում մինչև 5 տարի, այնուհետև դրանք պետք է տեղափոխվեն:
ԵՐԿԱՄՅԱ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ
Երկամյա դեկորատիվ բույսերը այն տեսակներն են, որոնք գոյատևում են երկու տարի, մինչդեռ առաջին տարում զարգանում են, իսկ երկրորդում հայտնվում են ցողուն, ծաղիկներ և պտուղներ, բայց վեգետացիոն սեզոնից հետո բույսը մահանում է:
Երկամյա չի նշանակում, որ դրանք ապրում են 24 ամիս, այլ որ իրենց կյանքի մի մասն անցկացվում է տարվա որոշակի ընթացքում, իսկ մյուսը՝ հաջորդ տարի, այսինքն՝ եթե դրանք ցանվեն ամռանը կամ աշնանը, դրանք ծաղկում են հաջորդ գարնանը՝ ձմեռ անցկացնելուց հետո:
Երկամյա բույսերի որոշ օրինակներ են. կապույտ զանգակը, ալպիական անմոռուկը, փիփերթը ( խորդենի ), վարդը:
Երկամյա են համարվում նաև մի քանի բազմամյա բույսեր, որոնցից են մեխակը, անյուտայի աչիկները ( վիոլա ), գիշերային մանուշակը՝ հեսպերիսը ( բաց գետնի համար ), մարգարիտկաները՝ ձմռանը ծաղկամաններում աճեցնելու համար։
ՄԻԱՄՅԱ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ
Այս խումբը ներառում է մի քանի երկամյա և երեքամյա բույսեր, որոնք ունեն մեկ վեգետացիոն շրջան։
Դրանք են.
ԼՈԲԵԼԻԱ
ՖՈՒՔՍԻԱ
ՀԵԼԻՏՐՈՊ
Միամյա բույսերը ստեղծում են գեղեցիկ ծաղկային կոմպոզիցիաներ ( դեկորատիվ կաղամբ, ամարանտ ( հավակատար ) ) և գանգուր ծաղկեփնջեր։ Դրանք հիմնականում ցանում են փետրվարի վերջին:
ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐ
ՊՐԻՄՈՒԼԱ
ՕՐԽԻԴԵԱ ( ORCHID )
ՌԵՈ ( REO )
ԿԼԻՎԻԱ ( CLIVIA )
ՄՈՆՍՏԵՐԱ ( ԾՈՓՈՐ )
ՕԼԵԱՆԴՐ ( ԴԱՓՆԵՎԱՐԴ )
Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը
Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված դեկորատիվ բույսերի և դրանց որոշ տեսակների վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի դեկորատիվ բույսեր ընտրելու հարցում: Խնդրում ենք նաև հիշել և ձեր տունը, այգին դեկորատիվ բույսերով զարդարելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը դեկորատիվ բույսեի և վաճառասրահների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք դեկորատիվ բույսեր աճեցնողներին և վաճառողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Գեղեցկության Սրահների Վարկանիշը
Օծանելիքի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Եթե դուք ունեք այգի և գրադարան, դուք ունեք այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է
— Մարկուս Տուլիոս Ցիցերոն
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: