
ԻՆՉՈՒ՞ Է ԿՈՉՎԵԼ «ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏ»
Անտվերպենյան ադամանդի կողոպուտը, որը ստացել է «դարի կողոպուտ» անվանումը, եղել է ադամանդի ամենամեծ կողոպուտը և, առհասարակ, պատմության մեջ ամենամեծ կողոպուտներից մեկը: Գողերը հափշտակել են ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներ, ոսկի, արծաթ և այլ թանկարժեք իրեր։ Դա տեղի է ունեցել Անտվերպենում՝ Բելգիայում 2003 թվականի փետրվարի 15-16-ի հանգստյան օրերին։
Բելգիայի Անտվերպեն քաղաքը Եվրոպայի երկրորդ ամենամեծ նավահանգիստն է, խոշոր արդյունաբերական, մշակութային և կրթական կենտրոն։ Բայց ամենից առաջ Անտվերպենը հայտնի է որպես «աշխարհի ադամանդե մայրաքաղաք», քանի որ ադամանդի գործարքների գրեթե 80%-ը կատարվում է այնտեղ։

Անտվերպենի երկաթուղային կայարանի ուղիղ դիմաց գտնվում է «Ադամանդե թաղամասը»՝ հինգ փողոց, որտեղ շենքերի առաջին հարկերում տեղակայված են ոսկերչական խանութներն ու ադամանդագործների գրասենյակները։ Չնայած անվանը՝ այս տարածքի այցելուների աչքերը չեն կուրանում ադամանդի փայլից։ Ավանդական խնամված եվրոպական փողոցներն առանձնապես շքեղ չեն, թեև անցորդները խանութների ցուցափեղկերում կարող են տեսնել թանկարժեք քարերով զարդեր։ Իհարկե, ավելի թանկարժեք և բացառիկ քարերն ու զարդերը գտնվում են ներսում, կամ նույնիսկ հատուկ պահեստներում: Այստեղ է գտնվում նաև Անտվերպենի ադամանդի բորսան, որը բաղկացած է չորս շենքից, որտեղ աշխատում է ավելի քան 10 000 մարդ, իսկ ադամանդի արդյունաբերությունը Բելգիային բերում է երկրի եկամտի ավելի քան մեկ քառորդը։
2001 թվականի կեսերին իտալացի Լեոնարդո Նոտարբարտոլոն գրասենյակային տարածք է վարձել Անտվերպենի ադամանդի կենտրոնի շենքում, որտեղ գտնվում էր հաճախորդների 189 պահոցներ: Այստեղ պահվում էին ինչպես անհատների, այնպես էլ ընկերությունների ադամանդներ, զարդեր և թանկարժեք մետաղներ: Նոտարբարտոլոն 18 ամիս ներկայացել է որպես սովորական ադամանդագործ և նույնիսկ կնքել շահավետ գործարքներ: Իսկ 2003-ի փետրվարի 16-ին հանցակիցների հետ միասին կատարեց մի գողություն, որը պատմության մեջ մտավ որպես «դարի կողոպուտ»:

Անտվերպենի Անդամանդե Կենտրոնի շենքը հագեցած էր ժամանակի ամենաարդիական անվտանգության համակարգերով.
- Տասնյակ տեսախցիկներ,
- էլեկտրոնային անցումներ,
- ինֆրակարմիր սենսորներ,
- սեյսմիկ ակտիվության սենսորներ,
- շարժման սենսորներ,
- դոպլեր ռադարներ ( հատուկ ռադարներ, որոնք օգտագործվում են հեռավորության վրա գտնվող օբյեկտների արագության վերաբերյալ տվյալներ ստանալու համար )
և շատ այլ տեխնիկական հնարքներ, որոնք պահոցն անառիկ են դարձրել գողերի համար:
Բայց Լեոնարդո Նոտարբարտոլոն մեկուկես տարի մանրամասն պատրաստվել էր կողոպուտին:

Ահազանգը հնչել է միայն առավոտյան ժամը 6-ին, երբ կողոպտիչները արդեն գնացել էին։ Հանցագործության վայր ժամանած ոստիկաններն ուղղակի հուսահատվել են տեսածից։ Պահոցը տակնուվրա է արվել, 189 խցերից 123-ը բացվել է, իսկ հատակը լցվել է շքեղության մնացորդներով, որոնք գողերն, ըստ երևույթի, այլևս չեն կարողացել ֆիզիկապես տանել։ Նախնական հաշվարկներով՝ գողացված ընդհանուր գումարը կազմում էր 100 միլիոն, և հետախույզները կասկած չունեին՝ դատելով ապացույցների իսպառ բացակայությունից՝ գործ ունեն բարձրակարգ մասնագետների հետ։
Բելգիացի լավագույն հետախույզները սկսել են զննել հանցագործության վայրը։ Իսկ Անտվերպենի Diamond Center-ի շենքում բոլոր ներկաների գլխավոր հարցն էր, թե «ինչպե՞ս»: Անվտանգության բոլոր համակարգերը նորմալ աշխատում էին, և կողոպտիչները ներս ու դուրս են եկել, կարծես նրանց ճանապարհին չկային այս բոլոր ժամանակակից անվտանգության համակարգերը։
Աստիճանաբար ոստիկանությունը սկսեց հասկանալ, թե ինչպես Է հանցագործներին հաջողվել խաբել անվտանգության համակարգերին.
- լուսային սենսորները փակվել են սև ժապավենով,
- շարժման սենսորները մշակվել են սովորական մազերի լաքով ( որը նվազագույնի է հասցրել սենսորների զգայունությունը և կողոպտիչներին թույլ է տվել անխռով անցնել կողքով ),
- բայց ամենահետաքրքիրը 3 տոննա կշռող պահոցի դուռն էր, որը կարելի էր բացել քառանիշ կոդով և երկու մեխանիկական բանալիներով։ Կոդն առաջին անգամից ճիշտ է մուտքագրվել ( հակառակ դեպքում նախազգուշացման համակարգը կաշխատեր )։ Ինչպես ավելի ուշ ասաց ինքը՝ Նոտարբարտոլոն, ինքը բազմիցս այցելել է պահոց՝ որպես ադամանդյա մագնատ և հագուստի վրա տեղադրել տեսախցիկը, ընդ որում, այնպես, որ տեսանելի լինի այն համակցությունը, որը մուտքագրված էր պահոցի դռան վրա,
- իսկ որտեղի՞ց են հանցագործները ձեռք բերել երկու բանալի։ Այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Պահոցի մուտքի դիմաց մի փոքրիկ սենյակ էր՝ մետաղյա պահարանով, որտեղ պահվում էին մաքրող տարբեր միջոցներ։ Նույն տեղում երկու բանալիներն էլ կախված էին կեռիկներից։ Ինչպես ասում են՝ արի վերցրու։ Հարկ է նշել, որ հանցագործները երկու բանալիներն էլ խնամքով վերադարձրել էին իրենց տեղը,
- իսկ ինչու՞ չաշխատեց դռների մագնիսական ահազանգումը: Չէ՞ որ դռան և փեղկի վրա առկա էին մագնիսներ, որոնք միմյանցից հեռանալիս ( այսինքն՝ դուռը բացվելիս ) պետք է միանար ահազանգման համակարգը, քանզի կխախտվեր մագնիսական դաշտը: Տվյալ դեպքում կողոփտիչները քանդել են դռան մագնիսի հեղյուսներ և մի կողմ քաշել: Արդյունքում , չի խախտվել 2 մագնիսների միջև առկա մագնիսական դաշտը և կողոպտիչները անարգելք մուտք են գործել պահոց: Այդ պահին նրանք լսեցին աշարհում ամենահաճելի ձայնը՝ լռություն:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
TOP 10
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԻՆՉՊԵ՞Ս ԲՌՆՎԵՑԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ
Կողոպուտի հաջորդ օրը ոստիկանությունը ահազանգ է ստացել տեղի բնակչից, ով իր հողատարածքներով շրջելիս մի վայրում աղբակույտ էր հայտնաբերել։ Տղամարդը վստահ էր, որ դա դեռահասների ձեռքի գործն էր, որոնց հետ անընդհատ բանավոր փոխհրաձգություններ էր ունեցել և երեխաները որոշել էին վրեժ լուծել ծերունուց։ Բայց ոստիկաններին մի կարևոր դետալ էր հետաքրքրել՝ տղամարդը նշել էր, որ աղբի մեջ ադամանդե կենտրոնի կնիքով ծրարներ են եղել։
Դեպքի վայր են մեկնել հետախույզները, հավաքել ապացույցներ և սկսել ստուգումներ: Ոստիկանները ադամանդե կենտրոնի մոտակայքում գտնվող խանութից գնված սենդվիչի կտրոն են հայտնաբերել։ Բախտը ժպտացել է իրավապահներին՝ խանութի տեսանյութերից նրանց հաջողվել է բացահայտել սենդվիչը գնողին։ Պարզվեց, որ դա ոչ այլ ոք է, քան Լեոնարդո Նոտարբարտոլոն:
ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ

Գողությունն իրականացրել է պրոֆեսիոնալ գող Լեոնարդո Նոտարբարտոլոյի ( տես լուսանկարը ձախ կողմում ) գլխավորությամբ: Բացի Նոտարբարտոլոյից, թիմը բաղկացած էր առնվազն չորս այլ անդամից, որոնց Նոտարբարտոլոն հարցազրույցների ժամանակ տվել է կեղծանուններ, թեև նա հրաժարվեց նշել, թե յուրաքանչյուր անունն ում է վերաբերվում.
- Սպիդի: Նկարագրվում է որպես խճճված և պարանոյիկ մարդ, նա Նոտարբարտոլոյի վաղեմի ընկերն էր և պատասխանատու էր անտառում աղբը նետելու համար: Ամենայն հավանականությամբ, սա Պիետրո Տավանոյի կեղծանունն է,
- Մոնստր: Նկարագրված է որպես բարձրահասակ, մկանուտ մարդ, նա, ըստ երևույթին, հմուտ կողոպտիչ, էլեկտրիկ, մեխանիկ և վարորդ էր և շատ ուժեղ էր: Ամենայն հավանականությամբ Ֆերդինանդո Ֆինոտտոյի կեղծանունն է,
- Հանճար: Անվտանգության համակարգերի մասնագետ է։ Սա, ամենայն հավանականությամբ, էլեկտրոնիկայի մասնագետ Սայմոնի կեղծանունն է, ով հայտնի է, որ կապ ունի մի շարք կողոպուտների հետ,
- Բանալիների արքա: Տարեց մարդ է և նրան անվանել են աշխարհի լավագույն բանալիների կեղծարարներից մեկը: Նրա իրական ինքնությունը հայտնի չէ, և նա մնում է թիմի միակ անդամը, ով փախել է ոստիկանության ձերբակալությունից:
Նոտարբարտոլոն դատապարտվել է կողոպուտը կազմակերպելու համար։ Ենթադրվում է, որ նա «La Scuola di Torino» ( Թուրինի դպրոց ) իտալացի գողերի հանցախմբի ղեկավարն է, որը կատարել է հանցագործությունը: 2005 թվականին Անտվերպենի վերաքննիչ դատարանի կողմից նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, սակայն 2009 թվականին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Հետաքրքիր փաստ: Լեոնարդո Նոտարբարտոլոն պնդում էր, որ իրենց հանցավոր խումբը մարզվել է ադամանդի կենտրոնից ինսայդերների օգնությամբ ստեղծված պահոցի լայնածավալ կրկնօրինակով:
Շատերին հետաքրքրում է նաև «ԱԿԱՆՋՕՂ ( ԱԿԱՆՋՕՂԵՐ ) ԸՍՏ ՁԵՐ ՍԱՆՐՎԱԾՔԻ / ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԱԿԱՆՋՕՂԵՐ» հոդվածը

Դժվար է ասել երբ է մարդը առաջին անգամ ականջօղ կրել: Դեռևս հնագույն ժամանակներում մարդիկ, ինչպես կանայք, այնպեսլ էլ տղամարդիկ հակում են ունեցել կրել ականջօղեր: Գեղեցիկ սանրվածքը ինքնին կանացի գեղեցկության գրավական է, իսկ ճիշտ համադրված ականջօղերի հետ, այն կհազարապատկի ( x 1 000 ) կանացի գեղեցկությունը։
ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԿՈՂՈՊՈՒՏ
Ինքը՝ Լեոնարդո Նոտարբարտոլոն, հարցաքննության ժամանակ պնդել է, որ իրենց վարձել են ադամանդագործները, ապահովագրական խարդախության նպատակով։ Նրանք պետք է գողանային թանկարժեք իրերը, տային դրանց տերերին, և իրենց վարձող անձիք պետք է ստանային ապահովագրական վճարները։ Ավելին, Նոտարբարտոլոն պնդում էր, որ երբ իրենք մտել են պահոց, այն արդեն մասամբ դատարկ է եղել, և վերցրել են ընդամենը 20 միլիոն արժեքով թանկարժեք իրեր, ոչ ավելին։
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Շինարարական Ընկերությունների Վարկանիշը
Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը

Էջի Ասույթը

Փողի սերը բոլոր չարիքների արմատն է
— Աստվածաշունչ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: