
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, պետք է մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: Այո, մի փոքր քաջություն է պետք անձնական պատմությունը կամ փորձը կիսելու համար: Բայց ձեր հոդվածի հրապարակումից հետո երկար ժամանակ դուք կշարունակեք քաղել ձեր պարգևները:
ԱՀԱ TOP 5 ՊԱՏՃԱՌՆԵՐ, ԹԵ ԻՆՉՈՒ՞ ԳՐԵԼ ՀՈԴՎԱԾ
1 : ԿԱՎԵԼԱՆԱ ՁԵՐ ԱՌՑԱՆՑ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Եթե դուք որևէ ոլորտի մասնագետ եք (բժիշկ, հաշվապահ, ճարտարապետ, մանկավարժ, տնտեսագետ, ինժեներ, օդաչու) կամ փոքր բիզնեսի որևէ այլ տեսակի սեփականատեր, ապա սեփական փորձի մասին մտքեր հրապարակելը հիանալի միջոց է ձեր հեղինակության ավելացման համար:
2 : ԿԴԱՌՆԱՔ ԱՎԵԼԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Ամենայն հավանականությամբ դուք արդեն ունեք որոշակի լսարան: Համոզված եղեք, որ ձեր կողմից գրված հոդվածը առնվազն 25-30 % — ով կավելացնի ձեր լսարանը և նաև վստահությունը ձեր հանդեպ:

3 : ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԵՔ ՁԵՐ ԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Ամենայն հավանականությամբ ձեր պոտենցիալ հաճախորդները կկարդան ձեր հոդվածը և կկարողանան ծանոթանալ ընդգրկված մտքերի հետ անմիջապես հեղինակից:
4 : ԿԱՎԵԼԱՆԱ ՁԵՐ ՀԱՆԴԵՊ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Անշուշտ, ձեր մասնագիտական ոլորտում և (կամ) հանրության շրջանակներում դուք ունեք որոշակի հեղինակություն և վստահություն: Ձեր կողմից գրված մասնագիտական հոդվածի շնորհիվ կբազմապատկվի ձեր հանդեպ առկա վստահության մակարդակը, քանզի հանրությունը կտեղեկանա և կհամոզվի ձեր բարձր մասնագիտական ունակությունների հարցում:
5 : ԿԱՎԵԼԱՆԱՆ ՁԵՐ ՆՈՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ
Գրելով ձեր բիզնես ոլորտին վերաբերվող հոդված ( հոդվածներ ), դուք սպառողներին ավելի մանրամասն կարող եք ներկայացնել ձեր գործունեությունը, ապրանքներն ու ծառայությունները: Դա կնպաստի ձեր վաճառքների ավելացմանը, քանզի ներկա և պոտենցիալ հաճախորդները կլինեն ավելի տեղեկացված և ավելի մոտիվացված, ինչը կհանգեցնի նրանց կողմից գնումներ կատարելուն ( ծառայություններից օգտվելուն ):
ԻՆՉՊԵ՞Ս ՏԵՂԱԴՐԵԼ ՀՈԴՎԱԾ BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔՈՒՄ
Ցանկացած հոդված ավելացնելու համար մենք առաջարկում ենք 3 ( Երեք ) տարբերակ՝
- Ուղարկեք contact@bizratings.online էլեկտրոնային հասցեին ձեր հոդվածը և առաջարկվող նկարները,
- Պարզապես զանգահարեք + 374 93 53 26 14 հեռախոսահամարով,
- Այցելեք «ԱՎԵԼԱՑՐՈՒ ՀՈԴՎԱԾ՝ ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ» էջ և ուղարկեք առաջարկվող հոդվածը:
Էջի Ասույթը

Առաջին սևագիրն այն է, որ դուք ինքներդ ձեզ պատմում եք պատմությունը
— Թերրի Փրաթչեթ ՝ անգլիացի գրող