Ի՞ՆՉ Է ԿՐՈԻԻԶԸ ( CRUISE )
Կրուիզ ( անգլերեն՝ cruise ), բնօրինակ իմաստով՝ նշանակում է ծովային ճանապարհորդություն: Ներկայումս բառի նշանակությունը ընդլայնվել է, տուրիստական ընկերությունները սկսել են առաջարկել, բացի ծովային տուրերից, նաև՝ գետային և զբոսաշրջային կրուիզներ: Ծովային զբոսաշրջության ( կրուիզի ) գաղտնիքը այն է, որ կարևոր է գտնել ինչպես ճիշտ նավ, այնպես էլ ճիշտ նպատակակետ ( ուղություն ): Ստորև ներկայացված է հակիրճ ուղեցույց, որը ձեզ կօգնի պատկերացում կազմել կրուիզի վերաբերյալ, ինչպես նաև ընտրել ձեր պահանջներին համապատասխան կրուիզ:
Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԿՐՈՒԻԶԻ ԺԱՄԱՆԱԿ
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ ( ПОСАДКА ПАССАЖИРОВ )
Երբ դուք ժամանել եք ձեր մեկնման նավահանգիստ՝ ձեր նավարկությունը սկսելու համար՝ տեղի կունենա հետևյալներից մեկն ու մեկը.
- Որոշ դեպքերում ( և դա հազվադեպ է ), զբոսաշրջային ընկերությունը կարող է ներկայացուցիչ ունենալ համապատասխան ժամանման տերմինալում, որի վրա կա ցուցանակ՝ ընկերության անունով և նրանք կօգնեն ձեզ ձեր ուղեբեռի հարցում: Եթե դա այդպես լինի, կտեսնեք, որ որոշ ժամանակ անց ձեր ուղեբեռը ձեր նավախցիկում է:
- Սովորաբար, դուք ստիպված կլինեք ուղեբեռը գցել ուղևորների տերմինալի հատուկ գոտում:
Հիշեցում: Համոզվեք, որ ձեր ամբողջ ուղեբեռի վրա հստակ պատկերված է ձեր նավախցիկի համարը, քանի որ դա վերացնում է ձեր նավախցիկ բեռի առաքման հետ կապված շփոթությունը ( ճամպրուկների պիտակները սովորաբար տրվում են ձեր զբոսաշրջության տոմսով ):
Հիշեք նաև, որ ձեր ուղեբեռը ձեր նավախցիկ հասնելու համար կարող է մի քանի ժամ պահանջվել, ուստի ձեզ հետ պահեք առաջին անհրաժեշտության իրերը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ՁԵՐ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ ԶԲՈՍԱՆԱՎԻ ՎՐԱ
Խորհուրդ է տրվում ուղիղ գնալ ձեր նավախցիկ: Ստուգեք.
- արդյո՞ք այն մաքուր և կոկիկ է,
- արդյո՞ք մահճակալը ըստ պահանջի է,
- կա՞ն սրբիչներ և օճառ:
Շրջագայությունը սկսել ձեր նավախցիկից լավ գաղափար է, քանի որ դա կօգնի ձեզ ծանոթանալ նավի դասավորությանը: Իմացեք, թե որն է զբոսանավի առաջը և հետևը և ինչպես մուտք գործել ձեր նավախցիկ հիմնական սանդուղքներից:
Հաշվի առեք, որ ( հատկապես մեծ զբոսանավերի վրա ) որ ձեր ուղեբեռը ստանալու համար որոշ ժամանակ է հարկավոր, այնպես որ մի նստեք սպասելով ճամպրուկներին: Միգուցե զբոսնեք զբոսանավի վրա կամ եթե քաղցած եք, այցելեք զբոսանավի սրճարաններից որևէ մեկը:
Ինչպե՞ս Մեկնեմ Կրուիզ
( Ճանապարհորդություն Զբոսանավով )
ԾԱՆՈԹԱՑՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԵՏ
2012 թվ-ին Կոստա Կոնկորդիա զբոսանավի ողբերգությունից հետո, ուղևորների անվտանգության վարժանքն այժմ պարտադիր է, նախքան նավը նավարկության նավահանգստից մեկնելը: Բոլոր ուղևորների համար պարտադիր է մասնակցել վարժանքներին և ծանոթանալ անվտանգության կանուններին և խնդրում ենք ուշադրություն դարձնեք այդ գործընթացին, քանի որ դա կարող է պոտենցիալ փրկել ձեր կյանքը արտակարգ իրավիճակների դեպքում:
Նաև հիանալի հնարավորություն է սովորելու, թե ինչպես կարելի է անհրաժեշտության դեպքում ձեր նավախցից արագ հասնել հավաքակայաններ: Մինչև անվտանգության ճեպազրույցից վերադառնաք, ձեր ուղեբեռը արդեն ձեր նավախցիկում կլինի:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ԵՎ Wi -Fi -Ը ԶԲՈՍԱՆԱՎԻ ՎՐԱ
Ինտերնետի ծախսերն ու արագությունը տատանվում են զբոսանավից զբոսանավ: Զբոսաշրջության ընթացքում, հիմնականում ինտերնետ առաջարկվում է ըստ ինտերնետի սպառման:
Բջջային կապի դեպքում, նավահանգստում, ձեզ կտրամադրվի ռոումինգի սակագները՝ ըստ երկրների: Այն իհարկե թանկ է: Հենց նավը հեռանա նավահանգստից, դուք կարող եք կապ հաստատել ձեր հարազատների և մտերիմների հետ:
ԽՄԻՉՔՆԵՐԸ ՆԱՎԻ ՎՐԱ
Առհասարակ, շատ քիչ բաներ են անվճար զբոսանավի վրա ( Եթե դա շքեղ նավարկություն չէ կամ դուք յուրահատուկ փաթեթ չեք գնել ): Շշալցված ջուրը, հավանաբար, կունենա պիտակ, որտեղ նշված կլինի հետևյալը. «Այս շիշը տրամադրված է ձեր հարմարության համար: Եթե այն բացեք, ձեր հաշվից կգանձվի X ( ԻՔՍ ) գումար »: Եթե դուք շատ ջուր եք օգտագործում, որոշ զբասանավեր հաճախ մոտենում են նավահանգիստներին, որտեղ դուք կարող եք անվճար լցնել ջրի շիշը:
Շատերին հետաքրքրում է նաև «ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐ — Ե՞ՐԲ ՄԵԿՆԵԼ ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐԵՐԻ» հոդվածը
Պատրաստվում ե՞ք գնել դեպի Եգիպտոս տուր փաթեթ: Գիզայի բուրգերը, Թագավորների հովիտը և Կարմիր ծովի առատ կենդանական աշխարհը ընդամենը մի կարճ ցուցակ է, թե ինչ է սպասվում Եգիպտոսում ճանապարհորդներին: Որպեսզի ծովափնյա կամ ակտիվ արձակուրդը հաճելի հիշողություններ թողնի, պետք է ճիշտ ընտրել Եգիպտոս այցելության ձևաչափը, ամսաթիվը և վայրը։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված կրուիզների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի կրուիզի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և կրուիզի մասնակցելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ Ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք զբոսաշրջիկներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք կրուիզների կազմակերխիչներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կրուիզ Տուրերի Վարկանիշը
Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը
Էջի Ասույթը
Երբ ես կատակում եմ, սովորաբար ասում եմ ճշմարտությունը
— Մուհամմեդ Ալի՝ ամերիկացի բռնցքամարտիկ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: