ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ( CONSTRUCTION ) ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Շինարարություն նշանակում է ինչ-որ բանի կառուցում: Այն կարող է լինել ցանկացած շենք-շինության կառուցում՝ մայրուղիներ, գրասենյակներ, բոլորովին նոր կինոթատրոններ, նորակառույց բնակելի շենքեր, գազատար և նավթատար խողովակների մոնտաժային շինարարական աշխատանքներ, թունելներ, կամուրջներ և այլմ:
Որքան մեծ է նախագիծը, այնքան ավելի շատ ժամանակ կպահանջվի դրա կառուցման համար, այնպես որ որոշ շինարարություն կարող է տևել մի քանի շաբաթ, իսկ որոշներն էլ կարող են տևել մի քանի տարի: Շենքի կառուցման գործում մեծ աշխատանք է տարվում և կան տարբեր փուլեր:
Ընդհանուր առմամբ, գոյություն ունի շինարարության երեք ոլորտ ՝
- քաղաքացիական շինարարություն,
- ենթակառուցվածքների շինարարություն և
- արդյունաբերական շինարարություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական շինարարությունը բաժանվում է երկու հիմնական խմբերի.
- բնակելի շենքերի շինարարություն,
- ոչ բնակելի շենքերի շինարարություն:
ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Բնակելի շենքերի կառուցապատումը կարող է իրականացվել.
- հողի սեփականատեր հանդիսացող անհատների կողմից,
- նորակառույց բնակարաններ կառուցապատող մասնագիտացված շինարարական ընկերությունների կողմից,
- հանրային կամ սոցիալական բնակարանների մատակարարների կողմից (օրինակ ՝ տեղական ինքնակառավարման մարմինները, բնակարանային միավորումները):
Այն դեպքում, երբ տեղական գոտիավորման կամ պլանավորման քաղաքականությունը թույլ է տալիս, հնարավոր է հանդիպել քաղաքացիական և արդյունաբերական ( առևտրային ) շինությունների համատեղ նախագծում և կառուցում: Օրինակ՝ նորակառույց շենքը կարող է ունենալ առևտրային տարածքներ, որին կից գործում է նաև թխվածքի արտադրամասը և այլն:
ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Կախված շինության տեսակից, ոչ բնակելի շենքերի կառուցումը կարող են իրականացնել մասնավոր և հասարակական մի շարք կազմակերպություններ, ներառյալ.
- տեղական ինքնակառավարման մարմինները,
- կրթական և կրոնական մարմինները, տրանսպորտային ձեռնարկությունները,
- մանրածախ առևտրի կազմակերպիչները,
- հյուրանոցատերերը,
- գույքի մշակողները,
- ֆինանսական հաստատությունները և այլ մասնավոր ընկերություններ: Այս հատվածներում շինարարության մեծ մասն իրականացվում է ընդհանուր կապալառուների կողմից:
Այս սեկտորում ներառվում են հասարակական նշանակության բոլոր ոչ բնակելի շենք-շինությունները, մասնավորապես.
- ստադիոններ,
- թատրոններ,
- հիվանդանոցներ,
- ժամանցի վայրեր և այլն:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ենթակառուցվածքների շինարարությունը ներառում է.
- ճանապարհները,
- կամուրջները,
- ջրանցքները,
- ամբարտակները,
- թունելները,
- օդանավակայանները,
- ջրահեռացման համակարգերը,
- խողովակաշարերը և
- երկաթուղիները:
ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ցանկացած տեսակի շինարարության ընթացքում անհրաժեշտ է խիստ վերահսկողություն գործընթացի նկատմամբ։ Կապալառուն վերահսկողությունն իրականացնում է հետևյալ կերպ.
- շինարարության գործընթացի վերահսկում ( շինարարությունը պետք է իրականացվի հաստատված նախագծին լիովին համապատասխան, գործող ստանդարտները պետք է խստորեն պահպանվեն ),
- ժամանակին կատարել ճշգրտումների և ուղղումների կատարում, եթե նման անհրաժեշտություն առաջանա ( սա վերաբերում է հիմնականում փաստաթղթերին, դրանք չպետք է պարունակեն սխալներ կամ թերություններ )
- շինարարական աշխատանքների ժամանակացույցի վերահսկում ( շինարարության յուրաքանչյուր փուլ պետք է ավարտվի որոշակի ժամկետում, միայն այս կերպ օբյեկտը կարող է ժամանակին շահագործման հանձնվել )
- շինարարությունն իրականացնող անձնակազմի հետ խոհրդատվության անցկացում բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք կարող են ծագել շինարարության իրականացման ընթացքում,
- շինարարական հրապարակ կանոնավոր այցելությունների իրականացում, տեխնոլոգիաների և մեթոդների համապատասխանության վերահսկում,
- ծախսերի մոնիտորինգ ( դրանք պետք է համապատասխանեն նախահաշվում և նախագծային փաստաթղթերում նախատեսված ծախսերին ):
Շատերին հետաքրքրում է նաև «ՊԱՍՏԱՌ — ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ» հոդվածը
Պաստառը տանը կպցնելը մի ամբողջ գիտություն է։ Այն հիանալի տարբերակ է ցանկացած սենյակի դիզայնը վերափոխելու համար, ինչը ձեր բնակարանին կհաղորդի նոր և բարձր տրամադրություն և հաճելի մթնոլորտ: Ամեն ինչ բարդացնում է միայն պաստառի ընտրության գործընթացը …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված շինարարության տեսակների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և շինարարական աշխատանքներ կատարելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը շինարարական ընկերությունների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և համագործակցել լավագույն շինարարական ընկերությունների հետ,
- միաժամանակ կօգնեք շինարարական ընկերություններին վերացնել ծառայությունների առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Շինարարական Ընկերությունների Վարկանիշը
Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը
Էջի Ասույթը
Այն, ինչ մենք կառուցում ենք, որոշում է, թե ով ենք մենք և ինչ կդառնանք
— Ուինսթոն Չերչիլ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: