Ի՞նչ Է Ռուլետկան
Ռուլետկան պարզ, բայց հուզիչ խաղ է, որի միջոցով կարող եք շահել մեծ գումարներ: Ներկայումս, շահում ստանալու համար, պետք չէ խաղատուն գնալ, քանզի դուք կարող եք խաղալ և գումար վաստակել նաև առցանց կազինոներում ( խաղատներում ): Ռուլետկա խաղի կանոնները պարզ են, բայց հիմնական նրբությունները արժե հասկանալ, որպեսզի հաղթելու հավանականությունը մեծանա և առաջին հերթին պետք է ուսումնասիրեք գործողությունների ալգորիթմը:
Խաղը Ներառում է Հետևյալ Քայլերը
- Խաղացողը ընտրում է որոշակի անվանական ( նոմինալ ) արժեքի ֆիշկա,
- Այնուհետև պետք է կատարել խաղադրույքը,
- Կռուպյեն գնդակը գցում է ռուլետկայի մեջ և պտտում այն,
- Գնդակը կանգ է առնում ռուլետկայի որոշակի գույնով և համարով հատվածում,
- Հաղթելու դեպքում գումարը վճարվում է ըստ վճարման աղյուսակի,
- Խաղացողը նույն կերպ կատարում է հաջորդ խաղադրույքները:
Ռուլետկայի ալգորիթմը բավականին պարզ է, բայց կան բազմաթիվ նրբություններ: Հաղթելու հնարավորությունները մեծացնելու համար խաղացողը պետք է հասկանա ֆիշկաները, դրանց անվանական արժեքները, ինչպես նաև խաղադրույքների տեսակները:
Ռուլետկայի Խաղադրույքները, Տեսակները ( Ենթատեսակները )
Նախքան ֆիշկաները տեղադրելը, ուշադրություն դարձրեք խաղադաշտին, որը նախագծված է ցանցի ( աղյուսակի ) տեսքով: Կան տարբեր թվերով ( 0 -ից 36 -ը ) և գույներով ( սև և կարմիր ) դաշտեր: Բացի այդ, ցանցից դուրս կան հատվածներ` կատեգորիաներ:
Խաղում կարող եք կատարել տարբեր տեսակի խաղադրույքներ: Դրանք բաժանված են ներքին ( հիմնական դաշտեր ) և արտաքին ( ընդհանրացված խմբեր ): Անվանումները այդպես են, որովհետև թվերը ցանցի ներսում են, իսկ կատեգորիաները` դրսում:
Ներքին Խաղադրույքներ
Ներքին խաղադրույքների հիմնական առանձնահատկությունն այն է, որ խաղացողը խաղադրույք է կատարում որոշակի թվերի վրա: Այս դեպքում պարտադիր չէ խաղադրույք կատարել միայն մեկ թվի վրա: Ընդհանուր առմամբ, ռուլետկայի կանոններում կան 6 տեսակի ներքին խաղադրույքներ: Նրանք տարբերվում են շահումների տարբեր գործակիցներով և տարբեր վճարումներով` ըստ աղյուսակի:
Ներքին խաղադրույքի տեսակներն են.
- ԹԻՎ 1 — Այս խաղադրույքը «STRAIGHT» ամենառիսկային տեսակն է, որը, սակայն, կարող է մեծ շահումներ բերել: Խաղադրույք կատարելու համար խաղացողը իր հայեցողությամբ ընտրում է խաղադաշտի որոշակի համար և դաշտի կենտրոնում տեղադրում որոշակի անվանական արժեքով ֆիշկա ( տես նկ. թիվ 1 ): Եթե ռուլետկայի անիվի պտույտի արդյունքում գնդակը կանգ է առնում ընտրված թվի վրա, շահում է:
- ԹԻՎ 2 — Այս խաղադրույքը կոչվում է նաև «SPLIT»: Խաղացողը կարող է կրկնապատկել իր հնարավորությունները և ֆիշկան տեղադրել միանգամից երկու թվերի միջև ( տես նկ. թիվ 2 ): Նրանցից յուրաքանչյուրը հաղթանակ կբերի, եթե գնդակը կանգ առնի համապատասխան թվի վրա: Պարտադիր չէ, որ դրանք իրար հաջորդող թվեր լինեն: Եթե դուք ուսումնասիրեք խաղադաշտը, կտեսնեք, որ այս խաղադրույքը կարելի է կատարել, օրինակ՝ 26 և 27 թվերի, ինչպես նաև 32 և 35 համարների վրա:
- ԹԻՎ 3 — Մեկ այլ տեսակ «STREET» անունով: Ընտրելով այս տեսակի ներքին խաղադրույքները, կարող եք միանգամից երեք համարի վրա խաղադրույք կատարել: Դա անելու համար տեղադրեք ֆիշկան լայնակի շարքի սկզբում ( տես նկ. թիվ 3 ): Այսպիսով, ընտրված թվերից որևէ մեկը շահող կլինի խաղացողի համար, ինչն էլ ավելի է մեծացնում խաղը շահելու հավանականությունը:
- ԹԻՎ 4 — «CORNER»: Ֆիշկան ծածկում է միանգամից չորս թիվ: Այս խաղադրույքը կոչվում է «CORNER», քանի որ այն տեղադրված է բոլոր ընտրված թվերի խաչմերուկում, այսինքն` յուրաքանչյուրի անկյունում ( տես նկ. թիվ 4 ):
- ԹԻՎ 5 — Լայնակի շարք + «ZERO»: Այս խաղադրույքը կարող է կատարվել ամերիկյան ռուլետկայում, որտեղ խաղային հատվածն ունի «0» դաշտը: Հաղթելու հավանականությունը 4 է 33 -ի դիմաց: Հաղթելու դեպքում վճարվում է 8: 1 հարաբերակցությամբ: Ֆիշկան տեղադրվում է ինչպես ցուցադրված է նկարում՝ թիվ 5:
- ԹԻՎ 6 : Խաղացողը ֆիշկան տեղադրում է խաղադաշտի երկու հորիզոնական դաշտերի ընդհանուր գծի եզրին ( տես նկ. թիվ 6 ): Այս համադրությամբ հաղթելու հավանականությունը մեծ է, չնայած որ վճարումները ավելի ցածր են՝ համեմատած ռիսկային մյուս տարբերակների:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Արտաքին Խաղադրույքներ
Դուք կարող եք ֆիշկան տեղադրել ոչ միայն թվերի վրա: Կարող եք նաև ընտրել.
- թվերի խումբ,
- դրանց տեսակը կամ
- գույնը:
Նման խաղադրույքները կոչվում են արտաքին խաղադրույքներ: Նրանք այդպես են կոչվում, քանի որ դրանք չեն ընդգրկում կոնկրետ թվեր, այլ՝ դրանց ամբողջականությունը ( խումբը ): Ֆիշկաները տեղադրվում են խաղադաշտից դուրս հատվածներում: Ընդհանուր առմամբ, 5 տարբերակ կա, որոնց վրա կարող եք խաղադրույք կատարել.
- ԹԻՎ-1՝ ( Dozen՝ Տասնյակ): Ընդհանուր առմամբ, խաղադաշտում կա 36 թիվ, որոնք կարելի է բաժանել երեք հավասար խմբերի: Խաղացողը կարող է ֆիշկա տեղադրել միանգամից տասներկու թվերի վրա.
- 1-12,
- 13-24 կամ
- 25-36: Այսպիսով, դուք կարող եք խաղադրույք կատարել միանգամից թվերի մեկ երրորդի վրա, ինչը մեծացնում է հաղթելու հավանականությունը և ավելացնում խաղադրույքի գումարը:
- Թիվ-2՝ Սյունակ: Խաղադաշտը նման է ցանցի՝ բաժանված
- 3 երկայնական գծերի ՝
- 12 լայնական գծերով: Ինչպես և նախորդ տեսակը, այս խաղադրույքն ընդգրկում է հնարավոր թվերի մեկ երրորդը: Խաղացողը կարող է տեղադրել սյուներից մեկում: Ընտրված երկայնական սյունակի ցանկացած թիվ կշահի եթե գնդակը կանգնի այդ թվերից մեկի վրա,
- Թիվ 3՝ Գույն: Ռուլետկայում առաջնային գույները սևն ու կարմիրն են: Ռուլետկայում բոլոր թվերը նույնպես նշված են դրանցից մեկով: Սա հիանալի խաղադրույք է սկսնակների համար և չի պահանջում ուսուցման ռազմավարություններ: Քանի որ կա ընդամենը երկու տարբերակ, հաղթելու հավանականությունը շատ մեծ է:
- Թիվ 4՝ Զույգ կամ Կենտ: Պարզ մեթոդ՝ ընդամենը երկու տարբերակով՝ զույգ և կենտ թվեր: Առաջին դեպքում խաղացողն ընտրում օրինակ է 8, 12, 24 կամ այլ թվեր, որոնք բաժանվում են երկուսի: Երկրորդ տարբերակը ենթադրում է խաղադրույք 7, 11, 17 կամ այլ թվեր: Ֆիշկան տեղադրվում է զույգ կամ կենտ դաշտերից մեկում:
- Թիվ 5՝ Ավել կամ Պակաս: Դուք կարող եք հաղթել մեծ հավանականությամբ, ինչպես կարմիր ( սև կամ զույգ ու կենտ ) խաղադրույքների դեպքում: Խաղադրույքը բաժանված է երկու մասի՝ մինչև 18 և բարձր: Ֆիշկան տեղադրվում է համապատասխան դաշտում` հիմնական ցանցից դուրս:
Արտաքին խաղադրույքները թույլ են տալիս մեկ ֆիշկայով ծածկել դաշտի կեսը կամ մեկ երրորդը: Դրա պատճառով հաղթելու շանսերն ավելի մեծ են, քան ներքինը ընտրելը: Հաշվի առնելով հաղթելու հնարավորությունը՝ այս տարբերակը հարմար է այն խաղացողների համար, ովքեր առաջին անգամ են փորձում ռուլետկա խաղալ:
ACER ՆՈԹԲՈՒՔ
LENOVO ՆՈԹԲՈՒՔ
HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
Վճարումներ
Շահումները վճարվում են համաձայն աղյուսակի: Ռուլետկայում վճարումների չափը ուղղակիորեն կախված է խաղացողի խաղադրույքից: Ստորև ներկայացված է աղյուսակը:
Խաղադրույք | Տեսակ | Քանակ | Վճարում |
---|---|---|---|
1 թիվ | Ներքին | 1 | 35 x 1 |
2 թիվ | Ներքին | 2 | 17 x 1 |
3 թիվ | Ներքին | 3 | 17 x 1 |
4 թիվ | Ներքին | 4 | 17 x 1 |
5 թիվ | Ներքին | 5 | 17 x 1 |
6 թիվ | Ներքին | 6 | 17 x 1 |
Dozen` Դյուժին | Արտաքին | 12 | 17 x 1 |
Սյունակ | Արտաքին | 12 | 17 x 1 |
Գույն | Արտաքին | 18 | 17 x 1 |
Զույգ / Կենտ | Արտաքին | 18 | 17 x 1 |
Մեծ / Փոքր | Արտաքին | 18 | 17 x 1 |
Ի՞նչ Խաղադրույք Կատարել
Եթե դուք չունեք բավարար գումար, ապա ավելի լավ է խաղադրույք կատարել թվերի տեսակի ( զույգ կամ կենտ ), գույնի ( կարմիր կամ սև ) վրա: Ձեր տրամադրության տակ շա՞տ գումար կա, SPLIT կամ CORNER խաղադրույքների ընտրությունը կօգնի ձեզ զգալիորեն ավելացնել ձեր միջոցները:
Սկսնակ խաղացողների համար ավելի հարմար է սովորել, թե ինչպես խաղալ ռուլետկա արտաքին խաղադրույքների միջոցով: Վճարումները համեմատաբար փոքր են, բայց հաղթելու համար մեծ հաջողություն պետք չէ: Գործակիցները 30-50% են, այնպես որ հաղթանակը գրեթե երաշխավորված է: Արտաքին խաղադրույքները թույլ են տալիս մտնել ավելի լուրջ խաղի մեջ և հասկանալ, թե ինչպես է աշխատում ռուլետկան:
Կասկածի դեպքում խաղացողները կարող են իրենց ուժերը փորձել օնլայն ցուցադրական ռեժիմում: Առցանց խաղերի հիմնական առավելությունը անվճար փորձնական ձևաչափն է: Ցուցադրական ռեժիմում ռուլետկա խաղալիս ավելի հեշտ է հասկանալ, թե որ խաղադրույքն է ավելի լավ ընտրել իրական խաղում:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Խաղատների Վարկանիշը
Հյուրանոցների Վարկանիշը
Էջի Ասույթը
Եթե հիվանդը ցանկանում է ապրել, բժիշկներն անզոր են
— Ֆաինա Ռանևսկայա՝ ռուս դերասանուհի