ՆԱԽԱԲԱՆ
Վերջին տարիներին լայն տարածում է գտել այնպիսի կոսմետիկ պրոցեդուրա, ինչպիսին բոտուլինոթերապիան է։ Ամբողջ աշխարհում կանայք ձգտում են լինել ինքնավստահ և միևնույն ժամանակ ունենալ երիտասարդ ու խնամված տեսք։ Նրանք ցանկանում են որքան հնարավոր է երկար ունենալ հարթ դեմք և «կարապի պարանոց»՝ առանց կնճիռների։
Բոտոքսն օգնում է ակնթարթային արդյունքի հասնել առանց վիրահատության։ Մի կողմից այն շատ տարածված է էսթետիկ բժշկության մեջ՝ շնորհիվ իր հասանելիության ու արդյունավետության, իսկ մյուս կողմից՝ ամեն տարի դրա մասին շատ հակասական տեղեկություններ են հայտնվում։ Այս հոդվածում մենք կփորձենք պարզել, թե որն է ճիշտ, իսկ ինչը՝ հորինվածք:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ ԲՈՏՈՔՍԸ
Բոտոքսը դեղերի ընդհանրացված անվանումն է, որոնք օգտագործվում են միմիկական կնճիռները և հիպերհիդրոզը ( ավելորդ քրտնարտադրությունը ) շտկելու համար: Դրա ակտիվ բաղադրիչը բոտուլինի տոքսինն է A տիպի: Իրականում այն բնական սպիտակուց է, որն օգնում է թուլացնել և չեզոքացնել գերակտիվ մկանները, որոնք առաջացնում են կնճիռներ:
Օգտակար է իմանալ
Իր ցածր մոլեկուլային քաշի պատճառով այն գործում է միայն թիրախային մկանների վրա՝ չտարածվելով հարևանների վրա։ Այսպիսով, պացիենտի դեմքն ազատվում է կնճիռներից, մինչդեռ դեմքի արտահայտությունը պահպանվում է։
ԲԱՑԻ ԿՆՃԻՌՆԵՐԸ ՀԱՐԹԵՑՆԵԼՈՒՑ, Ի՞ՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԲՈՏՈՔՍԸ
Բոտուլինոթերապիան հարմար է դեմքի տարբեր հատվածների համար։ Ամենից հաճախ դրա օգնությամբ շտկում են ճակատը, քթի կամուրջը, աչքերի շուրջը, ծնոտը։
- Բարձրացնում է բերանի անկյունները: Դեղամիջոցի փոքր քանակի ներարկում մկանների մեջ, որոնք բարձրացնում են բերանի անկյունները և հանգստացնում դրանք: Սա դեմքին ավելի երիտասարդ և հանգիստ տեսք է հաղորդում,
- Շտկում է «լնդային ժպիտը» ( երբ ժպիտի ժամանակ լնդերը երևում են ): Այս դեպքում կարելի է ներարկումներ անել, որոնք կհանգստացնեն շրթունքների բարձրացնող մկանները, իսկ լնդերը որոշ ժամանակով չեն երևա,
- Թուլացնում է ծամող մկանները: Երբեմն հիվանդների մոտ ծամող մկանները գտնվում են հիպերտոնիկության մեջ։ Ներարկումից հետո մկանները թուլանում են, իսկ դեմքը դառնում է ավելի ներդաշնակ,
- Ազատում է հիպերհիդրոզից ( ավելորդ քրտնարտադրություն ): Դրա համար տոկսինը ներարկվում է թևատակերին, ափերին ու ոտքերին:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԲՈՏՈՔՍԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Արագ ազդեցությունը: Արդյունքը նկատելի է մեկ շաբաթվա ընթացքում,
- այն բավականին անվտանգ է, քանի որ այն օգտագործվում է շատ փոքր չափաբաժիններով,
- պահպանում է մկանների շարժունակությունը։ Բայց կարևոր է, որ պրոցեդուրան կատարի մասնագետը, և հաջորդ ներարկումն արվի ոչ շուտ, քան 3 ամիս հետո, երբ դեղամիջոցն արդեն լուծվել է,
- բոտոքսից հետո դեմքը չի թուլանում։ Այն վերադառնում է իր տարիքին համապատասխան դիրքին,
- պրոցեդուրան անցավ է, քանի որ այն իրականացվում է միջմկանային ճանապարհով և համեմատելի է մոծակի խայթոցի հետ,
- օգնում է վերափոխել դեմքի ուրվագծերն ու դիմագծերը։ Օրինակ՝ երբ դեղը ներարկվում է հոնքերի հատվածում, տեսքը զգալիորեն բացվում է՝ դառնալով ավելի արտահայտիչ։ Բոտոքսի օգնությամբ դուք կարող եք հասնել դեմքի համաչափության,
- երկար ժամանակ չի պահանջում: Ամբողջ պրոցեդուրան տևում է միջինը 10 րոպեից ոչ ավել՝ կախված աշխատանքի ծավալից,
- դեղը մատչելի է։ Գործընթացի արժեքը նույնպես կախված է կլինիկայից և կատարված ներարկումների քանակից,
- դեղորայքային արտադրանք է։ Կարող է օգտագործվել մկանային սպազմի բուժման համար։
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կարճ գործողությունը բոտոքսի հիմնական թերությունն է։ Մոտ 6 ամիս անց պրոցեդուրաների ազդեցությունն անհետանում է և ամեն ինչ, այդ թվում՝ կնճիռները, վերադառնում են իրենց տեղը,
- շատ կոսմետոլոգների ոչ պրոֆեսիոնալիզմը: Ներկայումս կան հազարավոր ոչ համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ և բժիշկներ, որոնք կարող են լրջորեն վնասել ձեր առողջությանը,
- ունի հակացուցումներ: Դրանք մոտավորապես նույնն են, ինչ մյուս կոսմետիկ պրոցեդուրաների դեպքում։
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10 ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
«+ ԸՆՏՐԵԼ» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և ԱՎԵԼԱՑՐԵՔ ձեր հաճախորդների քանակը: Իմանալ ինչպես …
ԲՈՏՈՔՍԸ ՈՒՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Չնայած մեծ պահանջարկին, բոտուլինոթերապիան հարմար չէ բոլորի համար: Նախքան ներարկում կատարելը, դուք պետք է ուշադիր ուսումնասիրեք բոլոր հակացուցումները և բացառեք դրանց առկայությունը:
Ընթացակարգի սահմանափակումներն են.
- կրծքով կերակրելու ժամանակահատվածը ,
- իմունային և ալերգիկ ռեակցիաներ,
- գերզգայունություն դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ,
- վարակիչ հիվանդությունների սուր փուլ և քրոնիկ հիվանդությունների սրացում,
- բորբոքում ներարկման տեղում,
- կարճատեսության բարձր աստիճան ( ըստ ակնաբույժի եզրակացության ),
- հակաբիոտիկների և դեղամիջոցների ընդունում, որոնք մեծացնում են կալցիումի ներբջջային կոնցենտրացիան,
- հղիություն և լակտացիա,
- վերին և ստորին կոպերում արտահայտված ճողվածք ( грыжа ),
- բարձր ջերմություն:
Ցանկացած էսթետիկ պրոցեդուրա իրականացնելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել փորձառու մասնագետի հետ։
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Բոտուլինի տոքսինով ներարկումներից հետո կարևոր է հետևել մի քանի կանոնների.
- մի քանի ժամ հորիզոնական դիրք ընդունել չի կարելի,
- շաբաթվա ընթացքում խորհուրդ չի տրվում այցելել լոգարաններ, սոլյարիներ, լողավազաններ,
- մի քանի օր ավելի լավ է բացառել հոգնեցնող մարզումները,
- պետք է դադարեցնել ալկոհոլի օգտագործումը միջինը մեկ շաբաթով։
Բոտոքսը լայնորեն կիրառվում է ավելի քան 20 տարի։ Այն թույլատրվում է կոսմետիկ նպատակներով՝ 18-ից 65 տարեկան անձանց։ Եթե դուք արդեն ունեք կնճիռներ, ապա այն լավագույն լուծումներից մեկն է։
Շատերին հետաքրքրում է նաև «ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ ԹԵ՞ ՊԼԱԶՄՈԹԵՐԱՊԻԱ — Ո՞ՐՆ ԸՆՏՐԵԼ» հոդվածը
Ժամանակակից կոսմետոլոգիան հաճախորդներին առաջարկում է երկու տեսակի բարձր արդյունավետ պրոցեդուրաներ՝ պլազմոթերապիա և մեզոթերապիա։ Երկու դեպքում էլ խոսքը ներարկման տեխնիկայի մասին է, երբ մարդու մաշկի տակ ներարկվում են …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված բոտոքսի վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի բոտոքս ներարկումների ծառայության ( էսթետիկ կենտրոնի ) ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և բոտոքս ծառայություն ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք էսթետիկ և կոսմետելոգիական կենտրոններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Ատամնաբուժարանների Վարկանիշը
Կլինիկաների Վարկանիշը
Էջի Ասույթը
Երջանկությունը պատրաստի մի բան չէ։ Դա գալիս է ձեր իսկ գործողություններից
— Դալայ Լամա ՝ Տիբեթի Գելուգպա դպրոցի ( հիմնադրված 1391 թվ-ին ) հոգևոր առաջնորդ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: