
ՆԱԽԱԲԱՆ
Վերջին մի քանի տարիների ընթացքում հիփոթեքի տոկոսադրույքների էական տարբերություների շնորհիվ, որոշ հիփոթեք ստացած քաղաքացիների մոտ հարց է առաջանում, թե արդյո՞ք վերաֆինանսավորումը լավ գաղափար է: Շատերն են ցանկություն հայտնում օգտվել բնակարանի հիփոթեքի վերաֆինանսավորման հնարավորությունից, և այդպես էլ արել են վերջին տարիներին, բարենպաստ տոկոսադրույքներ ստանալու նպատակով։ Կան մի քանի կարևոր հարցեր, որոնք դուք պետք է ինքներդ ձեզ հարցնեք, երբ քննարկում եք անշարժ գույքի վերաֆինանսավորման խնդիրները:
ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ՆԵՐԿԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Եթե քննարկում եք Ձեր հիպոթեքի վերաֆինանսավորման հարցերը, ապա կարևոր է ուսումնասիրել և իմանալ ներկա ֆինանսական իրավիճակը։ Այն ներառում է բոլոր այն գործոնները, որոնք նշանակալի դեր են խաղում առկա և նոր հիպոթեքի վարկային պայմանների վրա։ Կարևոր է հաշվի առնել
- Ընթացիկ հիփոթեքի մնացած ժամկետը,
- Նոր ( վերաֆինանսավորվող ) հիփոթեքի և ընթացիկ հիփոթեքի տոկոսադրույքների տարբերությունը,
- Վերաֆինանսավորման համար կատարվող ծախսերը,
- Ձեր հիփոթեքային կազմակերպության հետ բարի դրացիական կապերը:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ( ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ )

Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Մրցակցությունը կարող է ի վերջո օգնել ավելի ցածր տոկոսադրույք ապահովել երկարաժամկետ հեռանկարում, որը պետք է ծառայի որպես խթանիչ մի շարք տարբեր վարկատուների հետ բանակցություններ վարելիս:
ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ
Հիփոթեքը փոփոխելու համար միշտ վճարներ կան, որոնք երբեմն ընդգրկված են ձեր նոր հիփոթեքի արժեքի մեջ: Այդպիսի վճարներ կարող են հանդիսանալ.
- Անշարժ գույքի գնահատումը,
- Բնակարանի ապահովագությունը,
- Մի շարք բանկային ծախսեր և այլն:
Եթե ձեր նոր տոկոսադրույքի և գործող հիփոթեքային տոկոսադրույքի տարբերությունը չնչին է, ապա հնարավոր է վերաֆինանսավորումը չհամապատասխանի ձեր ժամանակին, ջանքերին և սպասումներին: Կախված տոկոսադրույքների մեծությունից, հաշվարկեք և համեմատեք ձեր օգուտներն ու վնասները, որից հետո միայն կայացրեք հիփոթեքի վերաֆինանսավորման մասին վերջնական որոշում:
Ծախսերի գործոնը շատ կարևոր գործոններից մեկն է բնակարանի հիփոթեքի վերաֆինանսավորման հարցում:

Ցածր տոկոսադրույքով ձեր բնակարանի ( տան ) հիպոթեքի վերաֆինանսավորելը, երկարաժամկետ վճարման պարտավորությունների ասպեկտում, կարող է մեծ օգուտներ բերել ձեզ։ Այնուամենայնիվ, նախքան վերաֆինանսավորման դիմում ներկայացնելը, օգտակար կլինի քննարկել թվարկված հարցադրումները:
Որոշ ժամանակ տրամադրելով, մտածեք նշված կետերի մասին, նախքան բնակարանի հիփոթեքի վերաֆինանսավորման ամբողջական որոշում կայացնելը։
ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝ ՈՐՏԵ՞Ղ ԴԻՄԵԼ

TOP 10 ԲԱՆԿԵՐ

TOP 10 ՈՒՎԿ — ՆԵՐ
Շատերին հետաքրքրում է նաև «ՀԻՓՈԹԵՔ / ՀԻՓՈԹԵՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ» հոդվածը

Անշուշտ, հիփոթեք ստանալու գործընթացը ուղեկցվում է մի շարք ֆինանսական, իրավաբանական տերմինների և փաստաթղթերի ուղեկցությամբ, ուստի վարկառուների կողմից որոշ իրավական և ֆինանսական գիտելիքների իմացությունը պարզապես անհրաժեշտություն է նախքան հիպոթեքային վարկ ստանալու դիմումի ներկայացնելը, բնականաբար վարկառուները ընտրում են իրենց համար մատչելի և իրենց ֆինանսական հոսքերին …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Անշարժ գույքի հիպոթեքի վերաֆինանսավորման հարցը քննելիս վարկառուները պետք է մշտապես ուշադրություն դարձնեն վերաֆինանսավորվող հիփոթեքի տոկոսադրույքին և վերաֆինանսավորման ժամկետին և կատարեն համապատասխան հաշվարկները:
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված հիփոթեքի վերաֆինանսավորման վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և վերաֆինանսավորման գործարքից հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ`

Բանկերի Վարկանիշը
Հաշվապահական Կազմակերպությունների Վարկանիշը

Էջի Ասույթը

Եթե դուք չեք կարող մեծ գործեր անել, արեք բարձրակարգ և որոակյալ փոքր գործեր
— Նապոլեոն Հիլ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ( ԱՐԵՎԱՅԻՆ ՊԱՆԵԼՆԵՐ, ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ) / ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՈՒՏԸ ԵՎ ՎՆԱՍԸ
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ( ՖԻՆԱՆՍԻՍՏ ) / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԵՎ ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ / ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԱՎԱՌՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ / ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ 5 ՄԵԹՈԴՆԵՐ / Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ )
- ՖԻՆԱՆՍԻՍՏ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: