
ՆԱԽԱԲԱՆ
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի Բնակարան» Ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2010 թվ.-ի թիվ 98-Ն որոշման համաձայն երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան, անշարժ գույք գնել նույն որոշման պայմաններին համապատասխան:
2019 թվ.-ի ընթացքում համաձայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի Բնակարան» ծրագրի երիտասարդ ընտանիքի կողմից Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում երկրորդային շուկայից ( ոչ անմիջապես կառուցապատողից ) ձեռք բերվող բնակարանի ( բնակելի տան ) արժեքի առավելագույն չափ է ընդունվել 25.000.000 դրամը, իսկ առաջնային շուկայից ( անմիջապես կառուցապատողից ) ձեռք բերվող բնակարանի ( բնակելի տան ) արժեքի առավելագույն չափ է ընդունվել 30.000.000 դրամը:»
Համաձայն նույն՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի Բնակարան» Ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2010 թվ.-ի թիվ 98-Ն որոշման թե´ Երևանի, թե´ մարզերի համար կանխավճարը կազմելու է
- բնակարանի արժեքի առնվազն 30 տոկոսը՝ երկրորդային շուկայից ( ոչ անմիջապես կառուցապատողից ) ձեռք բերվող բնակարանի դեպքում,
- առաջնային շուկայից ( ամիջապես կառուցապատողից ) ձեռք բրվող բնակարանի դեպքում՝ բնակարանի արժեքի առնվազն 20 տոկոսը:
ՈՐՔԱ՞Ն ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳԻՆԸ
Համաձայն նույն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի Բնակարան» Ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2010 թվ.-ի թիվ 98-Ն որոշման.
ա/ երկրորդային շուկայից ( ոչ անմիջապես կառուցապատողից ) ձեռք բերվող բնակարանի գինը Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը,
բ/ առաջնային շուկայից ( անմիջապես կառուցապատողից ) ձեռք բերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը:
Վերլուծելով վերևում արձանագրված տեղեկատվությունը պարզենք, թե որքա՞ն հիփոթեքի վարկային գումար կարող եք ստանալ: Եթե պայմանական ընդունենք, որ ձեռքբերվող բնակարանի արժեքը առավելագույնն է, ապա կաստացվի.
ա) 17,5 միլոն ՀՀ դրամ
բ) 20,0 միլիոն ՀՀ դրամ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օրենքից կատարված մեջբերումները և հղումները վերաբերվում են առ 01,02,2023 թվ-ի դրությամբ գործող օրենսդրությանը:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

Կյանքը կարելի է հասկանալ միայն հետընթաց, բայց այն պետք է ապրել առաջընթաց
— Սորեն Կիերկեգաարդ՝ դանիացի փիլիսոփա, գրող
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ