BIZRATINGS-Ը ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

ԱՌԱԿ - ԱՌԱԿՆԵՐ


ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՁԵԶ ՕԳՆԵԼ


Երբ խոսքը գնում է անկախ 3-րդ կողմ հանդիսացող կարծիք հավաքագրող կայքերի մասին, ինչպիսին www.BizRatings.online կայքն է, ապա մենք խոսում ենք այնպիսի կայքի մասին, որը հանդիսանում է կամուրջ բիզնեսի և հաճախորդի միջև և որտեղ հաճախորդներն ( սպառողներն ) ազատ են իրենց կարծիքը արտահայտելու հարցում և միևնույն ժամանակ հաճախորդները այդպիսի կայքերից բիզնեսի կամ ապրանքանիշի մասին պարզապես ավելի շատ տեղեկատվություն են ստանում:

Իհարկե, համացանցում դուք կարող եք մանրամասն ծանոթանալ 3-րդ կողմ հանդիսացող և հաճախորդներից կարծիք հավաքագրող անկախ կայքերի մասին, տեղեկացվել դրանց նշանակությանը և դերին, սակայն ժամանակ խնայելու նպատակով առաջարկում ենք դիտել թվերը, որոնք ասում են գրեթե ամեն ինչ.

  • Հաճախորդների ( սպառողների ) ավելի քան 88 % տոկոսը ընթերցում են կարծիքներ և գնումներ կատարելիս և ծառայություններից օգտվելիս հաշվի են առնում դրանք,
  • Հաճախորդների ավելի քան 85 % -ը վստահում է անկախ և 3-րդ կողմ հանդիսացող և կարծիքներ հավաքագրող կայքերին, ինչպիսին BizRatings.online ( BR ) կայքն է և բազմաթիվ պատճառներ կան այդ վստահությունը հիմնավորելու համար: Սոցիալական ցանցերում կամ բիզնես կայքերում հավաքագրված կարծիքները վստահություն ՉԵՆ ներշնչում, քանի որ ընկերությունները.
    • ընտրողական մոտեցում են ցուցաբերում կարծիքներին՝ հեռացնում են բացասական կարծիքները և ցուցադրում միայն դրական կարծիքները, ինչը հնարավոր ՉԷ BizRatings.online ( BR ) կայքում,
    • BizRatings.online ( BR ) արտացոլում է կարծիքների և վարկանիշի իրական պատկերը,
    • BizRatings.online ( BR )-ը ունի և ցուցադրում է ազնվության բարձր մակարդակ,
    • BizRatings.online ( BR ) -ի գործունեությունը ուղված է հաճախորդների իրավունքների պաշտպանությանը և նրանց ձայնը լսելի դարձնելուն,
  • Ձեր բրենդի հեղինակությունը կաճի ավելի քան 70% -ով,
  • Նմանատիպ կայքերը, այդ թվում BizRatings.online ( BR ) -ը, մասնագիտացված են ճշգրիտ ( բաց և փակ ) հարցերի միջոցով հաճախորդներից ստանալ ճշգրիտ պատասխաններ, ինչը ձեզ թույլ կտա վերլուծել ձեր բիզնեսի թերությունները, շտկել դրանք և ավելացնել վաճառքի ծավալները:


ԻՆՉՈՒ՞ Է BIZRATINGS ( BR ) ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ

Շատ բիզնեսներ սովորաբար գերագնահատում են իրենց ապրանքանիշը և բիզնեսի հեղինակությունը և իրենց կարծիքով իրենց բիզնեսը հեղինակություն է վայելում հաճախորդների մոտ և հանրության մեջ:

Ունենալով հաճախորդների և վաճառքի որոշակի մակարդակ, ընկերությունները հաճախ բավարարվում են ձեռքբերումներով և մոռանում հաճախորդների կարծիքները ( արձագանքները ), անտեսում դժգոհ հաճախարդներին, որի արդյունքում

  • կանգնեցնում են բիզնեսի աճը,
  • կորցնում են հեղինակությունը,
  • նվազում են իրացման ծավալները:
ՋԵՖ ԲԵԶՈՍ  Amazon-ի ՀԻՄՆԱԴԻՐ

Ի՞ՆՉ ԿՍՏԱՆԱՄ BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔՈՒՄ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՎ

Բացահայտումներ Ձեր Բիզնեսի Մասին

ԿԱՐԾԻՔՆԵՐ

Իհարկե, դուք կարող եք ինքնուրույն վերլուծել ձեր բիզնեսը և հասնել որոշակի հաջողությունների: Սակայն, BizRatings.online ( BR ) -ի հետ դուք այն կանեք ավելի արագ և արհեստավարժ:

Միջազգային փորձը ցույցը է տալիս, որ հաճախորդները, բացի այն, որ ավելի շատ են վստահում նմանատիպ կայքերին, նաև՝ ավելի անկեղծ են իրենց կարծիքները արտահայտելիս, ինչն էլ հանգեցնում է ընկերությունների վարկանիշի իրական պատկերի ձևավորմանը:

Դուք կբացահայտեք բավականին նոր կարծիքներ ձեր մասին, ինչը չեք հանդիպի այլ հարթակներում:

Ձեր Բարձր Վարկանիշի Մասին Կտեղեկացվեն Բոլորը

Պարտադիր չէ, որ համացանցից օգտվողները անպայման այցելեն ձեր բրենդային էջը, որպեսզի տեսնեն ձեր բարձր հեղինակությունը: Ձեր վարկանիշը մենք կցուցադրենք նաև որոնողական համակարգերում, այնպես որ ձեր հեղինակության մասին կիմանան բոլորը, ինչը էապես կավելացնի ձեր առցանց և ոչ առցանց վաճառքները:

Բարձրակարգ Դիրքեր Որոնողական Համակարգերում

 GOOGLE-RANKING-SEO-BIZRATING.ONLINE-ՎԱՐԿԱՆԻՇ-ՌԵՅՏԻՆԳ

Որքան շատ այլ կայքերում գրեն ձեր մասին և որքան շատ հղումներ տեղադրված լինեն, այնքան կավելանա ձեր բրենդային կայքի հեղինակությունը և այցելությունների քանակը ( տրաֆիկը ):

Այն կկրկնապատկվի և կեռապատկվի, եթե դուք ունենաք դրական արձագանքներ և բարձր վարկանիշ:

Մարքեթինգային Աուդիտի Իրականացում

ԲԻԶՆԵՍԻ-ՄԱՐՔԵՏԻՆԳԱՅԻՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Բազմամակարդակ հարցաշարը կօգնի ձեզ հասկանալ և վերլուծել ձեր բիզնեսի առավելությունները և թերութունները:

Օրինակ՝ եթե «Կօգտվե՞ս ապագայում» հարցի պատասխանը փոքր է 3 աստղից, ապա դա ահազանգող է: Դա վկայում է այն մասին, որ շուտով ձեր վաճառքների մակարդակը անկում կապրի, քանի որ ձեր ընկերությունից օգտված հաճախորդները չեն պատրաստվում կրկին գնումներ կատարել:

Մեզ հաճախ են փորձում հիմնավորել, որ ընկերությունները իրենց բիզնեսը գովազդում են սոցիալական ցանցերում և կարիք չունեն որևէ նոր հարթակների:

Իհարկե, մենք չենք հերքում սոցիալական ցանցերի դերը, բայց միևնույն ժամանակ չենք հերքում որոնողական համակարգերի գոյության փաստը, որտեղ հարյուր միլիոնավոր մարդիկ փնտրում են այս կամ այն տեղեկատվությունը և հնարավոր է, որ ձեր բիզնեսը դուրս մնա հաճախորդների տեսադաշտից:

Միևնույն ժամանակ խորհուրդ կտայինք մի պահ ինքներդ ձեզ հարցնել.

  • արդյո՞ք սոցիալական ցանցերում դուք տեսնում եք հավանողների և չհավանողների տոկոսային հարաբերությունը,
  • արդյո՞ք սոցիալական ցանցերը ձեզ ապահովում են ցուցադրում ամբողջ Հայաստանում կամ աշխարհում,
  • արդյո՞ք սոցիալական ցանցերը ունեն վարկանիշի ձևավորման համակարգ և այլն:

Օգտակար է նաև կարդալ

Ո՞րն Է Տեղեկատու Կայքերի Եվ BizRatings.Online Կայքի Տարբերությունը

հոդվածը:

Սոցիալական Հաստատում ( Ապացույցներ )

Ավելի հավանական է, որ մենք բոլորս գնումներ կատարում ենք, եթե մեզ շրջապատողները, նույնիսկ բոլորովին անծանոթները, համաձայն են, որ դա լավ որոշում է: Այսօր առցանց կարծիքները սոցիալական ապացույցների ամենամեծ աղբյուրն են և դրանք ակնհայտորեն ազդում են վաճառքի վրա:

Բարձր Վարկանիշը Ձեզ Կհաղորդի Լրացուցիչ Վստահություն

ՎԱՐԿԱՆԻՇ

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օնլայն կարծիքները կարևոր դեր կարող են խաղալ ընկերության առցանց հեղինակությունը կառուցելու համար, ինչը ձեզ լրացուցիչ վստահություն կհաղորդի: Շատ գնորդներ չեն վստահում այն բիզնեսներին, որոնք չորս աստղից ցածր ( կամ նույնիսկ ավելի բարձր ) վարկանիշ ունեն:

Բարձր Վարկանիշ Ունենալը Եվ Ցուցադրելը Վաճառքի Ավելացման Լավագույն Միջոցն է

Մենք բոլորս գնումներ կատարում ենք, եթե վստահում ենք այս կամ այն ապրանքանիշին: Իսկ պոտենցիալ գնորդի մոտ վստահություն առաջանում է, երբ նա տեսնում է, որ հազարավոր այլ սպառողներ գոհ են մնացել գնված ապրանքներից կամ ստացված ծառայություններից:

Ցուցադրելով ձեր հաճախորդների գոհունակությունը ( ինչը նույնն է ցուցադրել ձեր հեղինակավոր ՎԱՐԿԱՆԻՇԸ ( RATING -ը ) ) անկախ 3-րդ կողմ հանդիսացող կայքերում, դուք կավելացնենք ձեր բիզնեսի նկատմամաբ սպառողների վստահությունը՝ այսինքն գնումներ կատարելու պատրաստակամությունը, ինչը իհարկե՝ կավելացնի ձեր վաճառքները:


Ծանոթացիր BizRatings ( BR ) գնացուցակին և սկսիր հավաքագրել հաճախորդների կարծիքներ, ձևավորիր դրական և բարձր վարկանիշ և ավելացրու վաճառքների ծավալը:


Արդյ՞ոք Կունենամ Վնասներ BizRatings ( BR ) Կայքում Կարծիքներ Չհավաքագրելիս Եվ Բարձր Վարկանիշ Չձեվավորելիս

Գրանցվել հասկացություն որպես այդպիսին BizRatings ( BR ) կայքը չի առաջարկում: BizRatings ( BR ) կայքում առկա են ՀՀ բոլոր ( գրեթե բոլոր ) ընկերությունները և հաճախորդները ( սպառողները ), օգտվելով իրենց Սահմանադրական և այլ իրավունքներից, կարող են իրենց կարծիքները հայտնել ընկերությունների վերաբերյալ: Գրանցվել հասկացությունը BizRatings ( BR ) կայքում իրենից ներկայացնում է բրենդային էջում փոփոխություններ անելու և հաճախորդներին արձագանքելու իրավունքը ստանալը, որը սկսում է ԱՆՎճԱՐ փաթեթից՝ էջի սեփականությունը ձեռքբերելուց հետո:

  • Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սովորաբար բացասական կարծիքներ գրողների քանակը ավելի շատ է լինում, քան դրական կարծիքներինը, քանզի.
    • դժգոհ հաճախորդները կայքում արտահայտում են իրենց զայրույթը և դժգոհությունը, մինչդեռ՝
    • գոհ հաճախորդները վայելում են իրենց նոր ապրանքները կամ ստացված ծառայությունը և մեծամասամբ մոռանում են իրենց շնորհակալական խոսքը ասել:

Այս իմաստով, այն ընկերությունները, որոնք չեն հետևում իրենց հաճախորդնեի կարծիքներին, սովորաբար ունենում են շատ ցածր վարկանիշ, ինչը էապես կազդի ընկերության վաճառքների մակարդակի վրա,

  • Որոնողական համակարգերում, մասնավորապես Google -ում դուք կցուցադրվեք ցածր մակարդակով, ինչը էականորեն կնվազեցնի ձեր առցանց հեղինակությունը և որպես հետևանք կնվազի ձեր բիզնես էջի ( նաև՝ կայքի ) այցելությունները, ինչը կհանգեցնի իրացման ծավալի անկմանը:
  • Իհարկե, կարելի է ամենագետի և ամենալավի կեցվածք ընդունել և անտեսել հաճախորդների կարծիքները և 3-րդ կողմ հանդիսացող կարծիք հավաքագրող կայքերը՝ տվյալ դեպքում BizRatings.online կայքը: Համոզված եղեք, որ դա ԿԿՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆՈՒՅԹ, մինչև բազմաթիվ խնդիրների առաջանալը.
    • հանրային բացասական հեղինակության ձևավորումը,
    • դժգոհ ու անպատասխան հաճախորդների քանակի ավելացումը,
    • նոր հաճախորդների նվազումը և այլն:

Ի Գիտություն

Անկախ ընկերությունների կողմից կարծիքներ հավաքագրելու հանգամանքից, BizRatings.online -ը հաճախորդներից ( սպառողներից ) հավաքագրում է նրանց կարծիքները և BR ստանդարտների հիման վրա ձևավորում ընկերությունների ՎԱՐԿԱՆԻՇԸ ( RATING-ը ), այդպիսով օգնում քաղաքացիերին ճիշտ ընտրություն կատարել ապրանքներ և ծառայություններ ընտրելիս: Ընդ որում, հավաքագրված կարծիքների սեփականության և հրապարակման բոլոր իրավունքները պատկանում են BizRatings.online ( BR ) կայքին:

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔՈՒՄ

  • Պատշաճ լրացրեք ձեր բրենդային էջը՝ հաճախորդներին տվեք առավելագույն տեղեկատվություն ձեր ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ,
  • հաճախորդների հետ եղեք անկեղծ,
  • հավաքագրեք հաճախորդների կարծիքները,
  • վերլուծեք հաճախորդների կարծիքները,
  • կարծիքների հիման վրա բացահայտեք ձեր բիզնեսի հնարավոր թույլ և ուժեղ կողմերը, թերությունները և առավելությունները,
  • վերացրեք առկա թերությունները,
  • արձագանքեք ինչպես գոհ, այնպես էլ դժգոհ հաճախորդներին ( հատկապես դժգոհ հաճախորդներին ),
  • օգնեք բացասական կարծիքներ գրած հաճախորդներին,
  • բրենդային էջը ցուցադրեք հնարավորինս առավելագույն քանակի բիզնես կատեգորիաներում,
  • ձեր կայքում կամ սոցիալական էջերում ցուցադրեք ձեր բարձր վարկանիշը:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

ԲԱՎԱՐԱՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

100 TOKOS

Դուք կունենաք մի քանի անգամ ավել հաճախորդների աճ, քան ընթացիկ մակարդակը, քանզի BizRaitngs.online ( BR ) կայքի յուրօրինակ բիզնես կատեգորիաները, հոդվածները և բրենդային էջերը ընթերցում են հազարավոր ընթերցողներ և ձեր բիզնեսը ( ապրանքների տեսականին ) մշտապես կլինի նրանց ուշադրության կիզակետում:

BizRaitngs ( BR ) կայքը ձեզ երաշխավորում է, որ համագործակցելով մեր հետ և կայքում ցուցադրելով ձեր բրենդային էջը և վարկանիշը և վաճառելով ավելի շատ ապրանքներ և ծառայություններ, դուք կունենաք 100 % բավարարվածություն:

ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԱՇԽԻՔ

Եթե դուք լիարժեք և պատշաճ կատարել եք նախորդ կետում նշված հաջողության հասնելու բոլոր քայլերը, և այնուամենայնիվ, գտնում եք, որ BizRatings.online ( BR ) կայքում ձեր բրենդային էջի և վարկանիշի ցուցադրումը ձեզ որևէ օգուտ ( օնլայն հեղինակություն և նոր հաճախորդներ ) չի ապահովել, ապա.

  • գրեք մեզ contact@bizratings.online հասցեով կամ
  • զանգեք +374 93 53 26 14 հեռախոսահամարով

և մենք, ուսումնասիրելով ձեր բիզնեսը և կատարված քայլերը, 100 % -ով կվերադարձնենք ձեր գումարները

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Դուք, իհարկե, կարող եք BizRatings ( BR ) կայքում սկսել հավաքագրել ձեր հաճախորդների կարծիքները և արձագանքել նրանց ( մասնավորապես՝ դժգոհ հաճախորդներին ).

  • այսօրվանից,
  • կարող եք սկսել 1 ամիս հետո,
  • 6 ամիս հետո,
  • 1 տարի հետո,
  • կարող եք երբեք չհավաքագրել կարծիքներ և ձևավորել ձեր վարկանիշը:

Բայց եթե.

  • դուք ձեզ համարում եք հաճախորդամետ բիզնես,
  • յուրաքանչյուր հաճախորդ թանկ է ձեզ համար,
  • դուք հարգում եք հաճախորդին և գնահատում նրա կարծիքը,
  • պատրաստ եք լսել անգամ բացասական կարծիքներ,
  • ունեք հաճախորդին օգնելու պատրաստակամություն,

ապա, BizRatings.online ( BR )-ը այն հարթակն է, որտեղ դուք կարող եք օգնել և երջանկացնել ձեր հաճախորդներին և իհարկե՝ ունենալ բարձ վարկանիշ և ավելացնել իրացման ծավալներն ու ներգրավել հազարավոր նոր հաճախորդներ:


Ծանոթացիր BizRatings ( BR ) գնացուցակին և սկսիր հավաքագրել հաճախորդների կարծիքներ, ձևավորիր դրական և բարձր վարկանիշ և ավելացրու վաճառքների ծավալը:


ՈՒՆԵ՞Ս ՀԱՐՑ ՍՏԱՑԻՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Սույն հակիրճ հոդվածում մենք փորձել ենք համառոտ ներկայացնել այն առանցքային դրույթները, որոնք կապված են 3-րդ կողմ հանդիսացող և կարծիք հավաքագրող կայքերի հետ, մասնավորապես BizRatings ( BR ) -ի հետ: Սակայն, եթե ձեր մոտ մնացել են անպատասխան հարցեր, մենք խորհուրդ ենք տալիս.


Բիլ Գեյթս

Ձեր ամենադժգոհ հաճախորդները ուսանելու ձեր ամենամեծ աղբյուրն են

—  Բիլ Գեյթս

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ՝

www.Bizratings.online