
Անկախ նրանից, թե որքան խոստումնալից է ձեր բիզնես գաղափարը, դրա իրականացման համար, անշուշտ, ձեզ անհրաժեշտ է լինելու գումար, որի օգնությամբ դուք կկարողանաք ապահովել բավականաչափ շրջանառու միջոցներ: Ստորև ներկայացված 5 ( Հինգ ) քայլերը ձեզ և ձեր բիզնեսին կօգնեն հնարավորինս արագ դիմել և ստանալ անհրաժեշտ ֆինանսաավորումը ( վարկը ) և արագ սկսել նոր գաղափարների իրագործումն ու բիզնեսի զարգացումը:
1. ՆԱԽԱՊԵՍ ԳՆԱՀԱՏԵՔ ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ՈՐՔԱ՞Ն ԳՈՒՄԱՐ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՍՏԱՆԱԼ
Բանկերը և վարկային կազմակերպությունները իրենց ցածր տոկոսով լավագույն վարկային փաթեթները առաջարկում են մեծ գումաների վարկավորման դեպքում: Սակայն դա չի նշանակում, որ եթե դուք փոքր կամ միջին բիզնես եք և համեմատաբար փոքր գումար եք ուզում վարկավորվել, ապա դուք դա չեք կարող: Ամենևին, վարկային կառույցները ունեն նաև հատուկ վարկային փաթեթներ՝ նախատեսված փոքր և միջին բիզնեսի զարգացման համար:
ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ Է ԴՈՒՔ ԲԻԶՆԵՍՈՒՄ ԵՔ
Վարկատուները սովորաբար քննարկում են այս հարցը և հաշվի առնում վարկատուի բիզնես գործունեության ժամկետը: Նրանք նախընտրում են նաև վարկ տրամադրել այնպիսի ընկերություններին, որոնք բիզնես գործունեություն ծավալում են ավելի քան 1-2 տարի:
ԱՐԴՅՈ՞Ք ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Շատ վարկատու կազմակերպություններ (բանկեր և վարկային ընկերություններ) վարկ տրամադրելու համար պահանջում են նվազագույն բիզնես եկամուտներ: Նախքան վարկային հայտ ներկայացնելը, վարկ տրամադրող ընկերությունների կայքում ծանոթացեք եկամուտներին վերաբերվող նվազագույն պայմանների հետ:
ԱՐԴՅՈ՞Ք ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՏԱՐԵԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
Այս կետը, թերևս, ամենակարևորներից է և ուշադրության արժանի և հաճախ անտեսվում է ընկերությունների կողմից: Շատերի համար գերխնդիրը վարկ ստանալն է և բացարձակապես չեն հաշվարկում վարկի գումարի և տոկոսների վճարման հնարավորությունը:
Կրկին վերանայեք ձեր դրամական հոսքերը՝ հատկապես դրամական մուտքերը և գնահատեք, որքա՞ն գումար կարող եք տրամադրել վարկի մարման համար:

ACER ՆՈԹԲՈՒՔ

LENOVO ՆՈԹԲՈՒՔ

HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ՈՒՆԵ՞Ք ԳՐԱՎ
Վարկերը կարող են լինիլ
- գրավով ապահովված վարկեր և
- առանց գրավի վարկեր:
Վարկային կառույցները սովորաբար տրամադրում են գրավով ապահովված վարկեր, չնայած լինում են նաև առանց գրավի վարկեր:
Ինքներդ ձեր համար պարզեք, արդյո՞ք ունեք գրավի առարկա հանդիսացող գույք և կարո՞ղ եք դիմել գրավով ապահովված վարկ ստանալու համար:
Հաշվի առեք նաև այն հանագամանքը, որ սովորաբար գրավով ապահովված վարկերը համեմատաբար ունենում են ցածր տոկոսադրույքներ:
Նկատի ունեցեք նաև, որ բանկերը կամ վարկային կազմակերպությունները կարող են պահանջել նաև երաշխավոր:
2. Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՔ ՎԱՐԿԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՍՏԱՆԱԼ

Բանկի ներկայացուցիչը ձեզ կհարցնի.
— Ինչի՞ համար եք վարկ ստանում:
Ամենայն հավանականությամբ ձեր պատասխանը կլինի ստորև ներկայացված 3 (Երեք) կետերից.
- Դուք ցանկանում եք նոր բիզնես սկսել: Վարկատուները հաճախ խուսափում են ֆինանսավորել նոր հիմնադրված ընկերություններին: Սակայն, այնուամենայնիվ հնարավոր է վարկի համար դիմել և ստանալ ֆինանսավորում:
- Դուք ցանկանում եք լրացուցիչ ֆինանսավորում բիզնեսի ամենօրյա գործունեության համար: Սովորաբար, այսպիսի ֆինանսավորման համար նպատակահարմար է օվերդրաֆտը, որը սովորաբար տրամադրվում է բանկային քարտի միջոցով: Ձեր բիզնեսի կանխիկ միջոցները ավելացնելու նպատակով չի բացառվում նաև, որ տրամադրվի ֆինանսավորում սովորական վարկի տեսքով:
- Դուք ցանկանում եք մեծացնել ձեր բիզնեսը: Եթե դուք գործող բիզնես եք և ցանկանումեք ավելացնել ձեր բիզնեսի շրջանառությունը և ծավալները, մասնավորապես՝ ձեռքբերել պաշարների (ապրանքների) նոր խմբաքանակ , ապա ձեր վարկ ստանալու հավանականությունը ավելի մեծ է, քանի որ վարկատուները նախընտրում են աճող բիզնես:
3. ՈՒ՞Մ ԴԻՄԵԼ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Ե՞ՐԲ ԴԻՄԵԼ ԲԱՆԿԻՆ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
- Դուք բիզնեսում եք ավելի քան 1-2 տարի,.
- Դուք ունեք լավ կրեդիտային պատմություն,
- Ձեզ համար այնքան էլ շտապ չէ ֆինանսավորումը:
Ե՞ՐԲ ԴԻՄԵԼ ՄԻԿՐՈ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
- Դուք ունեք վատ վարկային պատմություն կամ ընդհանրապես չունեք,
- Դուք նոր հիմնադրված բիզնես (ընկերություն) եք,
- Դուք չեք կարող ստանալ այլ վարկ:
ՀԱՇՎԻ ԱՌԵՔ ՆԱԵՎ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Չնայած այն հանգամանքին, որ բոլոր բանկերն առաջարկում են բիզնես վարկեր, այնուամենայնիվ ճիշտ ընտրություն կատարելու համար ցանկալի է, որ նախապես սույն՝ www.BizRatings.online կայքում դիտեք նախկինում վարկ ստացած գործարարների կարծիքները և բանկերի վարկանիշը ( rating -ը ): Չէ՞ որ նրանք արդեն ծանոթ են այդ գործառույթներին և նրանք կարող են ավելի լավ խորհուրդներ տալ, թե որ՞ բանկին դիմեք բիզնես վարկ ստանալու նպատակով:
4. ՍԿՍԵՔ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ ՁԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Նախքան վարկ ստանալու հայտային դիմում ներկայացնելը, սկսեք հավաքագրել կից անհրաժեշտ փաստաթղթերը: Կախված վարկատուից, կարող են անհրաժեշտ լինել տարբեր փաստաթղթեր, սակայն կան անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք գրեթե բոլորի մոտ փաթեթի մաս են կազմում.
- բիզնեսի ( ըներության ) հիմնադիր փաստաթղթերը,
- հիմնադիր փաստաթղթեր,
- վկայականներ,
- սերտիֆիկատներ,
- լիցենզիաներ և այլն:
- բանկային պատմությունը ( քաղվածքներ բոլոր բանկերից ),
- ֆինանսական հաշվետվություններ,
- հաշվեկշիռ,
- շահույթ և վնաս,
- դրամական հոսքերի մասին հաշվետվություն,
- կանխատեսումներ,
- իրավական այլ փաստաթղթեր,
- բիզնես պլան:
Շատերին հետաքրքրում է նաև «Վարկ Թե՞ Լիզինգ» հոդվածը

Ունենալով տրանսպորտային կամ գույքային միջոցների կարիք՝ կազմակերպությունները հաճախ ստիպված են լինում մտածել այն փոխառու միջոցների հաշվին ձեռք բերելու կամ վարձակալելու մասին։ Վարկավորումն ու լիզինգը սեփական միջոցների ….
5. ԴԻՄԵՔ ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Երբ դուք արդեն որոշել եք.
- վարկի նպատակը և գումարի չափը,
- հավաքագրել եք անհրաժեշտ փատաթղթերը,
- նաև հոգ եք տարել գրավի առարկայի մասին,
ապա ժամանակն է ներկայացնել վարկ ստանալու հայտ-դիմումը:
ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝ ՈՐՏԵ՞Ղ ԴԻՄԵԼ

TOP 10 ԲԱՆԿԵՐ

TOP 10 ՈՒՎԿ — ՆԵՐ
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ`

Բանկերի Վարկանիշը
Հաշվապահական Կազմակերպությունների Վարկանիշը

Էջի Ասույթը

Մենք պետք է մտքով նվաճենք այն, ինչը հնարավոր չէ հաղթահարել բռնի ուժով
— Մարկ Ավրելի (Марк Аврелий)՝ Հռոմեական կայսր
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ( ԱՐԵՎԱՅԻՆ ՊԱՆԵԼՆԵՐ, ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ) / ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՈՒՏԸ ԵՎ ՎՆԱՍԸ
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ( ՖԻՆԱՆՍԻՍՏ ) / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԵՎ ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ / ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԱՎԱՌՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ / ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ 5 ՄԵԹՈԴՆԵՐ / Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ )
- ՖԻՆԱՆՍԻՍՏ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: