Հաշվապահական հաշվեկշիռը ֆինանսական հաշվետվություն է, որը ներկայացնում է ընկերության ակտիվները, պարտավորությունները և բաժնետերերի սեփական կապիտալը որոշակի ամսաթվի դրությամբ և հնարավորություն է տալիս որոշելու և գնահատելու ընկերության կապիտալի կառուցվածքը: Այն նաև ֆինանսական հաշվետվություն է, որը ներկայացնում է մի պատկեր, թե ինչ է պատկանում ընկերությանը և ինչ է պարտք, ինչպես նաև բաժնետերերի կողմից ներդրված գումարը:
Ֆունդամենտալ վերլուծություն կամ ֆինանսական գործակիցներ հաշվարկելիս, հաշվապահական հաշվեկշիռն օգտագործվում է այլ կարևոր ֆինանսական հաշվետվությունների հետ միասին, ինչպիսիք են` շահույթ (վնաս) հաշվետվությունը և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը:
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Հաշվեկշիռը ֆինանսական հաշվետվություն է, որը ներկայացնում է ընկերության ակտիվները, պարտավորությունները և բաժնետերերի սեփական կապիտալը,
- հաշվեկշիռը բիզնեսի գնահատման համար օգտագործվող հիմնական երեք ֆինանսական հաշվետվություններից մեկն է ( մյուս երկուսն են՝ շահույթ (վնաս) և դրամական միջոցների հոսքերի հաշվետվություն ):
- հաշվապահական հաշվեկշիռը ցուցադրում է ֆինանսների վիճակը ( ի՞նչն է իրեն պատկանում և ի՞նչ պարտքեր ունի ) հրապարակման օրվա դրությամբ:
- ֆունդամենտալ վերլուծաբանները ֆինանսական գործակիցներ հաշվարկելու համար օգտագործում են հաշվապահական հաշվեկշիռը` այլ ֆինանսական հաշվետվությունների հետ համատեղ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ
Հաշվապահական հաշվեկշիռը ունի 2 (երկու) հիմնական բաժին.
- ԱԿՏԻՎ,
- ՊԱՍԻՎ,
որոնք իրենց հերթին ունեն հետևյալ ենթաբաժինները՝
ԱԿՏԻՎՆԵՐ
- ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
- ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
Ոչ ընթացիկ ակտիվները ընկերության երկարաժամկետ ներդրումներն են, որոնց ամբողջ արժեքը հաշվետու տարվա ընթացքում չի օգտագործվի և հինականում նախատեսված են օգտագործել ավելի քան 1 (մեկ) տարի: Դրանք սովորաբար իրացվելի չեն, ինչը նշանակում է, որ այդ ակտիվները չեն կարող հեշտությամբ վերափոխվել կանխիկի:
Ոչ ընթացիկ ակտիվները իրենց հերթին նույնպես կարող են լինել.
- Նյութական,
- Ոչ Նյութական;
Նյութական ոչ ընթացիկ ակտիվները ընդունված է անվանել «Հիմնական Միջոցներ»: Բոլոր հիմնական միջոցները մաշվում են, բացառությամբ հողի:
Ոչ նյութական ոչ ընթացիկ ակտիվների օրինակներ են՝ լիցենզիաները, բանաձևերը, ծրագրերը և այլն:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
Ընթացիկ ակտիվները ընկերության այն միջոցներն են, որոնք նախատեսնված են ընկերության ամենօրյա գործունեությունը ապահովելու համար: Ընթացիկ ակտիվները, իրենց հերթին նույնպես կարող են լինել.
- Նյութական,
- Ոչ նյութական:
Նյութական ընթացիկ ակտիվներ են.
- Նյութերը,
- Ապրանքները,
- Արտադրանքը,
- Անավարտ արտադրանքը:
Նշված բոլոր նյութական ընթացիկ ակտիվները հաշվապահությունում ընդունված է անվանել «Պաշարներ»:
Ոչ նյութական ընթացիկ ակտիվների օրինակներ են.
- Կանխիկ և հաշվարկային հաշվում առկա դրամը ( դրամական միջոցները ),
- Դեբետորական պարտքը,
- Ստացված կանխավճարը և այլն:
ACER ՆՈԹԲՈՒՔ
LENOVO ՆՈԹԲՈՒՔ
HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ՊԱՍԻՎՆԵՐ
Պասիվները իրենցից ներկայացնում են պարտավորություններ ( պարտքեր ) և բաժանվում են հետևյալ խմբերի.
- Սեփական Կապիտալ,
- Ոչ Ընթացիկ Պարտավորություններ,
- Ընթացիկ Պարտավորություններ:
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ
Սեփական կապիտալը այն միջոցների արժեքն է, որոնք բաժնետերերը ներդրել են ընկերությունը հիմնադրելիս կամ գործունեության ընթացքում: Օրինակ՝ ներդրողը հիմնադրում է ընկերություն և ներդրել է $ 1 միլիոն դոլար: Տվյալ դեպքում կանխիկ միջոցը ( ակտիվը ) աճում է $ 1 մլն-ով, իսկ բաժնետիրական կապիտալը ( սեփական կապիտալը ) նույնպես աճում է $ 1 մլն-ով` հավասարակշռելով հաշվեկշիռը:
Սեփական կապիտալ բաժինը ունի նաև այլ տարրեր; Քննարկենք կարևոր տարրերից մեկը՝ չբաշխված շահույթը: Այն զուտ եկամտի ընդհանուր գումարն է, որը ընկերությունը որոշում է պահել իր տրամադրության տակ և օգտագործել ըներության զարգացման համար: Յուրաքանչյուր ժամանակահատված ընկերությունն իր զուտ եկամտից կարող է վճարել նաև շահաբաժիններ:
ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ոչ ընթացիկ պարտավորությունը վերաբերում է ընկերության հաշվեկշռում առկա ֆինանսական պարտավորություններին, որոնք չեն նախատեսվում վճարել մեկ տարվա ընթացքում: Ոչ ընթացիկ պարտավորությունները, ի տարբերություն կարճաժամկետ պարտավորությունների, որոնք մարվում են մեկ տարվա ընթացքում, ունեն մարման երկարաժամկետ ժամանակացույց:
ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվեկշռի ընթացիկ պարտավորությունների բաժնում ներկայացված են այն պարտքերը, որոնք ընկերությունը պարտք է և որոնք պետք է վճարվեն մեկ տարվա ընթացքում:
Շատերին հետաքրքրում է նաև «ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍ — ԷԹԻԿԱՅԻ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ» հոդվածը
Կոնֆուցիուսը ( իրական անունը՝ Կnւն Ցյու ) սովորական մարդ էր, սակայն նրա ուսմունքը հաճախ անվանում են կրոն, թեև աստվածաբանության և թեոլոգիայի հարցերը որպես այդպիսին ընդհանրապես կարևոր չեն կոնֆուցիականության համար։ Ամբողջ ուսմունքը …
ԱՄՓՈՓՈՒՄ
Այսպիսով՝ ձեզ ներկայցվեց «Հաշվապահական Հաշվեկշիռ» հասկացությունը և նրա կառուցվածքը: Ինչպես «Հաշվեկշիռ» տերմինն է հուշում, հաշվապահությունում ամեն ինչ հաշվեկշռված է: Դուք դրանում կարող եք համոզվել նաև, պարզապես՝ նայելով վերևում ցուցադրված պատկերը: Ինչպես տեսնում եք նկարում, հաշվապահական հաշվեկշռում ակտիվների հանրագումարը հավասար է պասիվների հանրագումարին, որն էլ կոչվում է հաշվապահության հիմնական բանաձև և ներկայացված է ստորև.
ԱԿՏԻՎՆԵՐ = ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ + ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ :
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Հաշվապահական Գրասենյակների Վարկանիշը
Բանկերի Վարկանիշը
Էջի Ասույթը
Գիտելիքի մեջ ներդրումը միշտ տալիս է լավագույն եկամուտը
Բենջամին Ֆրանկլին՝ ամերիկացի քաղաքական գործիչ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ 10 ԿԱՆՈՆ / ԸՆՏՐԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
- ՄԱԴՈՆՆԱ ( DIE ANOTHER DAY ) / ՄԱԴՈՆՆԱՅԻ ԵՐԳԸ ԸՆԴԴԵՄ ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐԵՅԴԻ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՆԼԱՅՆ / Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ 3 ՔԱՅԼ / ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ / ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՍՏԱՑԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: