
ՆԱԽՔԱՆ ԱՎՏՈՎԱՐԿ ՍՏԱՆԱԼԸ
Կան մի շարք հարցեր, որոնք դոււք պետք է քննարկեք նախքան ավտովարկ ստանալու հայտ ներկայացնելը, որոնցից կարևորները ներկայացված են ստորև.
- Ավտովարկի տոկոսադրույքը: Ավտոմեքենա գնելու վարկի տոկոսադրույքը և ամսական վճարումները կախված կլինեն ձեր եկամուտից և ձեր մեքենայի նախընտրությունից: Նոր տրանսպորտային միջոցների տոկոսադրույքները հաճախ ավելի ցածր են, քան օգտագործված մեքենաների տոկոսադրույքները: Բանկի հետ ճշտեք, արդյո՞ք վարկն ունի.
- ֆիքսված տոկոսադրույք ( ամսական վճարումները և տոկոսադրույքը մնում է անփոփոխ ) կամ
- լողացող տոկոսադրույք ( ամսական վճարումները և տոկոսադրույքը կարող է փոխվել ),
- Ֆինանսավորվող ընդհանուր գումարը:
- Առաջին հերթին համոզվեք, որ ձեր վարկային փաստաթղթերի գումարը նույնն է, ինչ դուք խնդրել եք:
- Երկրորդը՝ ֆինանսավորման ենթակա ընդհանուր գումարը որոշելիս հաշվի առեք, որ հնարավոր է, որ դուք ունենաք որոշակի ծախսեր գումար ստանալիս՝ օրինակ՝ կանխիկացման վճարը,
- Ամսական վճարման գումարը: Համոզվեք, որ ձեր ամսական վճարումները կարող են պահպանվել ձեր ամսական բյուջեի սահմաններում: Հաշվի առեք հնարավոր տույժերը,
- Վաղաժամկետ մարումը: Իմացեք, արդյոք կարող եք վաղաժամկետ մարել ձեր վարկը՝ առանց տույժ վճարելու: Եթե չեք կարող, պարզեք, թե որքան լրացուցիչ կվճարեք,
- Թաքնված վճարները: Վարկի ապահովագրություն կամ այլ վճարներ կարող են ներառվել մեքենայի վարկերի մեջ: Վճարեք այս ծառայությունների համար միայն այն դեպքում, երբ դրանք ձեզ անհրաժեշտ են կամ օրենքով պարտադիր,
- Ձեր վարկի ժամկետը: Մեքենայի վարկերը հիմնականում տատանվում են 36 ամսից մինչև 72 ամիս: Ավելի երկար ժամկետները կարող են նվազեցնել ձեր ամսական վճարումները, բայց կարող են ավելի թանկ նստել վարկի ողջ տևողության ընթացքում:
ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԳՆԵԼԻՍ ՀԱՇՎԻ ԱՌԵՔ
- Կենտրոնացեք այն մեքենայի վրա, որն իսկապես ցանկանում եք ձեր հնարավորությունների սահմաններում: Եթե կա գույն կամ այլ հատկություն, որը ձեզ հետաքրքրում է, սակայն ավտոսրահը ներկայումս չունի այն, գուցե դեռ կկարողանաք ձեռք բերել ձեր ուզած մոդելը: Հաճախ դիլերները հնարավորություն ունեն ձեռք բերել հատուկ մոդելներ, որոնք ներկայումս առկա չեն իրենց ավտոսրահում,
- Փորձեք վարել ձեզ հետաքրքրող տրանսպորտային միջոցը: Հնարավորության դեպքում մեքենան վարեք տարբեր միջավայրերում` տեսնելու, թե ինչպես է այն աշխատում և արդյո՞ք ձեզ հարմարավետ եք զգում այն շահագործելիս,

- Համոզվեք, որ լիովին հասկանում եք առաջարկը: Նախքան որևէ գործողություն կատարելը, ստուգեք բոլոր մանրամասները, հատկապես, եթե առաջարկը չափազանց լավ է թվում իրական լինելու համար: Ժամանակ հատկացրեք բոլոր առաջարկները միմյանց հետ համեմատելու և քննարկելու համար,
- Ուշադիր եղեք ավտոսրահներում: Ուսումնասիրեք ձեզ հետաքրքրող մեքենաները, որոնք ձեր բյուջեի սահմաններում են: Փորձեք խուսափել արագ որոշում կայացնելուց: Հաշվի առեք առկա բոլոր տարբերակները:
ԻՆՉՊԵ՞Ս ԱՐԱԳ ԱՎՏՈՎԱՐԿ ՍՏԱՆԱՄ

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԳՆԵԼԻՍ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՑԵՔ
- Ժամանակ տրամադրեք մեքենան ցերեկային ժամերին զննելու համար: Մեքենան զննելով ցերեկը՝ դիլերի կամ մասնավոր վաճառող կողմի հետ, հնարավորություն է ընձեռվում այն հստակ և համակողմանի ուսումնասիրելու համար, ինչը ձեզ ավելի մեծ հնարավորություն կտա տեսնելու որևէ պոտենցիալ.
- արատ,
- վնաս կամ
- պրոբլեմ,
- Ավտոմեքենանփորձարկեք ճանապարհի տարբեր մակերևույթների վրա: Համոզվեք, որ մեքենան աշխատում է այնպես, ինչպես պետք է լինի տարբեր հնարավոր պայմաններում, ինչպիսիք են.
- ձյունը,
- անձրևը և
- մայրուղիով երթևեկելը,
- Ծանոթացեք ավտոմեքենայի պատմության հետ: Տեղեկացվեք բոլոր մանրամասներին, արդյո՞ք այն երբևէ վթարի ենթարկվել է: Խնդրեք ավտոմեխանիկին մեքենան ստուգել այն գնելուց առաջ: Մեքենան գնելու ձեր առաջարկը պայմանավորեք հաջող ստուգմամբ,
- Ծանոթացեք մեքենայի երաշխիքներին ( եթե այդպիսիք առկա են ): Ստուգեք, արդյո՞ք մեքենան դեռ գտնվում է երաշխիքային սպասարկամ ժամկետում:
Շատերին հետաքրքրում է նաև «ԷԼԵԿՏՐՈՄՈԲԻԼ» հոդվածը

Էլեկտրական մեքենաները ( էլեկտրոմոբիլները ) ավելի վաղ են հայտնվել, քան ներքին այրման շարժիչներով մեքենաները։ Էլեկտրոմոբիլ արտադրելու առաջին հաջող փորձերը մեքենաների հետ, որոնք աշխատում էին բացառապես էլեկտրական էներգիայով …
ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝ ՈՐՏԵ՞Ղ ԴԻՄԵԼ

TOP 10 ԲԱՆԿԵՐ

TOP 10 ՈՒՎԿ — ՆԵՐ
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Ավտոսրահների Վարկանիշը
Բանկերի Վարկանիշը

Էջի Ասույթը

Մարդը կարող է հասնել այն ամենին, ինչ կարողանում է ընկալել և ընդունել բանականությամբ
— Նապոլեոն Հիլ` ամերիկացի գրող
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ( ԱՐԵՎԱՅԻՆ ՊԱՆԵԼՆԵՐ, ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ) / ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՈՒՏԸ ԵՎ ՎՆԱՍԸ
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ( ՖԻՆԱՆՍԻՍՏ ) / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԵՎ ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ / ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԱՎԱՌՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ / ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ 5 ՄԵԹՈԴՆԵՐ / Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ )
- ՖԻՆԱՆՍԻՍՏ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: