
Կար ժամանակ, երբ մարդիկ աշխատանք էին ստանում անմիջապես դպրոցն ավարտելիս և տվյալ աշխատավայրում աշխատում էին մինչ թոշակի անցնելը: Այդ օրերն անցան ընդմիշտ: Այսօր մարդիկ պետք է ճարպիկ լինեն աշխատանքի նոր հնարավորությունները գտնելու հարցում: Ահա մի քանի նոր ռազմավարություն՝ ձեր կարիերան առաջ և դեպի վեր շարժելու համար:
1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԱՔՆՎԱԾ ՇՈՒԿԱ
Սույն ստրատեգիան ( ռազմավարությունը ) հայտնի է որպես աշխատանքի թաքնված շուկա: Լավագույն աշխատատեղերից շատերը երբեք չեն գովազդվում: Դրանք լրացնում են այն թեկնածուները, ովքեր նրանց մասին բանավոր լսում են իրենց ընկերներից, նախկին գործընկերներից և նախկին ղեկավարներից: Հարցրեք ձեր ընկերներին և ծանոթներին, արդյո՞ք նրանց աշխատավայրերում կան թափուր աշխատատեղեր:
2. ՈՒՂԵԳՐԵՐ
Որոշ գործատուներ իրենց աշխատակիցներին խրախուսանքներ են առաջարկում հաջող թեկնածուին ընկերություն ներգրավելու համար: Դա բոլորի համար շահավետ իրավիճակ է: Դուք ստանում եք նոր աշխատանք և կոնտակտային անձը ստանում է պարգևավճար բարձրակարգ աշխատող ներգրավելու համար: Դա համեմատաբար հազվագյուտ է, բայց ձեզ ոչինչ չի խանգարում հարցնել ընկերոջը, ով աշխատում է ձեր ոլորտում, տեղեկացնել ձեզ ցանկացած թափուր աշխատատեղի մասին:
3. ԱՇԽԱՏԱՆՔ ՈՐՈՆԵԼՈՒ ԿԱՅՔԵՐ
Նախկինում աշխատանքային հայտարարությունները զետեղում էին հայտարարությունների թերթերում: Ներկայումս, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, աշխատանքային հայտարարությունները տեղափոխվեցին համացանց, ինչը լավ նորություն է բոլորի համար, քանի որ կայքերի հասանելիությունը շատ ավելի մեծ է:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔԵՐ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ
Աշխատանքի տոնավաճառները հաճախ ունեն որոշակի ոլորտային բնույթ, թեև լինում են դեպքեր, երբ աշխատանքի կամ զբաղվածության տոնավաճառները ընդգրկում են բոլոր ճյուղերը: Ակտիվ մասնակցեք աշխատանքի և զբաղվածության տոնավաճառներին, ուսումնասիրեք ձեզ հետաքրքրող ցանկացած ընկերություն, վերցրեք այցեքարտեր և եղեք կապի մեջ այդ ընկերությունների հետ:
5. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔԵՐԸ
Եթե ձեր երազանքի գործատուն արդեն մտքում ունեք, ապա անմիջապես այցելեք ընկերության կայք և ուսումնասիրեք կարիերայի բաժինը: Հնարավոր է, որ դուք գտնեք այն հնարավորությունը, որին դուք սպասում էիք: Ստեղծեք գործատուների ցուցակ, որոնց կայքերը դուք նախատեսում եք այցելել: Եթե դուք իսկապես պատրաստ եք աշխատել որևէ ընկերությունում, գուցե որոշ ժամանակ պահանջվի գտնել ձեր հմտություններին համապատասխանող աշխատատեղը:

ACER ՆՈԹԲՈՒՔ

LENOVO ՆՈԹԲՈՒՔ

HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
6. «ՍԱՌԸ» ԶԱՆԳԵՐ ( COLD CALLING )
Ընկերության կայքերում նրանց կոնտակտային տվյալները գտնելուց հետո պարզապես զանգահարեք կամ ձեր առաջարկը էլ. փոստով ուղարկեք կազմակերպությանը: Հարցրեք առաջիկա թափուր աշխատատեղերի մասին և ուղարկեք ձեր ռեզյումեի պատճենը: Հիշեք, որ այսպիսի շփումը միշտ չէ, որ լավ է ընդունվում: Հնարավոր է, որ ստանաք ցանկացած պատասխան, բայց միշտ կա հնարավորություն, որ դուք կգտնեք ձեր բաղձալի աշխատանքը:
7. ԴԻՄԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Եթե դուք փնտրում եք ինչ-որ մասնագիտական օգնություն ձեր աշխատանքի որոնման գործում, կարող եք դիմել նաև աշխատանքային գործակալություններին: Բազմաթիվ կազմակերպություններ իրենց թափուր աշխատատեղերը համալրում են աշխատանքի տեղավորման գործակալությունների միջոցով՝ աշխատանքի ընդունման գործընթացը պարզեցնելու համար: Հիշեք, որ աշխատանքային գործակալությունները իրենց գործունեությունը ծավալում են միջնորդավճարի հիման վրա և ձեզ մնում է միայն ճշտել՝ ո՞վ պետք է վճարի միջնորդավճարը՝
- Գործատուն, թե՞
- Դուք:
Շատերին հետաքրքրում է նաև «ՀԱՄԱԿԱՐԳԻՉ / Ւ՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԸՆՏՐԵԼԻՍ» հոդվածը

Նոութբուքերը շարժական են և հիանալի են ուսանողների կամ գրասենյակային աշխատողների համար, բայց խաղերի ժամանակ դրանք, սովորաբար չեն ցուցաբերում իրենց աստղային հնարավորությունները:
Նոութբուք ընտրելու դեպքում ուշադրություն դարձրեք գովազդվող մարտկոցի կյանքին, քանի որ ձեր մարտկոցը կթելադրի …
8. ԱՎԵԼԱՑՐԵՔ ՁԵՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քանի դեռ դուք աշխատանք եք փնտրում և ձեր զբաղվածությունը առավելագույնը չէ, դուք ունեք լավ հնարավորություն ձեր ժամանակը ծախսել ձեր գիտելիքների և հմտությունների ավելացման համար: Ընտրեք համապատասխան դասընթացներ և փորձեք ավելացնել ձեր մասնագիտական ունակությունները: Համոզված եղեք, որ նոր մասնագիտական ձեռքբերումները կօգնեն ձեզ ավելի արագ գտնել աշխատանք և ինչու՞ ոչ, ավելի բարձր աշխատավարձով:

TOP 10 ԹՐԵՅՆԻՆԳ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված աշխատանք գտնելու հնարավորությունների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և աշխատանք գտնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կադրային կենտրոնների կամ աշխատանքի հայտարարությունների կայքերի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք կադրային կենտրոնների կամ աշխատանքի հայտարարությունների կայքերին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Դասընթացների ( Ուսումնական Կենտրոնների ) Վարկանիշը
Օտար Լեզուների Կենտրոնների Վարկանիշը

Էջի Ասույթը

Կառուցիր սեփական երազանքդ, այլապես ինչ-որ մեկը ձեզ կվարձի՝ կառուցելու իր երազանքը
— Ֆարրա Գրեյ` ամերիկացի բիզնեսմեն, գրքերի հեղինակ և հռետոր
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: