ՆԱԽԱԲԱՆ
Եթե որոշել եք նոր տուն կառուցել կամ ձեր գոյություն ունեցող տունը վերակառուցել, ապա դուք պատրաստվում եք առաջ շարժվել դեպի մի հետաքրքիր ճանապարհորդություն, որտեղ ձեր հույսերն ու երազանքները դառնալու են իրականություն: Այս ճանապարհորդության ձեր լավագույն ընկերը և վստահված անձը կլինի ձեր ճարտարապետը, իսկ ճարտարապետական նախագիծ պատվիրելը կհանդիսանա առաջին քայլերից մեկը: Ճարտարապետները ձեր երազանքները իրականություն կդարձնեն և կաջակցեն ձեզ: Նրանք, ձեր անձնական սովորությունները, ոճի նախասիրությունները, հոբբիները և նույնիսկ ձեր ընտանեկան հարաբերությունները հաշվի առնելով կկերտեն ձեր ապագա տունը կամ բնակարանը, ուստի իսկապես կարևոր է ընտրել այնպիսի ճարտարապետ, որին կարող եք վստահել:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵԼ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
Ստորև ներկայացված են քայլեր, որոնք կօգնեն ձեզ ընտրել լավագույն ճարտարապետին:
ՏԱՐԲԵՐԱԿ 1 — ՓՆՏՐԵՔ ԱՌԱՋԱՏԱՐ ԿԱՅՔԵՐ
Փնտրեք ճարտարապետական կամ շինարարական կայքեր, որտեղ, գրանցված են տասնյակ և հարյուրավոր ճարտարապետներ և ճարտարապետական ընկերություններ: Այդպիսի կայքերում սովորաբար գրանցվում են առաջատար ընկերություններ և անկախ ճարտարապետներ: Ստորև ներկայացված է այդպիսի կայքերի լավագույն հնգյակը.
- BizRatings.online ,
- Yell.am ,
- Construction.am ,
- Kayqer.am ,
- Spyur.am :
ՏԱՐԲԵՐԱԿ 2 — ՀԱՐՑՐԵՔ ԾԱՆՈԹՆԵՐԻՆ
Եթե ցանկանում եք գտնել ձեր կարիքներին, ոճին և պահանջներին բավարարող լավագույն ճարտարապետին, ապա դուք պետք է կատարեք հետազոտություն: Դուք կարող եք սկսել հարցնել այն մարդկանց, ովքեր արդեն պատվիրել են ճարտարապետական նախագիծ, արդյո՞ք նրանք խորհուրդ կտան իրենց ճարտարապետին:
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
ԽՈՐՀՈՒԴ 1 — ԸՆՏՐԵՔ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՆԵՐ
Փնտերք 3-րդ կողմ հանդիսացող կարծիքներ հավաքագրող կայքեր, ինչպիսին www.BizRatings.online -ն է և ընտրեք A++ բարձր հեղինակություն ունեցող ճարտարապետներին կամ ճարտարապետական ստուդիաներին: Ծանոթացեք նաև հաճախորդների կարծիքներին և խորհուրդներին, չէ՞ որ նրանք արդեն փորձ ունեն և արդեն օգտվել են տվյալ ճարտարապետների ծառայություններից:
Այդպիսի կայքերում հանրությանը հասանելի են հաճախորդների ինչպես դրական կարծիքները և գնահատականները, այնպես էլ՝ բացասականները:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ
TOP 10
ՍՏՈՒԴԻԱՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԽՈՐՀՈՒՐԴ 2 — ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Յուրաքանչյուր նոր հաճախորդ և նախագիծ ճարտարապետի համար եզակի արդյունքներ ցուցաբերելու հնարավորություն է: Զգուշացեք այն ընկերություններից կամ անհատ ճարտարապետներից, որոնք առաջարկում են տիպային մոտեցումներ: Փորձառու ճարտարապետները օգտագործում են յուրաքանչյուր հնարավորություն, հաճախորդի տեսլականն ու ապրելակերպը տան կամ բնակարանի նախագծին հաղորդելու համար: Այսպիսով՝ նախքան նախագծային աշխատանքներ սկսելը, հարցրեք, արդյոք ճարտարապետը ցուցաբերում է անհատական մոտեցում:
ԽՈՐՀՈՒՐԴ 3 — ԸՆՏՐԵՔ «ԱՆԿԱԽ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
Ճարտարապետի հետ աշխատելու բազմաթիվ առավելություններից մեկը անկախ խորհուրդներն ու ուղեցույցներն են, որոնք դուք կստանաք ամբողջ գործընթացի ընթացքում: Նրանց ինքնավարությունը նպաստում է ձեր մտքի խաղաղությանը, նրանք հանդես կգան որպես ձեր շահերի պաշտպան այլ կապալառուների հետ գործ ունենալիս: Այսպիսով, փնտրեք ճարտարապետ ով իսկապես ցանկանում է ձեզ օգնել:
ԽՈՐՀՈՒՐԴ 4 — ԾԱՆՈԹԱՑԵՔ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Ծանոթանալով ճարտարապետի նախկինում կատարված նախգծերին, դուք պատկերացում կկազմեք նրա աշխատանքային, դիզայներական և ստեղծագործ ոճին:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետ կամ ճարտարապետական ստուդիա ընտրելը կարևոր գործընթաց է: Դուք այլևս չեք կարող փոխել ձեր ապագա կառույցի որևէ դետալ, երբ նախագիծը հաստատվել է, առավել ևս՝ երբ շինարարությունը սկսվել է: Օգտվեք սույն ուղեցույցից և դուք կխնայեք ձեր ժամանակը և ամենակարևորը՝ առանց որևէ խնդիրների կսկսեք և կավարտեք ձեր երազանքի տան նախագծային և շինարարական աշխատանքները:
Շատերին հետաքրքրում է նաև «ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՆԱԽԱԳԻԾ — Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ» հոդվածը
Առանձնատան նախագիծը հաշվի է առնում ապագա կառույցի բոլոր առանձնահատկությունները: Սա ոչ միայն ֆասադների և ինտերիերի գունավոր տեսողական պատկերացում է, այլև բարդ տեխնիկական հաշվարկներ, որոնցից մի քանիսը …
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ճարտարապետական ստուդիաների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի ճիշտ ընտրություն կատարելու հարցում: Խնդրում ենք նաև հիշել և ճարտարապետական նախագիծ պատվիրելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը ճարտարապետական ստուդիայի և / կամ ճարտարապետի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ Ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ճարտարապետական ստուդիային և / կամ ճարտարապետին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԵՎ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Էքստերիերի դիզայնը կառույցի արտաքին գեղագիտական տեսքի ապահովումն է: Իհարկե էքստերիերը կառույցի կարևորագույն տարրերից է և արժանի է հատուկ ուշադրության: Սեղմելով « + ԴԻՏԵԼ » կոճակը, դուք կարող եք տեսնել էքստերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաները:
Ինտերիերի դիզայնը և՛ արվեստի, և՛ գիտության կիրառումն է, որը ներառում է տան կամ աշխատավայրի ինտերիերի բարելավումը, որպեսզի այն լինի գեղագիտորեն հաճելի: Այլ կերպ ասած, ցանկացած պաշտոնական կամ անձնական վայրի ներքին հարդարման արվեստը հայտնի է որպես ինտերիերի դիզայն: Սեղմեք « + ԴԻՏԵԼ » կոճակը ստորև և դուք կտեսնեք ինտերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաների ցանկը:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Շինարարական Ընկերությունների Վարկանիշը
Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը
Էջի Ասույթը
Դիզայնի մասին մտածելը դժվար է, բայց դրա մասին չմտածելը կարող է աղետալի լինել
— Ռալֆ Կապլան ՝ ամերիկացի դիզայներ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: