ՆԱԽԱԲԱՆ
Առ այսօր շատ քաղաքացիների համար է բնակարան գնելը և սեփական տանիք ունենալը դարձել օրհասական խնդիր: Սեփական բնակարան ունենալը մնում է շատ հայաստանցիների համար ընդամենը երազանք: Այդ երազանքը, ցավոք միշտ չէ, որ հասանելի է բոլոր ՀՀ քաղաքացիներին և նրանցից քչերն են կարողանում օգտվել հիպոթեքային ծառայություններից: Այնուամենայնիվ, բնակարանային խնդիրը Հայաստանում մնում է ակտուալ բնագավառներից մեկը, որը պահանջում է հատուկ պետական մոտեցումներ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ՀՀ Կառավարությունը տարբեր ծրագրերով, օրինակ՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի Բնակարան», «Մատչելի բնակարան Զինծառայողներին» ծրագրերի շրջանակներում խրախուսում է հիպոթեքային վարկերի ցածր տոկոսով տրամադրումը և օգնում է երիտասարդ ընտանիքներին, ինչպես նաև զինծառայողներին գնել բնակարան և կառուցել սեփական ընտանեկան կյանքը սեփական տանը: Այնուամենայնիվ, հաճախ, անգամ ցածր տոկոսադրույքները մատչելի չեն վարկառուներին հիփոթեքի կանխավճարը մուծելու և հիփոթեք վարկի սպասարկման վճարումները կատարելու համար և իրականում շատ քչերն են օգտվում իրենց ընձեռնված հնարավորությունից:
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Կան երկրներ, որոնք քաղաքացիներին օգնում են ստանալ հիփոթեք վարկեր առանց կանխավճարային գումարի կամ շատ ցածր կանխավճարով՝ մինչև 3,5 տոկոս: Օրինակ՝ ԱՄՆ-ի քաղաքացիները իրենց աշխատավարձից հատակցումներ են կատարում IRA ( Individual retirement account ), ROTH IRA, 401( k ), Federal Housing Administration ( FHA ) ֆոնդերին և ԱՄՆ-ի օրենքների համաձայն քաղաքացին կարող է ժամանակից շուտ օգտագործել իր կողմից կուտակված միջոցները:
Այսեպս՝ օրիանկ Federal Housing Administration ( FHA )-ը քաղաքացիներին առաջարկում է հիփոթեք վարկեր 3,5 տոկոս կանխավճարով, որոնք ապահովագրված են ապահովագրական ընկերությունների կողմից: Շատ դեպքերում այդ 3.5 տոկոս կանխավճարները նույնպես սուբսիդավորովում են պետութան կողմից, որի արդյունքում քաղաքացին ստանում է հիփոթեքային վարկ առանց որևէ կանխավճարի: Եթե քաղաքացին չի կարողանում օգտվել Federal Housing Administration ( FHA ) –ի պայմաններից, ապա նա կարող է օգտագործել իր կուտակային կենսաթոշակներին հատկացրած գումարները և գնել բնակարան IRA ( Individual retirement account ) ֆոնդի հաշվին:
ACER ՆՈԹԲՈՒՔ
LENOVO ՆՈԹԲՈՒՔ
HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐՈՎ ՀԻՓՈԹԵՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Զուգահեռներ անցկացնելով ԱՄՆ-ի օրենսդրության հետ կարելի է նշել, որ ՀՀ –ի կուտակային կենսաթոշակային հատկացումները նույնպես հնարավոր է ծառայեցնել ՀՀ քաղաքացիներին հիփոթեք տրամադրելուն և նրանց բնակարանային խնդիրները լուծելու համար: Ավաղ, առայժմ ( հոդվածը գրելու պահի դրությամբ՝ 2023 թվ. ) ՀՀ օրենսդրությունը չի նախատեսնում նման գործառույթ, ուստի ՀՀ քաղաքացիներին մնում է սպասել և հուսալ, որ մոտ ապագայում նրանք նույնպես կկարողանան բնակարան գնել առանց որևէ կանխավճարի գումարի և որպես հիփոթեքի կանխավճարի վճարման երաշխիք կծառայի կուտակային կենսաթոշակային ֆոնդին հատկացրած գումարները:
Շատերին հետաքրքրում է նաև «Վարկ Թե՞ Լիզինգ» հոդվածը
Ունենալով տրանսպորտային կամ գույքային միջոցների կարիք՝ կազմակերպությունները հաճախ ստիպված են լինում մտածել այն փոխառու միջոցների հաշվին ձեռք բերելու կամ վարձակալելու մասին։ Վարկավորումն ու լիզինգը սեփական միջոցների ….
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված հիփոթեքի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և նոր բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների և նորակառույցի / կառուցապատողի վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին և նորակառույցների կառուցապատողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝ ՈՐՏԵ՞Ղ ԴԻՄԵԼ
TOP 10 ԲԱՆԿԵՐ
TOP 10 ՈՒՎԿ — ՆԵՐ
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Բանկերի Վարկանիշը
Անշարժ Գույքի Գործակալությունների Վարկանիշը
Էջի Ասույթը
Վաղ թե ուշ հաղթողները նրանք են, ովքեր կարծում էին, որ կարող են
— Պոլ Տուրնիե՝ Շվեյցարացի բժիշկ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ 10 ԿԱՆՈՆ / ԸՆՏՐԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
- ՄԱԴՈՆՆԱ ( DIE ANOTHER DAY ) / ՄԱԴՈՆՆԱՅԻ ԵՐԳԸ ԸՆԴԴԵՄ ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐԵՅԴԻ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՆԼԱՅՆ / Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ 3 ՔԱՅԼ / ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ / ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՍՏԱՑԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: