ՆԱԽԱԲԱՆ
Ինչպես ցանկացած բնագավառ, անպես էլ անշարժ գույքում կատարվող ներդրումները նույնպես ունեն իրենց առավելությունները և թերությունները: Սույն հակիրճ հոդվածում ձեզ կներկայացնենք անշարժ գույքի ներդրումների որոշ առավելություններ և թերություններ, որոնք լավագույն ներդրողները օգտագործում են իրենց շահույթը մեծացնելու նպատակով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անշարժ Գույքն Ավելի Հեշտ Է Հասկանալ
Երբ դուք սկսում եք ներդրումներ կատարել, դժվար է հասկանալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ շահույթ ստանալու համար: Ներդրումների շատ տեսակներ հիմնվում են դժվար հասկացվող վերացական հասկացությունների և բարդ ալգորիթմների վրա, որոնք հատկապես դժվար է հասկանալ:
Անշարժ գույքը ներառում է ֆիզիկական գույքի ձեռքբերում և որոշ մարդիկ անշարժ գույքին ծանոթ են մոտիկից: Անշարժ գույքի ներդրումը կարելի է շատ ավելի հեշտ հասկանալ, քան մաթեմատիկոսների կողմից մշակված բարդ ներդրումային բանաձևերը:
Անշարժ Գույքի Ներդրումը Վերահսկելի է
Երբ դուք գնում եք բաժնետոմս, դուք պահում եք այն ժամանակի ընթացքում և հույս ունենում, որ այն կաճի և կապահովի շահույթ: Ձեր հաջողությունը կախված է ընկերության ղեկավարությունից և կորպորատիվ հաջողություններից, որը դուրս է Ձեր վերահսկողությունից:
Ի հակադրություն, անշարժ գույքի ներդրումները ուղղակիորեն Ձեր վերահսկողության տակ են: Թեև դուք չեք կարող վերահսկել տնտեսական փոփոխությունները կամ «Աստծո գործերը», բայց դուք կարող եք վերահսկել շատ բաներ, կապված ֆիզիկական գույքի և վարձակալների հետ: Ձեր ընդհանուր անշարժ գույքի պորտֆելի լավ կառավարմամբ, Դուք կարող եք զգալիորեն բարելավել Ձեր ներդրումների արժեքը:
Անշարժ Գույքն Արագ է Արձագանքում Գնաճին
Անշարժ գույքն այն մի քանի ակտիվներից է, որն արագ արձագանքում է գնաճին ուղիղ համամասնորեն: Գնաճը բարձրանում է, բնակարանային արժեքները և վարձավճարները աճում են:
Անշարժ Գույքի Ներդրումները Կարող Են ֆինանսավորվել
Անշարժ գույքում ներդրումները նաև հարմար են այն առումով, որ դրանք կարող են ֆինանսավորվել բանկերի և հիպոթեք տրամադրող այլ կազմակերպությունների կողմից։
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
Գազօջախ
Սառնարան
Լվացքի Մեքենա
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անշարժ Գույքն Ունի Բարձր Գործարքային Ծախսեր
Բաժնետոմսերի ձեռքբերման ժամանակ գործարքի ծախսերը շատ ցածր են, հաճախ ընդամենը մի քանի դոլար: Սակայն անշարժ գույք ձեռք բերելու դեպքում գործարքի ծախսերը զգալիորեն ավելի բարձր են:
Ի տարբերություն ներդրումների այլ տեսակների, անշարժ գույքի գործարքների ծախսերը կարող են զգալիորեն ազդել ներդրումների արժեքի վրա, ավելի դժվարացնել շահույթ ստանալը:
Անշարժ Գույքն Ունի Ցածր Իրացվելիություն
Ֆոնդային առևտրի ժամանակ ցանկացած պահի կարելի վաճառել բաժնետոմսերը կամ պարտատոմսերը։ Սակայն անշարժ գույքի ներդրումները համեմատաբար անկայուն են, քանի որ գույքը չի կարող արագ և հեշտությամբ վաճառվել, առանց արժեքի կորստի:
Շատերին հետաքրքրում է նաև «ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՆԱԽԱԳԻԾ — Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ» հոդվածը
Առանձնատան նախագիծը հաշվի է առնում ապագա կառույցի բոլոր առանձնահատկությունները: Սա ոչ միայն ֆասադների և ինտերիերի գունավոր տեսողական պատկերացում է, այլև բարդ տեխնիկական հաշվարկներ, որոնցից մի քանիսը …
Անշարժ Գույքը Պահանջում է Կառավարում Եվ Սպասարկում
Երբ ներդրողը գնում է սեփականություն, այն պետք է պահպանվի և կառավարվի:
- Ֆինանսավորման վճարները,
- անշարժ գույքի հարկերը,
- ապահովագրությունը,
- կառավարման վարձավճարները և
- սպասարկման ծախսերը
անխուսափելի են անշարժ գույքի ներդրումներում։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված անշարժ գույքում ներդրումներ կատարելու վերաբերյալ՝ դրանց թերությունների և առավելությունների մասին: Խնդրում ենք նաև հիշել և ներդրումներ կատարելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը անշարժ գույքի գործակալությունների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք անշարժ գույքի գործակալություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները՝ վերջիններիս առկայության դեպքում:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Հաշվապահական Ընկերությունների Վարկանիշը
Աուդիտորական Ընկերությունների Վարկանիշը
Էջի Ասույթը
Թող ձեր ընտրությունները արտացոլեն ձեր հույսերը, այլ ոչ Ձեր վախերը
— Նելսոն Մանդելա
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: