
ՆԱԽԱԲԱՆ
Հիփոթեք ստանալու և բնակարան կամ այլ անշարժ գույք գնելու գործընթացը պահանջում է մի շարք իրավաբանական տերմինների և հասկացությունների իմացություն, ինչպես նաև բազմաթիվ կարևոր փաստաթղթերի ստորագրում և պայմանագրերի կնքում:
Այդպիսի կարևոր փաստաթղթերից է «Անշարժ Գույքի ( Բնակարանի ) Հանձնման — Ընդունման Ակտը», որը ապացուցում է բնակարանը հանձնված կամ ընդունված լինելու փաստը:
Հիփոթեք ստացած վարկառուներին ( ինչպես նաև բոլոր անշարժ գույքի գնորդներին ) խորհուրդ է տրվում պահպանել ստորև ներկայացվող կետերի պահանջները, որոնք ներկայացված են ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 568-րդ հոդվածում՝
1. Անշարժ գույքը հանձնելը վաճառողի և դրա ընդունելը գնորդի կողմից իրականացվում են փոխանցման ակտի կամ գույքը հանձնելու մասին այլ փաստաթղթի հիման վրա:
2. Անշարժ գույքը գնորդին հանձնելու վաճառողի պարտականությունը համարվում է կատարված այդ գույքը գնորդին հանձնելուց և հանձնելու մասին համապատասխան երկկողմ փաստաթուղթ ստորագրելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
3. Կողմի խուսափելը պայմանագրով նախատեսված պայմաններով անշարժ գույքի փոխանցման մասին փաստաթուղթը ստորագրելուց համարվում է հրաժարվել վաճառողի կողմից գույքը հանձնելու, իսկ գնորդի կողմից` գույքն ընդունելու պարտականությունը կատարելուց:
Շատերին հետաքրքրում է նաև «ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՆԱԽԱԳԻԾ — Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ» հոդվածը

Առանձնատան նախագիծը հաշվի է առնում ապագա կառույցի բոլոր առանձնահատկությունները: Սա ոչ միայն ֆասադների և ինտերիերի գունավոր տեսողական պատկերացում է, այլև բարդ տեխնիկական հաշվարկներ, որոնցից մի քանիսը …
4. Գնորդի կողմից անշարժ գույքի վաճառքի պայմանագրի պայմաններին չհամապատասխանող անշարժ գույքի ընդունումը` ներառյալ այն դեպքում, երբ այդպիսի անհամապատասխանությունը նշված է անշարժ գույքի փոխանցման փաստաթղթում, հիմք չէ պայմանագիրն անպատշաճ կատարելու դեպքում վաճառողին պատասխանատվությունից ազատելու համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օրենքից կատարված մեջբերումները և հղումները վերաբերվում են առ 31,01,2023 թվ-ի դրությամբ գործող օրենսդրությանը:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

Գործարքում միշտ հիմար փնտրիր: Եթե չես գտնում, դա դու ես
— Մարկ Քյուբան ՝ ամերիկացի գործարար, միլիարդատեր
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: