
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԱԿԱՆՋՕՂ ԸՍՏ ՍԱՆՐՎԱԾՔԻ
Դժվար է ասել երբ է մարդը առաջին անգամ ականջօղ կրել: Դեռևս հնագույն ժամանակներում մարդիկ, ինչպես կանայք, այնպեսլ էլ տղամարդիկ հակում են ունեցել կրել ականջօղեր: Գեղեցիկ սանրվածքը ինքնին կանացի գեղեցկության գրավական է, իսկ ճիշտ համադրված ականջօղերի հետ, այն կհազարապատկի ( x 1 000 ) կանացի գեղեցկությունը։ Ականջօղերի ո՞ր մոդելները կհամապատասխանեն ձեր սանրվածքին և սիրելի ոճին — տես մեր ամփոփագիրը:

ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐ
Ուսերին ընկած «ջրահարսի» մազերը գեղեցիկ և կանացի են, ինչպես նաև բավականին ունիվերսալ՝ հարդարման հետ կապված չարչարվել շատ պետք չէ, գլխավորը ձեր մազերը առողջ պահելն է։ Նման սանրվածքի համար ականջօղեր ընտրելիս պետք է փորձել, որպեսզի դրանք «չկորչեն»՝ փոքրիկ գամասեղները կամ մանր օղակները հաստատ տեղին չեն:

ԿԱՐՃ ՄԱԶԵՐ
Pixie, sesson, garcon — այս սանրվածքները պիկանտ տեսք ունեն և կենտրոնանում են դիմագծերի ընդգծման վրա: Եվ, իհարկե, դրանք թույլ են տալիս դիմացինին տեսնել ձեր ականջօղերը, որոնք ոչ միայն տեսադաշտում են, այլ լրացնում են ձեր յուրօրինակ ոճը: Հետևաբար, կարճ մազեր ունեցողները պետք է անպայման փորձարկեն տարբեր ականջօղեր՝ ստեղծելով տարբեր ոճեր:

ԿԱՐԵ ( ԿԱՌԵ ) ՍԱՆՎԱԾՔ
Կարե սանրվածքը հարմար է ցանկացած տեսակի մազերի համար, երիտասարդացնում է և թույլ է տալիս հարմարեցնել դեմքի օվալը՝ մի խոսքով ամբողջությամբ առավելություններ են։ Եթե դրա հետ դժվարություններ կարող են առաջանալ, ապա դա հենց ականջօղեր ընտրելու հարցում է՝ այն կարող է կամ ամբողջությամբ «թաքցնել» ականջօղերը, կամ «կտրել»՝ խեղաթյուրելով համամասնությունները և ոճը։
ԳՈՎԱԶԴ ԿԱՅՔՈՒՄ

ՈՍԿՅԱ ԱԿԱՆՋՕՂ

ՈՍԿՅԱ ՄԱՏԱՆԻ

ՈՍԿՅԱ ՇՂԹԱ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …

ԱԼԻՔԱՎՈՐ ՄԱԶԵՐ
Ալիքավոր մազերը շատ առավելություններ ունեն՝ առանց ձեր ջանքերի, դրանք դինամիկա են հաղորդում ձեր կերպարին և ծավալուն տեսք ունեն։ Դրանց միակ նրբությունը անբավարար փայլն է: Ուստի միանգամայն տրամաբանական է մազերին փայլ հաղորդել զարդերի օգնությամբ։

ՀՅՈՒՍԵՐՈՎ ՄԱԶԵՐ
Դեմքի և պարանոցի օվալն ընդգծող հույսերով սանրվածքները շատ հուզիչ և միամիտ տեսք ունեն: Դա կարող է լինել միայն ֆրանսիական հյուս կամ երկու առանձին հյուսեր:
Նման սանրվածքները լավ համադրվում ամառային սարաֆանների և հարմարավետ սվիտերների հետ:
Քանի որ հյուսերով ոճավորումը, որպես կանոն, ականջները բաց է թողնում, ականջօղերը, այնուամենայնիվ, տեսադաշտում կլինեն՝ այստեղ ավելի լավ է նախընտրություն կատարել կանացի մոդելների վրա, որոնք կաջակցեն սանրվածքի նուրբ տրամադրությանը:

ՊՈՉ ՍԱՆՐՎԱԾՔ
Դժվար է ավելի պարզ և արդյունավետ սանրվածք ստեղծել, քան պոչն է: Պոչը ընդգծում է պարանոցի երկարությունը և դիմագծերը, բացում է ձեր ականջօղերի տեսարանը:
Դուք պետք է օգտագործեք այդ հանգամանքը և կրեք իսկապես արտահայտիչ և տպավորիչ ականջօղեր:

ՀԱՎԱՔՎԱԾ ՍԱՆՐՎԱԾՔ
Մազերի ոճավորումը մազակալների և հարդարման միջոցների օգնությամբ հնարավորություն է տալիս լավագույնս ցուցադրել ականջօղերը:
Ինչպես պոչի, այնպես էլ այս դեպքում, դուք պետք է օգտվեք ստեղծված հնարավորությունից և կրեք արտահայտիչ ականջօղեր:
Շատերին հետաքրքրում է նաև «ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ ( ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱՅԻ ՄԱՍԻՆ )» հոդվածը

Ցանկացած տարիքի կանանց համար կարևոր է պահպանել գեղեցկությունն ու գրավչությունը։ Ժամանակակից բժշկության և կոսմետոլոգիայի մեջ նման ընթացակարգերը շատ են։ Մեզոթերապիան մաշկի թերությունների դեմ պայքարի մեթոդ է՝ հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծմամբ և կիրառվում է մարմնի տարբեր մասերի վրա։ Մեթոդի նպատակն է շտկել և կանխել մաշկի փոփոխությունները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ականջօղներ գնելու վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ականջօղներ գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը ոսկերչական խանութ-սրահների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ոսկերչական զարդեր արտադրողներին վերացնել առկա թերությունները, իհարկե՝ եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ

Օծանելիքի Եվ Կոսմետիկայի Խանութների Վարկանիշը

Հագուստի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը

Սերը քամու պես է, չես տեսնում, բայց կարող ես զգալ
— Նիկոլաս Սփարքս
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: