
ՆԱԽԱԲԱՆ
Հաճախորդների ( սպառողների ) մասին սույն հոդվածում հավաքագրված աֆորիզմները, հնարավոր է, կոգեշնչեն ձեզ և ձեր ամբողջ անձնակազմին: Աֆորիզմները ձեզ և ձեր թիմին կօգնեն սովորել հաճախորդակենտրոն ընկերություններից ( նրանց հիմնադիրներից և ղեկավարներից ), թե ինչպես են նրանք վերաբերվում իրենց հաճախորդներին և գնահատում նրանց կարծիքները և գնահատականները, կսովորեք մարդկանցից, ովքեր իսկապես հասկանում են հաճախորդների ( սպառողների ) կարծիքների կարևորությունը:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ավելի քան երբևէ, սպառողները փնտրում են.
- ավելի արդար գներ և
- ավելի լավ փոխհարաբրություններ:
( BR ) BizRatings-ի ուսումնասիրությունները ցույց Են տվել, որ.
- Գնորդների 86% -ը պատրաստ է ավելի շատ վճարել բարիդրացիական հարաբերությունների համար,
- Հաճախորդների 76% -ը ակնկալում է, որ ընկերությունները կհասկանան հաճախորդների կարիքները,
- Ընկերությունները, որոնք արձագանքում են հաճախորդների կարծիքներին ( հատկապես՝ բացասական կարծիքներին ) 2-3 տարվա ընթացքում ունենում են շրջանառության աճ 60%-65%-ով,
- Հաճախորդակենտրոն ընկերությունները 50%-60%-ով ավելի շահութաբեր են, քան այն ընկերությունները, որոնք չեն կենտրոնանում հաճախորդների կարծիքների վրա և անտեսում են հաճախորդների գրառումները:
Մրցակցային տարբերակման և աճի խթանման համար ձեռնարկությունները պետք է.
- ուրախացնեն հաճախորդներին,
- գերազանցեն նրանց սպասելիքները,
- խթանեն սպառողների վստահությունը,
- ավելացնեն հավատարմությունը,
- ապահովեն հաճախորդների հետ երկխոսությունը:
TOP 5 ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

« Ձեր Ամենադժգոհ Հաճախորդները Ձեր Սովորելու Ամենամեծ Աղբյուրն են »
Ամեն անգամ, երբ ձեր բիզնեսը առցանց կոշտ քննադատների կողմից ստանում է բացասական կարծիքներ, մեկնաբանություններ և մեկ աստղանի գնահատականներ, պետք է պայքարել, գրաքննել հաճախորդների կարծիքը, փորձել վերացնել առկա թերությունները և օգնել դժգոհ հաճախորդներին:
— Բիլլ Գեյթս

«Հեղինակություն Ստեղծելու Համար 20 Տարի է Պահանջվում, Իսկ Փչացնելու Համար` 5 Րոպե: Եթե Մտածեք Այդ Մասին, Դուք Այլ Կերպ Կվարվեք »
Հանճարեղ Բաֆֆեթի այս հանճարեղ աֆորիզմը բազմիցս անցել է ժամանակի փորձությունը: Շատ հեղինակավոր ընկերություններ են անտեսել հաճախորդների կարծիքները և կորցրել իրենց երբեմնի հեղինակությունը:
— Ուորեն Բաֆֆեթ

ACER ՆՈԹԲՈՒՔ

LENOVO ՆՈԹԲՈՒՔ

HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …

«Մենք Մեր Հաճախորդներին Տեսնում Ենք Որպես Երեկույթի Հրավիրված Հյուրեր, Որտեղ Մենք Ենք Տանտերերը: Մեր Գործն Է Ամեն Օր Հաճախորդի Կարիքները Մի Փոքր Ավելի Լավացնել »
Այժմ ավելի քան երբևէ, սպառողները գնահատում են բիզնեսը ոչ թե ըստ իրենց ապրանքների և ծառայությունների որակի կամ գնի, այլ ըստ ընկերության հանդեպ ունեցած հավատարմության:
— Ջեֆ Բեզոս

«Հաճախորդին Դարձրեք Ձեր Հաջողության Պատմության Հերոսը»
Որպեսզի ձեր ապրանքանիշը տարբերվի, դուք պետք է առաջնահերթ համարեք հաճախորդների կարծիքները, այլ ոչ թե վաճառքը: Նրանք, ովքեր լսում են հաճախորդների արձագանքները և մատները պահում են զարգացող պահանջների և սպասումների զարկերակին, դա նրանք են, ովքեր առավել պատրաստ են հաջողության հասնել:
— Անն Հենդլեյ

«Հաճախորդները, Ովքեր Սիրում Են Ձեզ, Ձեզ Ավելի Հզոր Շուկա Կհանեն, Քան Կարող Է Դա Անել Ձեր Մարքետինգը »
Երբ դուք հոգատար եք ձեր հաճախորդների հանդեպ, հաշվի եք առնում նրանց կարծիքները, օգնում եք դժգոհ հաճախորդներին, ապա նրանք չեն հապաղի ձեզ երաշխավորել ( խորհուրդ տալ ): Անկախ նրանից, դա կլինի դրական առցանց կարծիքներ, հաճախորդների մեկնաբանություններ կամ ընկերների և ընտանիքի անդամների անձնական առաջարկներ, գոհ և երջանիկ հաճախորդները կարող են ավելի լավ գովազդել ձեր ապրանքը կամ ծառայությունը, քան գովազդային հոլովակները:
— Ժաննա Բլիսս
Շատերին հետաքրքրում է նաև «ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍ — ԷԹԻԿԱՅԻ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ» հոդվածը

Կոնֆուցիուսը ( իրական անունը՝ Կnւն Ցյու ) սովորական մարդ էր, սակայն նրա ուսմունքը հաճախ անվանում են կրոն, թեև աստվածաբանության և թեոլոգիայի հարցերը որպես այդպիսին ընդհանրապես կարևոր չեն կոնֆուցիականության համար։ Ամբողջ ուսմունքը …
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Տղամարդու Հագուստի Խանութների Վարկանիշը
Կանացի Հագուստի Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

Մեկ շեֆ կա՝ Հաճախորդը. Եվ նա կարող է ընկերությունում բոլորին աշխատանքից հեռացնել՝ նախագահից մինչև վերջ՝ պարզապես իր փողերը ծախսելով այլ տեղ
— Սամ Վալտոն ՝ HUB International -ի վաճառքի տնօրեն
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ( ԱՐԵՎԱՅԻՆ ՊԱՆԵԼՆԵՐ, ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ) / ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՈՒՏԸ ԵՎ ՎՆԱՍԸ
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ( ՖԻՆԱՆՍԻՍՏ ) / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԵՎ ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ / ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԱՎԱՌՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ / ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ 5 ՄԵԹՈԴՆԵՐ / Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ )
- ՖԻՆԱՆՍԻՍՏ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: