ՆԱԽԱԲԱՆ
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը սպառողներին հնարավորություն տվեց ապրանքների և ծառայությունների վերաբերյալ իրենց կարծիքները և քննարկումները տեղափոխել առցանց հարթակներ և արդեն մի քանի տասնամյակ է, որ նմանատիպ «խոհանոցային» խոսակցությունները համացանցի միջոցով հասանելի են բոլորին:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՁԵԶ ՕԳՆԵԼ
Երբ խոսքը գնում է անկախ 3-րդ կողմ հանդիսացող կարծիք հավաքագրող կայքերի մասին, ինչպիսին www.BizRatings.online կայքն է, ապա մենք խոսում ենք այնպիսի կայքի մասին, որը հանդիսանում է կամուրջ բիզնեսի և հաճախորդի միջև և որտեղ հաճախորդներն ( սպառողներն ) ազատ են իրենց կարծիքը արտահայտելու հարցում և միևնույն ժամանակ հաճախորդները այդպիսի կայքերից բիզնեսի կամ ապրանքանիշի մասին պարզապես ավելի շատ տեղեկատվություն են ստանում:
Իհարկե, համացանցում դուք կարող եք մանրամասն ծանոթանալ 3-րդ կողմ հանդիսացող և հաճախորդներից կարծիք հավաքագրող անկախ կայքերի մասին, տեղեկացվել դրանց նշանակությանը և դերին, սակայն ժամանակ խնայելու նպատակով առաջարկում ենք դիտել թվերը, որոնք ասում են գրեթե ամեն ինչ.
- Հաճախորդների ( սպառողների ) ավելի քան 88 % տոկոսը ընթերցում են կարծիքներ և գնումներ կատարելիս և ծառայություններից օգտվելիս հաշվի են առնում դրանք,
- Հաճախորդների ավելի քան 85 % -ը վստահում է անկախ և 3-րդ կողմ հանդիսացող և կարծիքներ հավաքագրող կայքերին, ինչպիսին BizRatings.online ( BR ) կայքն է և բազմաթիվ պատճառներ կան այդ վստահությունը հիմնավորելու համար: Սոցիալական ցանցերում կամ բիզնես կայքերում հավաքագրված կարծիքները վստահություն ՉԵՆ ներշնչում, քանի որ ընկերությունները.
- ընտրողական մոտեցում են ցուցաբերում կարծիքներին՝ հեռացնում են բացասական կարծիքները և ցուցադրում միայն դրական կարծիքները, ինչը հնարավոր ՉԷ BizRatings.online ( BR ) կայքում,
- BizRatings.online ( BR ) արտացոլում է կարծիքների և վարկանիշի իրական պատկերը,
- BizRatings.online ( BR )-ը ունի և ցուցադրում է ազնվության բարձր մակարդակ,
- BizRatings.online ( BR ) -ի գործունեությունը ուղված է հաճախորդների իրավունքների պաշտպանությանը և նրանց ձայնը լսելի դարձնելուն,
- Ձեր բրենդի հեղինակությունը կաճի ավելի քան 70 % -ով,
- Նմանատիպ կայքերը, այդ թվում BizRatings.online ( BR ) -ը, մասնագիտացված են ճշգրիտ ( բաց և փակ ) հարցերի միջոցով հաճախորդներից ստանալ ճշգրիտ պատասխաններ, ինչը ձեզ թույլ կտա վերլուծել ձեր բիզնեսի թերությունները, շտկել դրանք և ավելացնել վաճառքի ծավալները:
ԻՆՉՈՒ՞ Է BIZRATINGS ( BR ) ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ
Շատ բիզնեսներ սովորաբար գերագնահատում են իրենց ապրանքանիշը և բիզնեսի հեղինակությունը և իրենց կարծիքով իրենց բիզնեսը հեղինակություն է վայելում հաճախորդների մոտ և հանրության մեջ:
Ունենալով հաճախորդների և վաճառքի որոշակի մակարդակ, ընկերությունները հաճախ բավարարվում են ձեռքբերումներով և մոռանում հաճախորդների կարծիքները ( արձագանքները ), անտեսում դժգոհ հաճախարդներին, որի արդյունքում
- կանգնեցնում են բիզնեսի աճը,
- կորցնում են հեղինակությունը,
- նվազում են իրացման ծավալները:
Ի՞ՆՉ ԿՍՏԱՆԱՄ BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔՈՒՄ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՎ
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՄԱՍԻՆ
Իհարկե, դուք կարող եք ինքնուրույն վերլուծել ձեր բիզնեսը և հասնել որոշակի հաջողությունների: Սակայն, BizRatings.online ( BR ) -ի հետ դուք այն կանեք ավելի արագ և արհեստավարժ:
Միջազգային փորձը ցույցը է տալիս, որ հաճախորդները, բացի այն, որ ավելի շատ են վստահում նմանատիպ կայքերին, նաև՝ ավելի անկեղծ են իրենց կարծիքները արտահայտելիս, ինչն էլ հանգեցնում է ընկերությունների վարկանիշի իրական պատկերի ձևավորմանը:
Դուք կբացահայտեք բավականին նոր կարծիքներ ձեր մասին, ինչը չեք հանդիպի այլ հարթակներում:
ՁԵՐ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ ԿՏԵՂԵԿԱՑՎԵՆ ՇԱՏԵՐԸ
Պարտադիր չէ, որ համացանցից օգտվողները անպայման այցելեն ձեր բրենդային էջը, որպեսզի տեսնեն ձեր բարձր հեղինակությունը: Ձեր վարկանիշը մենք կցուցադրենք նաև որոնողական համակարգերում, այնպես որ ձեր հեղինակության մասին կիմանան բոլորը, ինչը էապես կավելացնի ձեր առցանց և ոչ առցանց վաճառքները:
ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԴԻՐՔԵՐ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԱՐԳԵՐՈՒՄ
Որքան շատ այլ կայքերում գրեն ձեր մասին և որքան շատ հղումներ տեղադրված լինեն, այնքան կավելանա ձեր բրենդային կայքի հեղինակությունը և այցելությունների քանակը ( տրաֆիկը ):
Այն կկրկնապատկվի և կեռապատկվի, եթե դուք ունենաք դրական արձագանքներ և բարձր վարկանիշ:
ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՔ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԱՈՒԴԻՏ
Բազմամակարդակ հարցաշարը կօգնի ձեզ հասկանալ և վերլուծել ձեր բիզնեսի առավելությունները և թերութունները:
Օրինակ՝ եթե «Կօգտվե՞ս ապագայում» հարցի պատասխանը փոքր է 3 աստղից, ապա դա ահազանգող է: Դա վկայում է այն մասին, որ շուտով ձեր վաճառքների մակարդակը անկում կապրի, քանի որ ձեր ընկերությունից օգտված հաճախորդները չեն պատրաստվում կրկին գնումներ կատարել:
Մեզ հաճախ են փորձում հիմնավորել, որ ընկերությունները իրենց բիզնեսը գովազդում են սոցիալական ցանցերում և կարիք չունեն որևէ նոր հարթակների:
Իհարկե, մենք չենք հերքում սոցիալական ցանցերի դերը, բայց միևնույն ժամանակ չենք հերքում որոնողական համակարգերի գոյության փաստը, որտեղ հարյուր միլիոնավոր մարդիկ փնտրում են այս կամ այն տեղեկատվությունը և հնարավոր է, որ ձեր բիզնեսը դուրս մնա հաճախորդների տեսադաշտից:
Միևնույն ժամանակ խորհուրդ կտայինք մի պահ ինքներդ ձեզ հարցնել.
- արդյո՞ք սոցիալական ցանցերում դուք տեսնում եք հավանողների և չհավանողների տոկոսային հարաբերությունը,
- արդյո՞ք սոցիալական ցանցերը ձեզ ապահովում են ցուցադրում ամբողջ Հայաստանում կամ աշխարհում,
- արդյո՞ք սոցիալական ցանցերը ունեն վարկանիշի ձևավորման համակարգ և այլն:
Օգտակար է նաև կարդալ
Ո՞րն Է Տեղեկատու Կայքերի Եվ BizRatings.Online Կայքի Տարբերությունը
հոդվածը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ( ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ )
Ավելի հավանական է, որ մենք բոլորս գնումներ կատարում ենք, եթե մեզ շրջապատողները, նույնիսկ բոլորովին անծանոթները, համաձայն են, որ դա լավ որոշում է: Այսօր առցանց կարծիքները սոցիալական ապացույցների ամենամեծ աղբյուրն են և դրանք ակնհայտորեն ազդում են վաճառքի վրա:
ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՁԵԶ ԿՀԱՂՈՐԴԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օնլայն կարծիքները կարևոր դեր կարող են խաղալ ընկերության առցանց հեղինակությունը կառուցելու համար, ինչը ձեզ լրացուցիչ վստահություն կհաղորդի: Շատ գնորդներ չեն վստահում այն բիզնեսներին, որոնք չորս աստղից ցածր ( կամ նույնիսկ ավելի բարձր ) վարկանիշ ունեն:
ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՈՒՆԵՆԱԼԸ ԵՎ ՑՈՒՑԱԴՐԵԼԸ ՎԱՃԱՌՔԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑՆ Է
Մենք բոլորս գնումներ կատարում ենք, եթե վստահում ենք այս կամ այն ապրանքանիշին: Իսկ պոտենցիալ գնորդի մոտ վստահություն առաջանում է, երբ նա տեսնում է, որ հազարավոր այլ սպառողներ գոհ են մնացել գնված ապրանքներից կամ ստացված ծառայություններից:
Ցուցադրելով ձեր հաճախորդների գոհունակությունը ( ինչը նույնն է ցուցադրել ձեր հեղինակավոր ՎԱՐԿԱՆԻՇԸ ( RATING -ը ) ) անկախ 3-րդ կողմ հանդիսացող կայքերում, դուք կավելացնենք ձեր բիզնեսի նկատմամաբ սպառողների վստահությունը՝ այսինքն գնումներ կատարելու պատրաստակամությունը, ինչը իհարկե՝ կավելացնի ձեր վաճառքները:
Ծանոթացիր նաև BizRatings ( BR ) գնացուցակին և սկսիր հավաքագրել հաճախորդների կարծիքներ, ձևավորիր դրական և բարձր վարկանիշ և ավելացրու վաճառքների ծավալը:
ԱՐԴՅՈ՞Ք ԿՈՒՆԵՆԱՄ ՎՆԱՍՆԵՐ BIZRATINGS ( BR ) ԿԱՅՔՈՒՄ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԳՐԵԼԻՍ ԵՎ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՉՁԵՎԱՎՈՐԵԼԻՍ
Գրանցվել հասկացություն որպես այդպիսին BizRatings ( BR ) կայքը չի առաջարկում: BizRatings ( BR ) կայքում առկա են ՀՀ բոլոր ( գրեթե բոլոր ) ընկերությունները և հաճախորդները ( սպառողները ), օգտվելով իրենց Սահմանադրական և այլ իրավունքներից, կարող են իրենց կարծիքները հայտնել ընկերությունների վերաբերյալ: Գրանցվել հասկացությունը BizRatings ( BR ) կայքում իրենից ներկայացնում է բրենդային էջում փոփոխություններ անելու և հաճախորդներին արձագանքելու իրավունքը ստանալը, որը սկսում է ԱՆՎճԱՐ փաթեթից՝ էջի սեփականությունը ձեռքբերելուց հետո:
- Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սովորաբար բացասական կարծիքներ գրողների քանակը ավելի շատ է լինում, քան դրական կարծիքներինը, քանզի.
- դժգոհ հաճախորդները կայքում արտահայտում են իրենց զայրույթը և դժգոհությունը, մինչդեռ՝
- գոհ հաճախորդները վայելում են իրենց նոր ապրանքները կամ ստացված ծառայությունը և մեծամասամբ մոռանում են իրենց շնորհակալական խոսքը ասել:
Այս իմաստով, այն ընկերությունները, որոնք չեն հետևում իրենց հաճախորդնեի կարծիքներին, սովորաբար ունենում են շատ ցածր վարկանիշ, ինչը էապես կազդի ընկերության վաճառքների մակարդակի վրա,
- Որոնողական համակարգերում, մասնավորապես Google -ում դուք կցուցադրվեք ցածր մակարդակով, ինչը էականորեն կնվազեցնի ձեր առցանց հեղինակությունը և որպես հետևանք կնվազի ձեր բիզնես էջի ( նաև՝ կայքի ) այցելությունները, ինչը կհանգեցնի իրացման ծավալի անկմանը:
- Իհարկե, կարելի է ամենագետի և ամենալավի կեցվածք ընդունել և անտեսել հաճախորդների կարծիքները և 3-րդ կողմ հանդիսացող կարծիք հավաքագրող կայքերը՝ տվյալ դեպքում BizRatings.online կայքը: Համոզված եղեք, որ դա ԿԿՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆՈՒՅԹ, մինչև բազմաթիվ խնդիրների առաջանալը.
- հանրային բացասական հեղինակության ձևավորումը,
- դժգոհ ու անպատասխան հաճախորդների քանակի ավելացումը,
- նոր հաճախորդների նվազումը և այլն:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Անկախ ընկերությունների կողմից կարծիքներ հավաքագրելու հանգամանքից, BizRatings.online -ը հաճախորդներից ( սպառողներից ) հավաքագրում է նրանց կարծիքները և BR ստանդարտների հիման վրա ձևավորում ընկերությունների ՎԱՐԿԱՆԻՇԸ ( RATING-ը ), այդպիսով օգնում քաղաքացիերին ճիշտ ընտրություն կատարել ապրանքներ և ծառայություններ ընտրելիս: Ընդ որում, հավաքագրված կարծիքների սեփականության և հրապարակման բոլոր իրավունքները պատկանում են BizRatings.online ( BR ) կայքին:
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔՈՒՄ
- Պատշաճ լրացրեք ձեր բրենդային էջը՝ հաճախորդներին տվեք առավելագույն տեղեկատվություն ձեր ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ,
- հաճախորդների հետ եղեք անկեղծ,
- հավաքագրեք հաճախորդների կարծիքները,
- վերլուծեք հաճախորդների կարծիքները,
- կարծիքների հիման վրա բացահայտեք ձեր բիզնեսի հնարավոր թույլ և ուժեղ կողմերը, թերությունները և առավելությունները,
- վերացրեք առկա թերությունները,
- արձագանքեք ինչպես գոհ, այնպես էլ դժգոհ հաճախորդներին ( հատկապես դժգոհ հաճախորդներին ),
- օգնեք բացասական կարծիքներ գրած հաճախորդներին,
- բրենդային էջը ցուցադրեք հնարավորինս առավելագույն քանակի բիզնես կատեգորիաներում,
- ձեր կայքում կամ սոցիալական էջերում ցուցադրեք ձեր բարձր վարկանիշը:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
ԲԱՎԱՐԱՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Դուք կունենաք մի քանի անգամ ավել հաճախորդների աճ, քան ընթացիկ մակարդակը, քանզի BizRaitngs.online ( BR ) կայքի յուրօրինակ բիզնես կատեգորիաները, հոդվածները և բրենդային էջերը ընթերցում են հազարավոր ընթերցողներ և ձեր բիզնեսը ( ապրանքների տեսականին ) մշտապես կլինի նրանց ուշադրության կիզակետում:
BizRaitngs ( BR ) կայքը ձեզ երաշխավորում է, որ համագործակցելով մեր հետ և կայքում ցուցադրելով ձեր բրենդային էջը և վարկանիշը և վաճառելով ավելի շատ ապրանքներ և ծառայություններ, դուք կունենաք 100 % բավարարվածություն:
ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԱՇԽԻՔ
Եթե դուք լիարժեք և պատշաճ կատարել եք նախորդ կետում նշված հաջողության հասնելու բոլոր քայլերը, և այնուամենայնիվ, գտնում եք, որ BizRatings.online ( BR ) կայքում ձեր բրենդային էջի և վարկանիշի ցուցադրումը ձեզ որևէ օգուտ ( օնլայն հեղինակություն և նոր հաճախորդներ ) չի ապահովել, ապա.
- գրեք մեզ contact@bizratings.online հասցեով կամ
- զանգեք +374 93 53 26 14 հեռախոսահամարով:
և մենք ուսումնասիրելով ձեր բիզնեսը և կատարված քայլերը 100 % -ով կվերադարձնենք ձեր գումարները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Դուք, իհարկե, կարող եք BizRatings ( BR ) կայքում սկսել հավաքագրել ձեր հաճախորդների կարծիքները և արձագանքել նրանց ( մասնավորապես՝ դժգոհ հաճախորդներին ).
- այսօրվանից,
- կարող եք սկսել 1 ամիս հետո,
- 6 ամիս հետո,
- 1 տարի հետո,
- կարող եք երբեք չհավաքագրել կարծիքներ և ձևավորել ձեր վարկանիշը:
Բայց եթե.
- դուք ձեզ համարում եք հաճախորդամետ բիզնես,
- յուրաքանչյուր հաճախորդ թանկ է ձեզ համար,
- դուք հարգում եք հաճախորդին և գնահատում նրա կարծիքը,
- պատրաստ եք լսել անգամ բացասական կարծիքներ,
- ունեք հաճախորդին օգնելու պատրաստակամություն,
ապա, BizRatings.online ( BR )-ը այն հարթակն է, որտեղ դուք կարող եք օգնել և երջանկացնել ձեր հաճախորդներին և իհարկե՝ ունենալ բարձ վարկանիշ և ավելացնել իրացման ծավալներն ու ներգրավել հազարավոր նոր հաճախորդներ:
Ծանոթացիր նաև BizRatings ( BR ) գնացուցակին և սկսիր հավաքագրել հաճախորդների կարծիքներ, ձևավորիր դրական և բարձր վարկանիշ և ավելացրու վաճառքների ծավալը:
ՈՒՆԵ՞Ս ՀԱՐՑ ՍՏԱՑԻՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Սույն հակիրճ հոդվածում մենք փորձել ենք համառոտ ներկայացնել այն առանցքային դրույթները, որոնք կապված են 3-րդ կողմ հանդիսացող և կարծիք հավաքագրող կայքերի հետ, մասնավորապես BizRatings ( BR ) -ի հետ: Սակայն, եթե ձեր մոտ մնացել են անպատասխան հարցեր, մենք խորհուրդ ենք տալիս.
- կրկին ուսումնասիրել էջը,
- գտնել պատասխանը Հարց ու Պատասխան էջում,
- այցելեք BizRaintgs ( BR ) աջակցման և օգության կենտրոն,
- պարզապես ԿԱՊ հաստատեք մեզ հետ:
Էջի Ասույթը
Մոռացեք մրցակիցների մասին, պարզապես կենտրոնացեք սպառողների վրա
— Jack Ma, Alibaba Group — ի Համահիմնադիր
ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
www.Bizratings.online
Articles
- ՍՊԱՌՈՂԻ ԿԱՐԾԻՔԸ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՅԵԼԻՆ Է
- ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ
- ԱՆԿԱԽ 3-ՐԴ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԻՄ ԲԻԶՆԵՍԻՆ
- ԻՆՉՈՒ՞ ԳՐԱՆՑԵՄ ԻՄ ԲԻԶՆԵՍԸ BIZRATINGS ( BR ) ԿԱՅՔՈՒՄ
- ԼԻՆԵԼ ՏԵՂԵԿԱՑԱԾ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԶԻՆՎԱԾ
- ԻՆՉՈՒ՞ Է ԿԱՐԵՎՈՐ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ
- Ու՞Մ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ 3-ՐԴ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ
- ԻՆՉՈՒ՞ ՊԱՀԱՆՋԵԼ ԲԻԶՆԵՍ ԷՋԸ
- Ինչու՞ Ցուցադրեմ Իմ Բիզնեսի Վարկանիշը Իմ Կայքում
- ԻՆՉՊԵ՞Ս ՍՊԱՌՈՂԻՆ ԴԻՄԵԼ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ